Jump to content

Վանեցոց չունվագը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՎԱՆԵՑՈՑ ՉՈՒՆՎԱԳԸ


   Բա՛վ է, եղբարք, վիզ ճըկել,
Ողորմելի երևել,
Ժամանակը հասել է
Հայ դրոշակին ծածանել։
   5 Հայոց լերինք թող թընդան,
Հայոց բերանք թո՛ղ գոռան
Հայաստանի դաշտերում
Քաջ հայերու զի՛լ «ուռան»։
   Արյուն վոթե թո՛ղ հայը,
10 Աղաղակե միշտ ուռա,
Մեր թըշնամին այսուհետ
Սըրտի վախեն թող դողա։
   Այսուհետև արտասունք
Վախկոտները թո՛ղ հեղուն,
15 Հայքս արդեն պատրաստ ենք
Վոթել ազնիվ մեր արյուն։
   Ու չենք դադրիլ վոթելու
Մեր Հայ, ազնիվ արյունը,
Մինչև ազգը չի ստանա
20 Իրա ազատությունը,
   Ախ ու վախը մենք մոռցանք,
Այժըմ գիտենք մենք ուռա՜.
Հայք, գոչեցե՛ք միշտ ուռա,
Որ թըշնամին մեր դողա։