Jump to content

Վառվում ես...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վառվում ես...

Վառվում ես՝ մարմա՜նդ, մարմա՜նդ,
Սրտիս մեջ դառնում ես հուր։
Վառվում ես մարմա՜նդ, մարմա՜նդ
Հրով քո՝ շարմաղ[1], մաքուր։

Անբախտ եմ, ո՛րբ եմ ու խեղճ,
Ինչպես իմ երկիրը, որ —
Կորե՜լ է աշխարհի մեջ,
Լռե՜լ է՝ անտեր, անօր։ —

Ես ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ տաս ինձ շրթերդ կաս[2]. —
Ախ, ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ ձայնս լսես ու գաս...


  1. շարմաղ — շատ մանր ծակոտիներով մաղ. փխբ. քնքուշ, նուրբ. փխբ. սպիտակ, ճերմակ, ճերմակամաշտ:
  2. կաս — կաս կարմիր` ամբողջապես կարմիր, մուգ կարմիր: