Jump to content

Վարդանի և հայոց պատերազմի մասին/Ծանոթագրություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Եղիշեն իր պատմությունը գրել է Մամիկոնյան Դավիթ երեցի

խնդրով։ Ո՞վ է դա՝ անհայտ է։ Բանասեր Բ. Կյալեսերյան («Եղիշե, Քննական ուսումնասիրություն», Վիեննա, 1909, էջ 79—80) Դավիթ Անհաղթին է ենթադրում, սակայն այդպիսի ենթադրության համար ոչ մի կռվան և փաստի հեռավոր նմանություն չկա, բացի Դավթին «երկրավոր առատ գիտություն վերագրելուց», մի բան, որ չի կարելի Դավիթ Անհաղթի մենաշնորհը համարել։ Միքայել Փորթուգալ փաշան Դավիթ երեցին նույնացնում է Ղազար Փարպեցու կողմից իբրև Արտաշատի ժողովի մասնակից հիշված Դավիթ երեցի հետ։ Այս կարծիքի դեմ է խոսում այն հանգամանքը, որ այս դեպքում Եղիշեն չէր կարող չիմանալ իր մեկենասի Արտաշատի ժողովական շինելը և անշուշտ անունով կհիշեր նրան և ոչ թե կգործածեր «և պատուական երիցունք ի տեղեաց տեղեաց» անորոշ արտահայտությունը։


2. Եղիշեի բնագրի միտքն այստեղ մութն է, և այդ պատճառով էլ Եղիշեի թարգմանիչները այստեղ լոկ ենթադրական, բայց մեծ մասամբ սխալ թարգմանություններ են տվել։ Թվում է ինձ, թե այստեղ Եղիշեն մեծարում է իր մեկենասին՝ ասելով, թե նա այնքան գիտուն անձ է, որ կարող է իր հրամայածից ավելի լավերն արտագրել, և ուրիշները պետք է իրեն դիմեին այդպիսի լավագույն գործերի համար։ Մոտավորապես այս իմաստով էլ թարգմանված է սույն աշխատության մեջ։

3. «Հաղթության զօրագլուխ» ասելով հասկացվում է Քրիստոսը։

4. «Արշակունյաց ցեղը» հայոց թագավորների այն հարստությունն էր, որ Հայաստանում թագավորել է ըստ ավանդության Քր. առաջ 2-րդ դարի կեսերից (հավանորեն 132 թվականից) մինչև 428 թվականը Քրիստոսից հետո, ուրեմն ճիշտ 560 տարի։ Սակայն պատմական ճշգրիտ տե— զեկությունների համաձայն՝ Արշակունիները թագավորեչ են Հայաստանում միայն 54 թվականից Քր. հետո, հաստատապես 66 թվականից սկսած, երբ Արշակունի Տրդատ I-ը թագ ընդունեց հռովմեական կայսր Ներսնի ձեռքից։ Արշակունիների հաջորդականությունն ու ժամանակագրությունը մոտավորապես հետևյալն է.

Տրդատ I (54 թ. պաշտոնապես 66—75?)
Աքսիդար (7—110)
Պարթամասիր (110—114)
Վաղարշ I (118—140)
Սոյեմոս (140—162)
Պակոր (162—164)
Սոյեմոս երկրորդ անգամ (164—169)
Սանատրակ (190—196)
Վաղարշ II (196—215)
Տրդատ II (216—222)
Արշակ II, Խոսրով (222—238)
Տրդատ III (23Տ—252)
Արտավազդ V (253—2737)
Պարսից տիրապետություն (273—297)
Տրդատ Մեծ (297—336)
Խոսրով II (337—342)
Տիրան (342—350)
Արշակ II (350—367)
Պապ (368—374)
Վարազդատ (374 —377)
Արշակ III (378—386)
Հայաստանի բաժանումը 384 թ., վերջնականապես 390 թ-
Խոսրով III Պարսից բաժնում (389—391)
Վռամշապան (391—414)
Սոսյուն պարսիկ (415—419)
Անիշխանություն (419—422)
Արտաշես կամ Արտաշիր (422—428)
Արշակունյաց բարձումը 428 թ.:


5. Պարսիկ Սասանի ցեղը կամ Սասանյան տոհմը սկիզթ է առնում Սասանից, որի թոռն էր Պապակի որդի Արտաշիր I-ը, Սասանյան պետության հիմնադիրը: Սա, թագավոր դառնալով, պատերազմի է դուրս գալիս պարթևների արքայից արքա Արտավանի դեմ և 224 թվականին հաղթում է նրան, 226 թ. գրավում է նաև Կաեսիփոն կամ Տիզբոն մայրասքազաքը և ամբողջ պետությունը ենթարկում է իրեն:

226 թվականից Սասանյան տոհմն իշխում է Պարսկաստանում և երկիրն ու պետությունը այնպիսի ծաղկման հասցնում, ինչպիսին նա ունեցել էր Աքեմենյանների ժամանակ միայն։ Այս տոհմի օրով է, որ ազգային մշակույթի, կրոնական սովորությունների և կյանքի զարգացումն իր գագաթնակետին է հասնում. իրանական (զրադաշտական կամ մոգական) կրոնը հաղթական դիրք է գրավում նաև Իրանում Լայնորեն տարածված քրիստոնեության հանդեպ և մեծ ծաղկման է հասնում, տևելով մինչև Սասանյան պետության անկումը' 642 թվականը՝ արարական արշավանքների հետևանքով։


Մինչև Կոստանդնի քրիստոնեություն ընդունելը և քրիստոնեությունը Հռովմեական կայսրության մեջ պետական կրոն դարձնելը մենք ոչ մի տեղեկություն չունենք, որ պարսից թագավորներն սկզբունքով հալածած լինեին քրիստոնեությունը։ Բայց այս իրադարձությունից հետո և պարսկա- հռովմեական պատերազմներին զուգընթաց Պարսկաստանում սկսվում են դաժան հալածանքները քրիստոնեության դեմ, որովհետև պարսիկները նկատում էին, որ Պարսկաստանի բոլոր քրիստոնեաների համակրությունը հռովմայեցիների կողմն էր։


Հալածանքների գլխավոր նպատակն էր ոչնչացնել մասնավորապես քրիստոնեական եկեղեցու կազմակերպությունը։ Այս քաղաքականությունն են վարում հատկապես Շապուհ II-ը և նրա հաջորդները մինչև Հազկերտ 1-ը (399—420), որի ժամանակ հալածանքները դադարում են, և քրիստոնեաների դրությունն այն աստիճան է լավանում, որ նրանք 410 թվականին նույնիսկ ժողով են գումարում Սելևկիայում, կարգավորում են իրենց եկեղեցական գործերը և Սելևկիայի եպիսկոպոս Իսահակին ընտրում են բոլոր պարսից քրիստոնեաների կաթողիկոս։ Հազկերտի մահից հետո հալածանքները վերսկսվում են Վռամ V-ի ժամանակ կարճատև և ապա ավելի մեծ եռանդով) Հազկերտ II-ի օրով (438 — 457), որը հալածանքները տարածում է նաև Հայաստանի վրա։

Ահա այս հալածանքների պատմությանն է Նվիրված Եղիշեի Վարդանանց պատմությունը։ Միանգամայն սխալ կլինի քրիստոնեության այս հալածանքները Սասանյան թագավորների կողմից կրոնական մոլեռանդությամբ ու մոգերի սադրանքներով բացատրել։ Անկասկած է, որ պարսից թագավորների և պետական գործիչների համար ամենագլխավորն այստեղ քաղաքական խնդիրն էր՝ իրենց երկրի քրիստոնյաների և Բյուզանդական կայսրության միջև անջրպետ դնել և թույլ չտալ, որ սահմանակից քրիստոնյա երկրները իրենց ձեռքից դուրս գան և Բյուզանդիայի հետ միանան։ Սրա փայլուն ապացույցն այն է, որ քրիստոնեաների սկզբունքային հալածանքները պարսից պետության մեջ դադարեցին այն ժամանակ վա¬ նիը, երբ Պ արս կաս տ անում հաստատվեցին Բյուգանդական կայսրության սահմաններից արտաքսված քրիստոնյա նեստորականները իրենց մետրոպոլիտ Բարծումայի (435 489) ջանքերով, և պարսիկները տեսան, որ այս քրիստոնյաները ամենևին էլ համակրանքով չեն վերաբերվում բյուզանդացիներին։ Նույն քաղաքականությունը նկատվում է նաև հետագայում միաբնակների վերաբերմամբ։ Սրան բնավ չի հակասում այն, որ մոգերն, իրենց հերթին, ամեն կերպ աշխատում էին օգտվել ստեղծված դրությունից և իրենց կրոնի ազդեցությունն ավելի հեռուները տարածել:


Սասանյան թագավորների ժամանակագրական աղյուսակը սկսած

Որմիզդ II-ից:
Իրմիզդ II (303—310)
Շապուհ II (310—379)
Արաաշիր II (379—384)
Շապուհ III (385—388)
Վռամ (Բահրամ) IV (389 — 399)
Հազկերտ I (399—420)
Վռամ (Բահրամ) V (420—438)
Հազկերտ II (438—457)
Որմիզդ III (457—458)
Պերոզ (458—484)

6. Այստեղ հիշված Շապուհն անշուշտ Շապուհ III-ն է (385—388):

7. Վռամ կամ Բահրամ V (420—438), Հազկերտ II-ի հայրը»

8. Հազկերտ II (438—457)։ Նյոլգեքեն այս թագավորի մասին գրում է հետևյալը, «Բահրամի մահից (438 կամ 439) հետո թագավոր է դառնում նրա որդին՝ Հազկերտ II-ը։ Սա հալածում էր թե՛ քրիստոնյաներին և թե՛ հրեաներին։ Առհասարակ էլ դժվար է նրա մասին լավ բան ասել, նա վերացրեց ամեն ամսի 1-ին կատարվող ընդունելությունները, որոնց ժամանակ ամեն մի ականավոր մարդ անձամբ կարող էր իր գանգատները կամ խնդիրները հայտնել թագավորին։ Նրա մասին պատմում են, թե ամուսնացել էր իր աղջկա հետ — սա, իհարկե, հանցանք չէր զրադաշտական կրոնի հետևողի համար, ընդհակառակը, նույնիսկ առաքինություն էր,— բայց հետո սպանել է այդ աղջկան»։ (Th. Noldeke, Aufsatze zur persischen Geschichte, էջ 106)։ Այս բնութագիրը միանգամայն համապատասխանում է Հազկերտ II-ի կատաղի բնավորությանը, ինչպես այն նկարագրում է Եղիշեն, իբրև սատանայի գործակից, իբրև մի կատաղի գազան, իբրև մի մարդ, որին շատ սիրելի էր խռովությունն ու արյունհեղությունը, իբրև մի չար դև և այլն։


9. Հունաց երկիր արտահայտությունը գործ է ածվում Հռովմեական կայսրության մեջ մտած երկրների համար. երկու տող ներքև Եղիշեն նույն երկրների համար գործ է ածում հոռոմների գավառներ արտահայտությունը։


10. Մծքին — Վերին Միջագետքի կամ Արվաստանի (Բեթ-Արբայե) մայրաքաղաքը, լատին. NisiblS Տիգրիսից մոտ 100 կիլոմետր դեպի արևմուտք: Պարսից և հռովմայեցոց հարաբերությունների մեջ հսկայական դեր խաղացող ռազմագիտական կետ։ Այս քաղաքը և իր շրջանը Հորիանոս կայսեր խայտառակ դաշինքի շնորհիվ 364 թվականին վերջնականապես անցավ պարսիկներին և պարսկա-հռովմեական բոլոր հետագա պատերազմներում պարսիկների համար իբրև հենակետ էր ծառայում թե հարձակումների և թե՛ նահանջների ժամանակ:


1. Թեոդոս II կայսր (408—450), Արևելյան Հռովմեական կայսրության ամենաթույլ կայսրներից մեկը, որ քաղաքականապես երբեք չափահաս չդարձավ և միշտ գտնվում էր իրեն շրջապատողների ազդեցության տակ։


12. Տիզբոն կամ Կտեսիփոն, այժմյան Բաղդատիր մոտ 16 կիլոմետր դեպի ցած Տիգրիսի ձախ ափին, Սելևկյանների մայրաքաղաք Սելևկիայի դեմուդեմը։ Պարթևների ժամանակից բարգավաճեց ու դարձավ պետության մայրաքաղաք և թագավորական ձմեռոց։ Տիզբոնն իր այս դիրքը պահեց նաև Սասանյանների ժամանակ, մանավանդ Շապուհ 4-ից սկսած: Այժմ ավերակ է։


13. Ձախակողմյան պաշտոնյաներ կոչվում են մոգերը:


14. Մոգեր — կոչվում են իրանական կրոնի քահանաները, քրմերը ինչպես զրադաշտական կրոնից առաջ, այնպես էլ զրադաշտական կրոնի ժամանակ։ Մոգ բառը գործ է ածվում նաև «կախարդ», «աստղագետ», «երազահան» նշանակություններով։ Ավեստան խուսափում է այս անունից և քահանաներին իրենց կատարած գործի անունով կոչում է աթրավան կրակ վառողներ: Անշուշտ ժողովրդի մեջ գերակշռել է մոգ անունը. հույներն ու հայերն էլ պարսկական քահանաների համար գործ են ածում այս բառը ի տարբերություն բաբելական քահանաների, որոնք կոչվում են քաղդեացիներ կամ քավդեներ։


15. Քուշաններ — հոնական ցեղեր, որոնք ապրում էին Պարսկաստանի հյուսիս-արևելյան սահմաններին կից Բակտրիայում (այժմյան Խորասանում) և նրանից հյուսիս ու արևելք և այնտեղից հաճախակի արշավանքներ ձեռնարկում դեպի պարսից պետության սահմանները։ Նրանց մայրաքաղաքն էր Բահլ, կոչվում էր նաև Բակարա, համարվում էր Զրադաշտի հայրենիքը, Կյուրոսի մայրաքաղաքը, արհեստների ու առևտրի կենտրոն: Պարսիկ և արաբացի պատմիչները սրանց և սրանց հաջորդներին տալիս են հայրալ անունը, որը նույնն է հայ պատմիչների հեփթաղների հետ. վերջիններս կոչվում են նաև սպիտակ հոներ։ Հեփթաղներն ավելի ուշ են պատմական թատերաբեմ դուրս գալիս։ Քուշանները 468 թվականին մեծ պարտություն են կրում և անհետանալով պարսկական պետության հյուսիս-արևելյան սահմաններից՝ անցնում են Հինգուկուշը և մի նոր պետություն հիմնում Պեշավարում։

16. Պահ դուռ — տեղը հաստատապես որոշել հնարավոր չէ։ Պարզ է, որ այն պետք է որոնել Պարսկաստանի հյուսիս-արևմտյան կողմերում։ Փորթուգալ փաշան Պահ դուռը համարում է էլբուրսի հարավակողմը գտնվող Միրտառա կոչված կիրճը և նույնացնում է այն նախկին դուռն Կասպից (Pylae Caspiae) կոչվածի հետ, որը պաշտպանելու համար կառուցված էր Ռեյ քաղաքը։

17. Դեհ բառն այստեղ չի գործածվում կրոնի կամ հավատի, այլ այդ կրոնի կամ հավատի հետ կապված գուշակությունների, հմայությունների իմաստով։

18. «Արիք և Անարիք» համապատասխանում է պարսկերեն «Երան և Աներան» արտահայտությանը և նշանակում է Իրան և Ոչ-Իրան, իրանացիներ և ոչ-իրանացիներ։ «Արեաց և Անարեաց» կամ «Երան և Աներան» պարսից արքայից արքայի տիտղոսն է։

19. Ապար աշխարհ հին պարսկական ձևն է Ապրշահը, որ բառացի նշանակում է «վերին աշխարհ»—Պարսկաստանի հյուսիս-արևելյան մասը (այժմյան Խորասան), որ տարածվում էր մինչև Վրկան աշխարհի սահմանները։ Այստեղ է գտնվում Հարե-րուդ գետը և Հերաթ (Հին Հարև) քաղաքը, որ այսօր էլ վաճառաշահ քաղաք է։ Այս քաղաքում էին գտնվում հայ նախարարները կապանքներից արձակվելուց հետո (Ղազար Փարպեցի, Թիֆլիս, 1904, էջ 108): Ապար աշխարհի գլխավոր քաղաքն էր Նյուշապուհը, որ կառուցել էր Շապուհ 1-ը: Այստեղ է գտնվում նաև Ռեվան գյուղը, որտեղ նահատակվեցին Ղևոնդյանք։

20. Աղվանից աշխարհ—Վրաստանից դեպի արևելք, Կովկասյան լեռներից հարավ, այժմյան Ադրբեջանի հյուսիս-արևմտյան մասում։

21. Լփճաց աշխարհ — Լփնիք, Կովկասյան լեռնական ցեղ և երկիր, տեղը որոշակի հայտնի չէ. Ալիշանը Շիրվանի մեջ է գնում, Պլինիոսն այդ ցեղն անվանում է լուրիենի և գնում է Աղվանից հարևան։

22. Ծավդեից աշխարհ—նույն տեղում հիշվում է երկու անգամ, առաջին անգամ «Վրաց, Աղվանից, Լփնաց, Ծավգեից» իրար հետ կապված, որ հավանական է դարձնում դրանց Կովկասյան լեռնական լինելը և Սոտերի (Ծոդեից) հետ նույնացնելը։ Երկրորդ անգամ ասվում է՝ «և որ այլ ևս ի կողմանց կողմանց հարաւոյ մերձ ի սահմանս Տաճկաստանի և ի Հոռոմոց աշխարհն և ի Կորդուաց և ի Դասն և ի Ծաւդէիցն և յԱրզնարզիւն». այս կապակցությունը ցույց է տալիս, որ երկրորդ անգամ հիշված Ծավդեից աշխարհը բոլորովին այլ է և կապ չունի առաջին անգամ հիշված հյուսիսային լեռնական երկրի հետ: Այս երկրորդ Ծավդեից աշխարհն անշուշտ պետք է նույնացնել Կորդվաց աշխարհից հարավ գտնվող Zabdicene գավառի հետ (=ասոր, Be Zawdal), Տիգրիս գետից դեպի արևմուտք (տե՛ս սրանց մասին H. Hubschmann, «Die altarmenischen Ortsnamen», Strassburg, 1904, էջ 321 և J. Marquart, cEranschahn», էջ 158)։

23. Կորդվաց աշխարհ — Տիգրիսի ափին, սրա վտակների՝ Բոհտանսուի և Խարուրի միջև մինչև Մոսուլի սահմանները։ Այս անունից է առաջացել հավանորեն Բյուրդիստան անունը։

24. Աղձնյաց աշխարն, Աղձնիք—Arzanene—Տիգրիս գետից դեպի հյուսիս, Միջագետքիը դեպի արևելք, Մեծ Հայքի 15 նահանգներից երրորդը, Հայաստանի հարավ-արևմտյան կողմը. սահմաններն են Չորրորդ Հայք, Տուրուբերան և Մոկք նահանգները և Ասորեստանը։ Գլխավոր գետերն են՝ Տիգրիս և Թուխ, լեռները՝ Սիմ, Տորոս, Խույթ և այլն։

25. Տանկաստան այստեղ գործ է ածված արաբների երկիր իմաստով և համապատասխանում է Հյուսիսային Միջագետքի Արվաստան (Բեթ- Արբայե) երկրամասին, որի մայրաքաղաքը Մծբինն էր և որտեղ մեծ քանակությամբ արաբներ էին ապրում։ Հմմտ. ծանոթ. 10։

26. Արզնարզիւն — ճիշտ տեղը հայտնի չէ։ Անվանվում է Մոկաց և Ծավդեից աշխարհների կողքին, ուրեմն պետք է նրանց սահմանակից լիներ. հավանորեն Աղծնչաց աշխարհի Արձն կամ Արդն գավառն է։ Այս անունը հիշում է նաև Թովմա Արծրունին, Բարծումայի մասին խոսելիս՝ «Եկն եհաս յԱրզնարզիւն և յաշխարհն Մոկաց»։ Ակինյաց, «Հանդես Ամսօրյա», 1936 թ. էջ 42 ծանոթագր. 7 գրում է սրա մասին. «Ի՛նձ կթվի թե նույն է Արդն=Արդուն գավառին հետ, որ ժամանակ մը երկուքի բաժնված կերևա, ասորի հեղինակը կզանազանեն Արդուն և Արդուն Ոստան (Braun, Synhados, 32, 34, 162, Hubschmann, Altarmen. Ortsnamen, 248—251, 311, 321), երկուսն ալ եպիսկոպոսանիստ։ Հավանորեն Արզն=Արզուն և Արդուն Ոստան, հետո... վարչականապես միացած են և կոչված Արդն—Արդուն=Արզնարզիւն»։

27. «Բարբարոսներ» էին անվանում հույները բոլոր օտար ազգերին։ Պարսիկներն այդպիսիներին պիտի անվանեին ոչ թե բարբարոսներ, այլ «անարիներ»։

28. Հազկերտ II-ի թագավորության չորրորդ տարվանից մինչև 11-րգ տարին կլինի 441/442—448/449, որովհետև Հազկերտի գահակալության առաջին տարին է 438 թվականի օգոստոսի 4-ից մինչև 439 թվականի օգսստոսի 4-ը։

29. Խայլնդուրներ կամ Խայլանդարներ — Կովկասյան հոների անունն է։ Մարքվարտի կարծիքով այդպես է կոչվել հոների արքայական հարգան ապացույցն այն է, որ հոների մեծ պետության քայքայումից հետո, այդ անունն էլ անհետանում է։

30. Ճորա պահակ, Ճողա, Չողա, Կապան ճորա, Դուռն Աղվանից, Հոնաց և այլն գտնվում էր այժմյան Դերբենտ քաղաքի մոտերքը՝ Կասպից ծովի ափին: Այդ Վայրը խոշոր կարևորություն ուներ թե՛ հռովմայեցիների և թե՛ պարսիկների համար: Հռովմեական պետությունը հոգ էր տանում և նույնիսկ դրամական միջոցներ էր տալիս ճորա պահակը կարգին ամրացված վիճակում պահելու համար, որպեսզի հյուսիսային վայրենի ցեղերն այնտեղից Վրաստան և Հայաստան և ապա հռովմեական գավառները չմտնեին։ Երբ Հռովմայեցիները ուշացնում կամ դադարեցնում էին Ճորա պահակի պահպանման համար պայմանավորված սուբսիդիայի վճարումը, պարսիկներն անմիջապես պահանջ էին դնում վերականգնելու այդ վճարումները, և նրանց դադարեցումը պատճառ էր դառնում թշնամական ու պատերազմական գործողությունների:

31. Ատրուշան — այն սեղանն է, որի վրա վառվում էր կրակը, շատ անգամ գործ է ածվում նաև կրակատուն իմաստով։ Ատր կամ Ատուր պհլ. նշանակում է կրակ։

32. Բարելոնի հնոցը - ակնարկություն է Դանիելի մարգարեության գլ. 19 և 46—47, որտեղ նկարագրված է Սեդրակի, Միսաքի և Արեանագովի խարուլկ բարձրացնելը Նարուգոդոնոսոր թագավորի հրամանով։ Թագավորը պատվիրում է հնոցր յոթնապատիկ ջեռուցանել. և սպասավորները չեն դադարում հնոցը նավթով ու ձեթով և այլ վառելանյութերով բորբոքելուց, մինչև որ բոցը հնոցից 49 կանգուն վեր է բարձրանում և այրում է շրջապատող քաղդեացիներին։

33. Քավդեություն—բաբելոնական կրոնի վերջին շրջանի անունը, երբ կրոնը ամբողջովին վեր էր ածվել աստղաբաշխության, կախարդությունների, հմայությունների և գուշակությունների։ Կրոնի ներկայացուցիչ քուրմը կոչվում էր քավղեա։

34. Իտադակահ երկիր — հայթալների կամ հիթալների երկիրը, ուրիշ խոսքով քուշանների երկիրը։ Հմմտ. ծանոթ. 15։

35. Զրադաշտական կրոն կամ Մադդայականություն—իրանական կրոնը նրա մեծ մարգարե Զրադաշտի անունով կոչվում է զրադաշտականություն։ Այլ անունով նա կոչվում է նաև Ահուրա-Մազդայի հավատ, դենիմազգեզն, մազդայականություն, այլև մոգական կրոն՝ այդ կրոնի ներկայացուցիչ քահանաների անունով։

Զրադաշտական կրոնի էական բովանդակությունը միմյանց հակառակ երկու սկզբունքների, pբարու և չարի, մշտական պայքարն է։ Այդ պայքարն ու կռիվը չեն կարող վերջանալ, մինչև որ բարի սկզբունքը չհաղթի չարին։

36. Խոնջան — վարտիքի կամ անդրավարտիքի կապ: Խոնջանները կնքելը մի ծանր պատիժ էր Պարսկաստանում, որպեսզի հանցավորը մնա իր կեղտոտությունների մեջ և տանջվի։

37. Հազարապետ — երկրի բարձրագույն քաղաքացիական պաշտոնյան ու բարձրագույն դատավորը։ Բառը նույն նշանակությունն ունի, ինչ որ պարսկական buzurg framadhar-ը: Այդ անունը տրվում էր նաև պարսից թիկնապահների բանակի կամ «անմահների» տասը գնդերից յուրաքանչյուրի հրամանատարին. այդ գնդերը բաղկացած էին հազարական հոգուց, այդտեղից էլ հազարապետ անունը:

Եղիշեի մեջ այս տեղում խոսքը վերաբերում է Վահան Ամատունուն, որը Հմայակ Մամիկոնյանի հետ աշակերտել էր Մեսրոպ Մաշտոցին, և որոնց համար Կորյունն ասում է՝ «Արք պատուականք, երկիւղածք հրամանակատարը վարդապետական հրամանաց» (Կորյուն, Վարք Մաշտոցի, հրատ. Մ. Աբեղյանի, Երևան, 1941, էջ 92)։

38. Դահեկան — հնագույն ձևը երևի «դարեհական»—Դարեհի նշանով պարսկական դրամ։ Հյուբշմանը (Агm. Gr. էջ 133) բացատրում է պարսկական զանգան բառից, որ նշանակում է «տասնոց» (Հր. Աճառյան, Արմատական բառարան, II հատ., էջ 382—384)։

39. Սակ. Բաժ և. Հաս—բաժը մաքսն է, իսկ հասն ու սակր դժվար է միմյանցից որոշել։ Գուցե սակը հողահարկն է, իսկ հասը՝ բահրան։

40. Վգուրկ — պհլ. վուղուրգ կամ վազուրդ բառն է, որ նշանակում է «ավագ, մեծս (տե՛и Hubschmann, Аrm. Gr., էջ 246 և Հր. Աճառյան, Արմատ. բառարան, VI հ., էջ 652)։ Հրամատարի կամ հետնագույն հրամանատարի կողքին դվելով նշանակում է մեծ հրամատար, ավագ հրամատար կամ, ինչպես մենք այժմ ասում ենք, մեծ վեզիր։ Սա մովպետան մովպետից հետո Պարսից պետության բարձրագույն պաշտոնյան Է։ Այստեղ հիշված վզուրկ հրամատար (Տաբարիի մեջ buzurg framadhar) Միհրներսեհը հայտնի պատմական անձնավորություն է, որ երկար տարիներ (Հազկերտ 1-ի ժամանակից) կատարել է այդ բարձրագույն պաշտոնը և որին ծերության հասակում Հազկերտ II-ը նորից նուքն պաշտոնին է կոչեր Տաբարին հետևյալ կերպով է արտահայտվում Միհր Ներսեհի մասին. «Այս ՄիհրՆերսեհը մեծ ակնածանք էր վայելում Պարսից բոլոր թագավորների կողմից իր նուրթ կրթության, մեծ խոհեմության և այն վստահության պատճառով, որ դեպի նա տածում էր ժողովուրդը» (Тabari Geschichte der Perser und Araber zur Zeit der Sasaniden. ubersetzt von Th. Noldeke, Leyden, 1879, էջ 109): Մի այլ տեղում՝ «Նա իր ժամանակի իմաստուն մարդն էր, կատարյալ կրթության տեր, և իր վարվեցողությամբ գերազանց ու աչքի ընկնող էր ժամանակակիցների մեջ» (Անդ. էջ 75—76)։ Սրան միանգամայն համաձայն է հայ եպիսկոպոսների պատասխանի «Գիտեմ, զի այլովդ ամենայնիւ յոյժ իմաստուն ես» գովասանքը։

41. Երան և Աներան—Նույնն է, ինչ որ Արիք և Անարիք։ Տե՛ս ծանոթագր. 18։

42. Դենիմազդեզն—մազգայական կրոն, իրանական կամ զրադաշտական կրոնի անունը Ահուրա-Մազդայի անվան երկրորդ մասից (Մազդա իմաստուն) և յասն բառից, որ նշանակում է պաշտել։ Մազդայական կրոնի մասին տե՛ս ծանոթագր. 85:

43. Հարամանի, Խարամանի կամ Հարաման, Խարտման—նույնն է, ինչ որ Արհմն կամ Ահրիման, չարության աստծու անունը։ Hubschmann, Arm. cr., Leipzig, 1897, էջ 26, ասում է. «Թվում է, թե հայերենի Հարամանի ձևը ավելի հին է (Արշակունիների շրջանից), իսկ Արհմն ձևն ավելի նոր է (Սասանյան)»։ Արդեն Եզնիկ (Վենետիկ ՌՄՀԵ, էջ 144 և 235) Խարտման կամ Խարամանի անունը գործ է ածում Արհմնի մասին։ Խարամանի ձևը հավանորեն ստացվել է զուգակցվելով ասորերեն խարմանա բառի հետ, որ նշանակում է օձ և հիշեցնում է դրախտի օձին կամ սատանային։

44. Բանթուրակ — անշուշտ Պանթերա անվան աղավաղումն է։ Հրեական զրույցները Քրիստոսի մասին ասում էին, նրա վարկը գցելու համար, թե անառակություններից ծնված մի մարդ է նա, և նրա հայրը եղել է հռովմայեցի մի զինվոր Պանթերա անունով։

45. Նածրացի կամ Նածարացի— նույնն է, ինչ որ Նազաւրացի կամ Նազուրեցի և նշանակում է Հիսուս Նազովրեցու հետևող կամ քրիստոնյա, բառը գործ է ածվում ընդհանուր նշանակությամբ թե եպիսկոպոսների և թե՛ սովորական քրիստոնյաների համար (հմմտ. Hօffmann Auszuge 34)։ Վկայք Արգելից, էջմիածին, 1921, էջ 159 և 160։ Յեզանդուխտն իրեն մասին ասում է՝ «Զի ես եմ կին նազաւրացի և աղախին Քրիստոսի»։ Սակայն այստեղ հետաքրքրականն այն է, որ Միհրներսեհը Նածրացի է անվանում միայն քրիստոնեական կրոնի առաջնորդներին («Մի՛ հավատաք ձեր առաջնորդներին, որոնց նածրացի եք անվանում»), արդյոք այն պատճառով, որպեսզի միայն նրանք մեղապարտ և դատապարտելի ցույց տա, ինչպես կարծում է Փորթուգալ փաշան (Եղիշե, 223), թե իրոք V դարում այդպես կոչվել են հատկապես քրիստոնյա հոգևորականները, դժվար է հաստատապես որոշեր Միհրներսեհի որոշակի արտահայտությունը հավանական է դարձնում այն ենթադրությունը, որ սկզբնապես ընդհանուր նշանակություն ունեցող բառը հետագայում սկսվել է գործածվել միայն ղեկավարների համար:

46. «Կարասի, որ ժոդովէ, ասեն, մեղք են յոյժ» բառերը բնագրում աղավաղված են թվում։ Ըստ իմաստի պետք է լիներ՝ «Կարասի, որ ժողովէ, ասեն, չեն ինչ մեղք» (Ակինյան), քանի որ այդ բառերին հետևում է «բայց զաղքատությունն առավել քան զրոյժ գովեն»։

47. Արտաշատի ժողովական եպիսկոպոսների անունները տալիս են մեզ թե՛ Եղիշեն և թե՛ Փարպեցին, վերջինս առանց ժողովի տեղը հիշելու: Այդ անունների կարգը թեև տարբեր է երկու մատենագիրների մոտ, բայց բոլորը համապատասխանում են միմյանց, բացի մեկից. մինչդեռ Եղիշեն հիշում է Մարդաղվո Եղվաղ եպիսկոպոսին, Փարպեցին նրա փոխարեն տալիս է Մանանաղվո Զավեն եպիսկոպոսի անունը։ Մեզ ավելի ճիշտ է թվում Եղիշեի հաղորդածը, որովհետև մեր հին եպիսկոպոսական աթոռների ցանկերում Մանանաղին չի հիշվում, բացի Ղազար Փարպեցու այս տեղից, իսկ Մարդազվո եպիսկոպոսությունը հիշվում է մի քանի անգամ, оրինակ՝ Ներսես Բ-ի (547/548—556/557) ժողովում, Հովհաննես Բ-ի (556/557—571, մեռել է Կ. Պոլսում 573 թ,) թղթերում (տե՛ս Գիրք թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 73, 78, 81), Ներսես Գ. Շինողի 645 թ. Դվինում կայացրած ժողովում («Կանոնք Դուեայ սուրբ ժողովոյն», էջմիածին, 1905, էջ 26—27)։

Այստեղ հիշված անձերից հայտնի են՝ Հովսեփը Վայոց ձորի Խողոցիմք գյուղից, որ կաթողիկոսական իշխանություն վարեց 441-451: Մելիտե Մանազկերտցին, որ կաթողիկոս դարձավ Հովսեփի նահատակությունից հետո, Բագրևանդի եպիսկոպոս հռչակավոր Եզնիկ Կողբացին, «Եղծ աղանդոցի» անմահ հեղինակը և աստվածաշնչի թարգմանության եռանդուն մասնակիցը, Բզնունյաց տխրահռչակ Սուրմակ եպիսկոպոսը, Սահակ Պարթևի հակաթոռը և, ապա Մեսրոպ Մաշտոցի մահից հետո անվանապես կաթողիկոս պարսից թագավորի հրամանով. Թաթիկ՝ Սահակի և Մեսրոպի աշակերտներից։ Մնացածներն անհայտ են։ Բանասերներից ոմանք Եղիշա Ամատունյաց եպիսկոպոսին նույնացնում են մեր պատմագրի հետ, բայց այդ կարծիքն անհավանական է։

48. Քորեպիսկոպոս կոչվում էին Արևելքում գավառների ու դյուզերի եպիսկոպոսներն ի տարբերություն քաղաքների եպիսկոպոսներից։ Մինչև IV դարի կեսերը բավական տարածված էին, ունեին շրիվ եպիսկոպոսական իրավունքներ և ստանում էին եպիսկոպոսական ձեռնադրություն. բայց IV դարի կեսերից սկսած ամեն կերպ աշխատում են նրանց իրավունքները կրճատել և նրանց ամբողջովին ենթարկել քաղաքների եպիսկոպոսներին, նրանք այլևս եպիսկոպոսական ձեռնադրություն չեն ստանում, այլ միայն քահանայական, և այս ձևով իրենց գոյությունը շարունակում են մինչև VI դարը» Տե՛ս Fr. Gillmann, Das Institut der chobischofe im Orient, Muncher, 1903, vi+i36:

49. Երեցներ — հունարեն պրեսբյուտեր բառի թարգմանությունն այսպես էին կոչվում քրիստոնեական համայնքի ավագները, որոնք կանգնած էին լինում համայնքի գլուխը։ Սկզբնական շրջանում նրանք ձեռնադրություն չէին ստանում և կառավարում էին համայնքի գործերը։ Հետագայում, երբ եկեղեցին միապետական կերպարանք է ընդունում, նրանցից մի կողմից զարգանում է եպիսկոպոսական իշխանությունը, մյուս կողմից՝ երեցները քահանայական ձեռնադրություն են ստանում և դառնում են առանձին համայնքների հոգևոր ղեկավարներ։ Այդ պատճառով էլ մեզանում երեց և քահանա բառերը հետագայում իրենց նշանակությամբ նույնանում են։

50. Սպահ Արյաց-նշանակում է Արյաց զորաբանակ: Պհլ. սպահ, պրս. սիպահ նշանակում է ողորք, բանակ»։ Այստեղից՝ սպասալար սիպահսալար, որ նշանակում է զորապետ։ Սա նաև սպայասալար ձևը (տե՛ս Հր. Աճառյան. Արմատ բառարան, VI հ., էջ 383—384 և 398)։

51. Որմիզդ արքա—Որովհետև Որմիզգ III-ը Հազկերտ II-ից հետո է գալիս (457—458), ուստի այստեղ խոսք կարող է չին ել միայն Որմիզդ 1-ի (273) կամ Որմիզգ II-ի (303—310) մասին, հավանորեն պետք է հասկանալ Որմիզգ II-ը։ Մազգայական կրոնն ուրացած մոգպետի մասին ոչ մի տեղեկություն չի մնացել։

52. Անխառն իշխան—նշանակում է աստված։

53. Գեհեն — հունականացրած բառ է եբրայերեն Գե-Հինոմ կամ ավելի ճշգրիտ՝ Գե-բնե-Հինոմ բառից, որ նշանակում է Հինոմի որդիների հովիտ՝ կիրճ: Հետին շրջանի հրեական ժողովրդական հավատի համաձայն՝ Երուսաղեմից հարավ գտնվող այդ կիրճում պետք է տեղի ունենա վերջին դատաստանն ու պատիժը։ Նույնացվում է պատժի կրակի կամ դժոխքի կրակի հետ. այստեղից՝ Գեհենի անշեջ հուր արտահայտությունը։

54. Ամլորդի Հույնաննես — կոչվում է Հովհաննես Մկրտիչը՝ Զաքարիա քահանայի և նրա կին Եղիսարեթի որդին, որովհետև Եղիսաբեթն ամուլ էր (Ղուկ. Ա 7)։ 55. Հորդանան գետ — կոչվում է այն գետը, որ անցնում է Պաղեստինի միջով հյուսիսից դեպի հարավ և ամբողջ երկիրը թամահում է երկու մասի: Հորդանան գետն սկիզբ է առնում Հերմոն սարից բխող 3 աղբյուրներից և թափվում է Մեռյալ ծովը:

56. Պոնտացի Պիղատոս— Հրեաստանի և Սամարիայի 5-րդ հռովմեական պրոկուրատորը (26—36 թթ.), որի ժամանակ, ավանդության համաձայն, հանդես է եկել Հիսուս Քրիստոսը։ Պիղատոսը մի վախկոտ, բայց միևնույն ժամանակ գազանաբարո մարդ էր, մերթ երկչոտ զիջողություններ էր անում հրեաներին, մերթ արյունահեղ դատաստան տեսնում նրանց գլխին (Ղուկ. ԺԳ 1 )։ Ի վերջո՝ սամարացիների գանգատների հիման վրա Սիրիայի կուսակայ Վիտելիոսը նրան Հռոմ է ուղարկում՝ իր չարագործությունների պատասխանը տալու։

57. Ձիթենյաց սար — Երուսաղեմի դիմացը դեպի արևելք ընկած լեռ 818 մետր բարձրությամբ։ Այստեղ էր գտնվում Գեթսեմանի պարտեզը և այստեղից է, ավանդության համաձայն, երկինք համբարձել Քրիստոսը (Գործք Առաքելոց, Ա 12), որ և այստեղ ակնարկում է Եղիշեն։

58. Խոնաստան — հավանորեն պարսից արքայական պալատի անունն էր։

59 Դառնացյալ ծերը — Միհրներսեհ մեծ հազարապետն է: Ուրիշ տեղ էլ Եղիշեն նույն կերպ է արտահայտվում Միհրներսեհի մասին (տե՛ս III գլխի վերջում)։

60. «Հրաման տուր ներսը», այսինքն՝ հրամայիր պալատի հերսում գտնվող գրագիրներին և այլ գործադիր պաշտոնյաներին։

61. «Դայեկասնունդ բնակք»— մեկ տան մեջ մեկ խնամակալի ձեռքով մեծացած և դաստիարակված անձեր։ Դայակ պհլ. նշանակում է «ծծմայր, ստնտուս, բայց հաճախ գործ է ածվում նաև տղամարդկանց մասին՝ դաստիարակ, խնամակալ նշանակությամբ։ Առաջ է եկել նրանից, որ հին Ժամանակները սովորություն կար, որ թագավորն իր որդիներին հանձնում էր որևէ իշխանի դաստիարակության, և սա նրանց սնուցանում էր իր տանը իր գավակների հետ։ Հաճախ թագավորազն և իշխանազն երեխաները միևնույն կնոջ կաթով էին մեծանում և, այսպիսով, դաոնում էին կաթնեղբույր ու մտերիմ։ Դայեկասնունդ անձերի միմյանց հետ ունեցած կապերը շատ սերտ էին, դայակները սիրում էին իրենց սաներին հարազատ զավակների պես, հավատարիմ էին նրանց և ամեն նեղություն հանձն էին առնում նրանց վտանգներից փրկելու համար։

62. «Շապունի ժամանակները, որ քո պապն Հազկերտի հայրն էր: — Խոսքը Շապուհ III-ի (385—388) և նրա որդի Հազկերտ I-ի (399—420) մասին է: Առհասարակ Շապուհ II-ից (310 — 379) հետո թագավորող անձերի ազգակցական կապերը միմյանց հետ անորոշ են. օրինակ՝ Վռամ (Բահրամ) IV (389 —399), ոմանց ասելով Շապուհ III-ի որդին էր, ուրիշների ասելով՝ Շապուհ II-ի։ Այդպես էլ Հազկերտ I-ը ոմանց ասելով Վռամ (Բահրամ) IV-ի որդին էր, ուրիշների ասելովնրա եղբայրն էր և այլն։ Նյոլդէքեն (Tabari, էջ 436) Շապուհ III-ի որդի է համարում Վռամ (Բահրամ) IV-ին և Հազկերտ I-ին, բայց ծանոթագրության մեջ երկուսի մասին էլ ասում է՝ «գուցե սրանք Շապուհ II-ի որդիներն են»։ Հետաքրքրական է, որ Եղիշեն պարզապես Շապուհ III-ին է համարում Հազկերտ II-ի պապ Հազկերտ I-ի հայր։

63. Բոլոր տպագրություններն ունեն քրտիկար, միայն Թեոդոսիայինը (Անձևացյաց օրինակը) տալիս է քրտար: Պետք է լինի քրպիկար, որ նշանակում է «մազդեզական կրոնի պատվիրած բարի գործեր, որոնք արժանի են վարձատրության»։ Այս բառը գործ է ածված միայն երկու անգամ. մեկ այստեղ և մեկ էլ Եղիշեի VI գլուխ. «... ետ սպանանել զհօրեղրայրն իւր զՎաղինակ և յինքն տարաւ զտերութիւնն իբրև քրտիկար յարքունիս»: Մանրամասն բացատրությունը տե՛ս Հր. Աճաոյան, Արմատ, բառարան. VI հատոր, էջ 1556—1558 և Փորթուգալ փաշա, Եղիշե, էջ 252—253։

64. Սագաստան—սակերի երկիրը, պարսից պետության արևելյան նահանգներից մեկն էր, սահմանակից Հնդկաստանին, այժմյան Աֆղանիստանի սահմաններում։ Հետագայում, արաբական տիրապետությունից սկսած կոչվում է Սեիստան (տե՛ս Hubschmann Arm. Gr., Էջ 71 ւ Փորթուգալ փաշա, Եղիշե, էջ 255։ Հմմտ. նաև J. Marquart Eranschahr էշ 35—39),

65. Խուժաստան — այժմ Խուզիստան, հունական Սուզիանան, բուն Պարսկաստանի մի մասը, ուր աքսորվում էին հանցավոր համարվածների կանայք և որդիները՝ արքունի կալվածքներում աշխատելու համար։ Գտնվում է հին Բարելոնից դեպի արևելք, Պարսից ծոցից դեպի հյուսիս։

66. Դարսան կամ Դասան աշխարհ—իսկապես պետք է լինի Դասն հիշատակվում է Աղձնյաց, Կորդվաց և Ծավգեից աշխարհների կողքին, ասորերեն՝ Բեթ-Գասեն։ Դիոնիսիոս տել-Մահրե (177,4) հիշում է Ղսին Մոսուլի շրջանում, արաբերեն Դասին—Մեծ Զարից արևմուտք ընկած մի գավառ Ամադիեի և Գարա լեռների շրջակայքում (Ноffmann Auszuge. 202—207 և Hubschmann, altarm. Ortsnamen, էջ 320—321): Այս աշխարհը հիշատակվում է մի անգամ էլ Եղիշեի առաջին գլխում։

67. Փանդամ—ճերմակ չաթից քող, որով մոգերն իրենց դեմքերը ծածկում էին կրակին մոտենալիս, որպեսզի իրենց արտաշնչությամբ շպղծեն սուրբ հուրը։ 68. Դու մեզ—կովի մեզ. լվացման արարողությունների մեջ գործ էր ածվում կովի մեզը՝ պղծությունը սրբելու համար։

69. Կուզնա թիվ մոխրաչափ կարգով—ինչպես այստեղից երևում է, յուրաքանչյուր տուն պարտավոր էր, իբրև ապացույց իր բարեպաշտության, կապիճով (չափի անուն է) չափված որոշ քանակությամբ մոխիր ներկայացնել։

70. Եկեղեցու սուրբ ուխտ — Եղիշեի մեջ առհասարակ եկեղեցու սուրբ ուխտ ասելով պետք է հասկանալ մի ուխտ կազմած ամբողջ հայ ժողովուրդը, որ մահու մարտի էր ելել պարսից արքունիքի զավթողական ասի - միլյատորական քաղաքականության դեմ և իր ապստամբությամբ պաշտպանում էր հայ ժողովրդի ինքնուրույնությունը:

71. «Դառնապես ողբում էին մեզ»,— ասում է Եղիշեն, ցույց տալու համար, որ նախարարների ուրացության պահին ինքն էլ նրանց հետ եղել է Պարսկաստանում։

72. Մարտիրոս կոչվում էին Քրիստոսի անվան համար կամ քրիստոնեությունը չուրանալու պատճառով նահատակված մարդիկ, որոնց գերեզմանների վրա վկայարաններ էին շինում, այդ վկայարանները հունարեն կոչվում էին որից և ստացվել է հայերեն «մատուռ» բառը։

73. Պարսից ամիսները, որոնցից մի քանիսը հիշվում են Եղիշեի մեջ, հետևյալներն էին, 1) Ֆերվերդին, 2) Արդբեհեշտ. 3) Խորդադ, 4) Տիր 5) Մորդադ, 6) Շարիր, 7) Միհր, 8) Արան, 9) Աղեր, 10) Դեի, 11) Բահմեն և 12) Ասֆենդարմեդ։ Հիմնականում պարսկական տարին մեզ հետաքրքրող շրջանում եղել է փոփոխական տարի—12 ամիս 30-ական օրով և 5 ավելյաց օրեր: Պարսկականից փոխառություն են համարվում Կապադովկյան և Հայկական օրացույցները։ Սակայն հնարավոր է, որ երեքի հիմքն էլ մի ավելի հին և առաջավոր-ասիական տարի է (տերս Ginzel, Handbuch der mathemat. und techn. Chronologie, Leipzig, 1906, հատոր, էջ 274 —309)։

74. Անգղ գյուղաքաղաք — Այրարատի Ծաղկոտն գավառում ամուր բերդ և գյուղաքաղաք։ Ղազար Փարպեցին (Պատմություն հայոց, Թիֆլիս, 1904, էջ 60) ասում է. «Գային հասանէին ի գաւառն, որ կոչի Ծաղկոտն, մերձ ի բերդն ամուր, զոր Անգղն անուանեն»։

75. Այստեղ հիշված Շապուհ արքայից արքան անշուշտ Շապուհ II—ն է (310—379), որի ժամանակ իրոք քրիստոնեությունը մեծ չափով տարածվում է թե՛ Արևմուտքում և թե՛ Արևելքում, և որի սաստիկ հալածանքներից փախած պարսկական քրիստոնյաներն ամենայն հավանականությամբ հասել են մինչև Հնդկաստան: Սրա մասին է ասում Եղիշեն, թե «Որքան նա կամեցավ արգելել, նրանք (քրիստոնյաներն) ավելի ու ավելի աճեցին ու բազմացան, և հասան մինչև Շուշանների աշխարհը, և այնտեղից էլ (քրիստոնեությունը) տարածվեց դեպի հարավի մինչև Հնդկաստան»:

76. Զանդիկ—այստեղ Եղիշեի մեջ գործ է ածված «մանիքեցու» իմաստով, ճիշտ այնպես, ինչպես նաև Եզնիկն իր «Եղծ. աղանդոց»-ի մեջ Մանիի հետևորդներին զանդիկ է կոչում (տե՛ս «Եղծ աղանդոց», Վենետիկ ՌՄՀԵ, էջ 116)։ Տարարին ևս Մանիի անվան կողքին դնում է զանդիկ բառը՝ «Շապուհի օրերում հանդիս եկավ զանդիկ Մանին» (Таbari էջ 40, 47 շար.)։ Զանդիկ բառի բացատրությունը դեռ հաստատապես չի տրված։ Մանիքեական կրոնի հիմնադիրն է 216 թվականին ծնված պարսիկ Մանին, որ իբրև հերձվածող ու մոլորեցուցիչ խաչվել է Վռամ (Բահրամ) 1-ի մամանակ 276/277 թվականին։ Մանիի քարոզած կրոնը կամ մանիքեությունը պատկանում է սեմական բնության կրոնների շարքին և բաբելոնական բնույթ ունի։ Այդ կրոնը սերտորեն կապված է քրիստոնեական-գնոստիկյան Մոգդասիլահների հետ, որոնք հրեական քրիստոնեության մնացորդներն էին Արևելքում։ Մանիքեության հիմքն է կազմում հին պարսկական կրոնք լույսի և խավարի իր բարոյական երկվությամբ, ինչպես և այդ երկու աշխարհների կռիվը միմյանց հետ։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մանիքեության վրա, բացի նրա հիմքը կազմող հին պարսկական կրոնից, մեծ ազդեցոսթյուն են գործել նաև քրիստոնեությունն ու հրեությունը, կարելի է այն բնորոշել իբրև առաջավոր Ասիայի բոլոր կրոններից կազմված մի սինկրիտիզմ (խառնուրդ) նոր-պարսկական պետության հողի վրա (Մանիի և Մանիքեության մասին տե՛ս Ե. Տեր-Մինասյան, Ընդհանուր եկեզ. պատմություն, հատ. I, էջմիածին, էջ 186—190)։

77. Խոսքն ուղղված է այստեղ Մարզպանին, որ այն ժամանակ Վասակն էր։ Խոսողը Մոգպետն է, որ հորդորում է Վասակին՝ եղելությունը հայտնել պարսից թագավորին, որպեսզի Մոգպետը չմեղադրվի անխոհեմության կամ անկարողության համար։

78. Մովպետան Մովպետ=Մոգպետների Մոգպետ, Մազդայական կրոնի գլխավոր քահանայապետ։ Սկզբնապես պհլ. ասվել է մոգպետ (գրվել է մագուպատ)։ Սասանյան շրջանում դարձել է մովպետ և այստեղից՝ մովպետ ան մովպետ, մովան անգերձապետ և այլ արտահայտությունները (տե՛ս Hubschmann, Arm. Gr., Էջ 195 և Հր. Աճառյան. Արմատ, բառարան, հատ. lV, էջ 1087—1089)։

79. Դարանդարձապետ և անդերձապետ — «Պարսից արքունիքի մեծ պաշտոնյա»։ Կա մոգաց անդերձապետ (Բուղ.), Մովան անդերձապետ (Եղիշե, Փարպեցի) և դերանդերձապետ (Եղիշե)։ Գրվում է նաև հանդերձապետ: Հր. Աճառյանը (Արմատ, բառարան, հ. I, էջ 310—311) ասում է. «պհլ. andarzpat «օգնական, խորհրդական, որ կազմված է aildaTZ «խորհուրդ» (տե՛ս անդարձ թառի տակ) և pat «պետ» բառերից։ Հին պարսից մեք այսպիսի խորհրդականներ կային մոգպետի, նահանդապետների, հրամանատարների մոտ և այլն, ըստ այնմ ունենք պհլ. andarzpat — i—V33-Puhrakan «անդերձապետ ավադանվո», ՅՈ andarzpat... «մոգպետի խորհրդականը»—մոգաց անդերձապետ, dar’-andaTZpat... «խորհրդական արքունի դռան»— դերանդերձապետ (կազմված պհլ. dar — պրս. «դուռն» բառով)։ Sagastan andarzpat «Խորհրդական նահանգապետին Սագաստանի Սակստան անդերձապետ։ Անդերձա պետը սատրապից հետո նահանգի ամենամեծ պաշտոնյան էր»։ Այս մասին տե՛ս նաև Hubschmann Аrm. Gr., էջ 99 և 179։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Եղիշեի մեջ դերանդերձապետը (= արքունի դռան խորհրդականը) հիշվում է մովպետան մովպետից անմիջապես հետո և մեծ հազարապետից առաջ, պետք է ենթադրել, որ նա շատ բարձր դիրք է ունեցել պարսից արքունիքում և իր ազդեցությամբ հավասար է եղել հետագայի արքայական պալատի մինիստրին։ Անդերձապետները հիշվում են երբեմն նաև իբրև զորավարներ (Փավստ. Բուզանդ, IV գլ. ԽԵ և ԽԷ)։

80. Մեծ նազարապետ —Միհրներսեհի տիտղոսն է, նշանակում է մեծ վեզիր և ամենայն հավանականությամբ «վզուրկ հրամատարի» հայերեն թարգմանությունն է։ Այս տիտղոսը անշուշտ պետք է տարբերել հայերեն «հազարապետ» բառից, որ ավելի սահմանափակ նշանակություն ունի։

81. Զորքերի սպարապետ ասելով հասկացվում է Վարդան Մամիկոնյանը, թեև անունը տրված չէ։

82. Փշտիպան — պարսկերեն բառ է, որ նշանակում է թիկնապահ, օգնական։

83. «Հավատավոր կանայք» — տերմին է կույսերի, մայրապետների համար։

84. «Մեծաթիվ բանակ» ասելով պետք է հասկանալ մոգերի և նախարարների հետ Պարսկաստանից եկած զորքը, որի մեջ էր նաև երկրի մարզպան Սյունյաց իշխան Վասակը։

85. Այստեղ հիշված բազմաթիվ բերդերից մի քանիսի տեղն է միայն որոշակի հայտնի, մյուսներն անհայտ են։ Հայտնիներն են Արտաշատը, Դառնին, Անին, Արտագերսը (այժմյան Կաղզվանի մոտերքը), Ողականջ (Մշո դաշտի արևմտյան ծայրին, Կուրկուր կոչված տեղը, որտեղ Արածանին սեղմվում է երկու քարաժայռերի միջև, դրանցից երկու ժամի ճանապարհ դեպի մի ապառաժ բարձրավանդակ, որտեղ մինչև այժմ էլ երևում են Ողականի ավերակները), Վանը և Արոտնը (Սյունյաց երկրում)։ Մնացածները՝ Երկայնորդը, Բարձրացողը, Խորանիստը և այլն, անհայտ են, և նրանց տեղերը որոշելը հնարավոր չէ։ Հավանական է, որ այդ բոլոր ամուր տեղերն էլ գտնվում էին Հայաստանի պարսից բաժնում:

86. Ատրպատական — Եղիշեի ժամանակ այժմյան Ադրրեջանի հարավային և Պարսկաստանի հյուսիս-արևմտյան մասի անունը։ Սահմանները ճշտիվ որոշեչ հնարավոր չէ, որովհետև շարունակ փոխվել է այն երբեմն հօգուտ Հայաստանի, բայց մեծ մասամբ հօգուտ Պարսկաստանի (տե՛ս J. Marquart, Eranschahr, էջ 108—114)։

87. Վռամական կրակ—Բահրամ աթաշ, ամենասրբազան կրակը։

88. Սերայի սահմաններից մինչև Գադերովնի կողմերը-Սերաց աշխարհը համարվում է Արևելյան Ասիան, իսկ Գադերովնը Կադիքսն է Սպանիայի հարավ-արևմտյան ծայրին։ Ուրեմն ուղում է ասել Ասիայի արևելյան ափերից մինչև Եվրոպայի արևմտյան ծայրը։

89. Սինկղիտոո—ծերակույտ, սենատ, հունարեն հայերեն գրվում է նաև Սիւնկղիտոս։

90. Մարկիանոս կայսր—(450—457) Թեոդոս կայսեր մահից (450 թվականի ամռանը) հետո կայսերական իշխանությունն անցավ Թեոդոսի քույր Պուլխերիային, որն ամուսնացավ Մարկիանոսի հետ, և վերջինս այսպիսով կայսր դարձավ։ Եղիշեն բավական ծանր խոսքերով է բնութագրում Մարկիանոս կայսրին. «Իրեն խրատ տվող վատ, անարդ և անաստված մարդկանց լսող, անարի կամ վախկոտ մարդ, որ մարմնավոր խաղաղության համար ավելի լավ էր համարում իր դաշինքը պահել հեթանոսների հետ, քան թե քրիստոնեական ուխտին պատերազմակից լինելս։ Թեոդոս կայսրն էլ իր ժամանակ ոչ միայն չէր օգնել քրիստոնյաներին, այլ նույնիսկ իր մայրաքաղաքում եղած պարսիկ քրիստոնյաներին բռնել և մատնել էր Պարսից թագավորի ձեռքը (տե՛ս I գլուխ)։ Բայց Եղիշեն ոչ միայն խոսք չի գտնում նրա արած տմարդությունը պախարակելու, այլ մինչև իսկ արդարացնում է՝ «քանզի խաղաղասեր էր ի Քրիստոս» ասելով։ Արդյոք Մարկիանոսի և նրա ծառաների դեմ ուղղված այս նախատական խոսքերի մեջ չե՞ն արտացոլվում նաև Քաղկեդոնի ժողովի (451 թ.) հետ կապված հանգամանքներն ու այդ ժողովի շնորհիվ ամբողջ արևելյան կայսրության հավատի մեջ կատարված փոփոխությունը, որին բացասաբար է վերաբերվում Եղիշեն։ 91. Հեթանոսների հետ կռած դաշինք ասելով Եղիշեն այստեղ հասկանում է Հազկերտ II-ի և Թեոդոս կայսեր դաշինքը (գլ. I), որ այս անգամ ավելի է ամրապնդվում նրանով, որ Մարկիանոսը խոստանում է հայերին ոչ մի օգնություն ցույց չտալ ո՛չ զորքով և ո՛չ էլ զենքով։

92. Հեր և հարևանդ գավառները—Պարսկահայը կոչված նահանգի երկու գավառները, ոչ հեռու այժմյան Սալմաստից և Խոյից։

93. Խաղխաղ քաղաք — Աղվանից թագավորների ձմեռոցը V դարում, II և III դարերում հայոց թագավորների ձմեռոցը։ Գտվում էր Ուտի կոչված նահանգում, այժմյան Ձեգամ գետի ափին։ Մ. Բարխոպարյան (Արցախ, Բաքու, 1895, էջ 421) հիշատակում է հին ավերակների վրա կառուցված Խաղխաղ անունով մի թուրքաբնակ գյուղ, Ձեգամ գետի մոտերքը։ Այս համապատասխանում է Եղիշեի ասածին, որ նույնպես Խաղխաղ քաղաքը գնում է Վրաստանի սահմաններին մոտիկ։

94. Լոփնսա գետ—հավանորեն այժմյան Ձեգամ գետը։

95. Բաղասական կողմեր կամ հաղասական դաշտ — գտնվում էր Աղվանից երկրում, հավանորեն երկրի հյուսիս-արևելյան կողմերում, հոների սահմաններին մոտիկ (տե՛ս Մ. Աթեղյան, Կորյուն, Վարք Մաշտոցի, Երեվան, 1941, ծանոթագր, 116 և J. Marquart. Eranschahr, էջ 119—120)։

96. Աղվանից մեծ շանտստան ասելով հասկացվում է Աղվանից աշխարհի մայրաքաղաք Պարտավը, Տրտու (այժմյան Թարթար) գետի ափին։ Շահաստան անունը տրվում էր մեծ ու վաճառաշահ քաղաքներին, նահանգի կամ գավառի կենտրոնական քաղաքին։

97. Կապկոն լեռներ — Կովկասյան լեռներ. թիֆլիսեցիք մինչև այժմ էլ անվանում են Կավկավ։

98. Հոների պանակ — նույնն է ճորա պահակ։ Տե՛ս ծանոթագր, 30։ 99. Այստեղ հիշված ձմեռոցներն ու զորքերի կայանները մեծ մասամբ հայտնի անուններ են, ինչպես Դառնին, Երամոնսը, Օշականը, Արմավիրը (այժմյան Շահրիար և Թափադիպի գյուղերի մոտերքը, հայոց Հնագույն մայրաքաղաքը), Կուաշ ավանը (այժմյան Կոշը Արագածի հարավ-արևմտյան Լանջին), Արուճը և Աշնակը (երկուսն էլ Թալինի մոտերքը), Արագածոտն գավառը (այժմյան Թալինի, Թալիշի, Սարդարաբադի, Կարբիի, Համ բերդի կամ Բյուրականի և Վաղարշապատի շրջակայքը), Արտաշատի նահանգն ու Արտաշատ քաղաքն ինքը։ Մնացած անունների տեղերը որոշ կերպով հայտնի չեն, ինչպես՝ Դրասխանակերտը, Վարդանաշատը, Փառախոտը, Ցոլակերտր, Սարդյանքը։ 100. «Միջոց աշխարհին» կամ Միջնաշխարհն ասելով պետք է հասկանալ Այրարատը իբրև Հայաստանի կենտրոն:

101. Հայկական տարվա ամիսները հետևյալներն են, 1) Նավասարգ, 2) Հոռի, 3) Սահմի, 4) Տրե, 5) Քաղոց, 6) Արաց, 7) Մեհեկան, 8) Արեգ, 9) Ահեկան, 10) Մարերի, 11) Մարդաց և 12) Հրոտից։ Բոլոր ամիսները, պարսկական ամիսների նման, ունեն 30-ական օր և վերջին ամսից՝ Հրոտիցիցս հետո գալիս են 5 ավելյաց օրերը՝ տարվա 365 օրը լրացնելու համար։

102. Պարսից արքայից արքայի ձմեռոցի տեղն ասելով պետք է հասկանալ Տիզբոնը: Տիզբոնի մասին տե՛ս ծանոթագր, 12։

103. Հազկերտ II—ի հայրը Վռամ (Բահրամ) V-ն էր (420—438)։

104. Ծերը ինչպես այստեղ, այնպես էլ Եղիշեի մեջ համապատասխան տեղերում, գործ է ածվում մեծ հազարապետ ՄիհրՆերսեհի համար։

105. Փայտակարան քաղաք—Հայաստանի Փայտակարան նահանգը համապատասխանում է Ստրաբոնի հիշած նահանգին, որ ընկած էր Ուտյաց երկրից դեպի արևելք Արաքսի ափերին և տարածվում էր մինչև Կասպից ծովը։ Այս նահանգն իր անունն ստացել է իր մայրաքաղաք Փայտակարանի անունից, որ գտնվում էր Կասպից ծովի ափին, Արաքսի գետաբերանի մոտ։ Փայտակարան քաղաքը հիշատակվում է Փավստոսի. Ագաթանգեղոսի, Փարպեցու, Եղիշեի, Մովսես Խորենացու և Սեբեոսի պատմությունների մեջ։ Արաբացիներն այդ քաղաքն անվանում են Բայլաքան: Ոմանք միանգամայն սխալ կերպով Փայտակարան քաղաքը շփոթել են Թբիլիսիի և Պարտավի հետ։ Տե՛ս Hubschmaflll, altamieniSChe Ortsnamen, էջ 267—270 և J. Marquart, Eranschahr, էջ 108, 111, 118 122 և այլն։

106. «Ուրացավ այն ավազանը, որ նղացավ նրան»—խոսքը քրիստոնեական մկրտության մասին է, որով հին մարդը մեռնում է և մի նորը, վերակենդանացածն է ծնվում՝ քրիստոնեական վարդապետության համաձայն։

107. «Ընկալուչ սուրբ Տողին» — պետք է հասկանալ՝ նրան քրիստսնեական համայնքի մեջ ընդունող սուրբ հոգին:

108. «Ջնջեց որդեգրության գիրը և իր ձեռքով խորտակեց մատանու հաստատուն կնիքը». — այստեղից հետևում է, որ Եղիշեի ժամանակ որդեգրության համար հատուկ գիր էր պատրաստվում և այն կնքվում էր մատանու վրա փորագրած կնիքով իրրև ստորագրություն։ Խորտակել կնիքն արտահայտությունը ցույց է տայիս, որ կնիքը դրվում էր հավանորեն մեղրամոմով և ոչ թե ներկով, որի համար չէր կարեչի խորտակել ասել։


109. Վասակի գործակիցների անունները և այստեղ հիշված իշխանությունները ցույց են տալիս, որ նրա կողմն էին անցել Ռշտունիք (Վանա ծովից հարավ-արևելք), Խորխոռունիք (Վանա ծովից հյուսիս-արկ.- մուտք)։ Վահևունիք (հավանորեն ստորին Բասեն), Գարեղյանք (այժմյան Կաղզվանի շրջանը), Բագրատունիք (Հայաստանի ամենախոշոր և ամենապատվավոր նախարարներից, որոնց պատկանում էին Բարձր Հայոց Ապեր գավառը և Այրարատի Կոգովիտ գավառը Դարույնք գլխավոր քաղաքով, այժմյան Հին Բայազետը), Ապահունիք (Վանա ծովից հյուսիս, այժմյան Մելազկերտի շրջանը), Ակե (Պարսից Հայաստանում, այժմյան Մակուի շրջանում), Ուրծի տեղը որոշապես հայտնի չէ (Ալիշանը դնում է Այրարատի արևելյան սահմանածայրին) և Պալունիք, որոնք երկու մասի էին բաժանված, մի մասը բնակվում էր Վասպուրականում և գործակցում Վասակի հետ, մյուս մասը՝ սահմանակից էր Տարոնին և գործակցում էր Վարդան Մամիկոնյանի հետ։


110. Վրաց աշխարհի միաբանությունը հայերի հետ առաջ էր գալիս այն միանման քաղաքական դրությունից, որի մեջ դտնվում էին երկու Ժողովուրդները պարսից պետության հանդեպ։ Երկու ժողովուրդներին էլ ձուլում ու կործանում էր սպառնում, հենց դրանով էլ պայմանավորվում էր երկու հարևան ազգերի միասնությունն ու ռազմական դաշինքը։


111. Ստորին Հայք—կոչվում է Հայաստանի արևմտա-հարավային մասը, Ծոփաց և Դիարբեքիրի գավառները, որոնք ավելի ցածրադիր են և տաք կլիմա ունեն։ Հ. Հ. Տաշյան («Հանդ Ամս.», 1937, էջ 14—15) այա մասին գրում է. «Ստորին Հայոց» թարգմանություն կրնա ըլլալ Armenia interion»-ի, թեև ավելի ուղիղն էր «ներքին» բառը։ Ասով կհասկցվեր՝ Թեոդոսի բաժանումեն ետքը մինչև Հուստինիանոս՝ «Կարնոյ աշխարհն» ընդարձակ մտոք...»։ Թե ինչպես պետք է հասկանալ Վասակ Մամիկոնյանի վերաբերյալ այս հատվածը՝ այդ մասին տե՛ս սույն գրքի նախորդ հրատարակության մեր ներածության մեջ։


112. Ներքին Վասակը — Մամիկոնյան Վասակն է, որ ապրում էր Հունար բաժնում և գործակցում էր Սյունյաց իշխան Վասակին։ Եղիշեն Մամիկոնյան Վասակին ևս նկարագրում է իբրև մի չարագործ և «աստծու օրենքներին հակառակ գործող մարդ»։


113. Տմորիք—հնագույն ժամանակներից հիշատակվում է Կորդվաց երկրի և Կորդրիքի կողքին (Փավստոս, Եղիշե, Խորենացի), Պարսից երկրին մոտիկ։ Մովսես Խորենացին (Պատմություն հայոց, Տփխիս, 1913, էջ 183) ասում է՝ Տմորիք, «որ այժմ կոչվում է Կորցրիք», սրանից պետք է հետևցնել, որ Մովսես Խորենացու ժամանակ Տմորիքը միացած է եղեք Կորդրիքի հետ և այնուհետև կրել է Կորցրիք անունը։ Տմորիքի տեղը որոշելու համար կարևոր է Խորենացու նույն հատվածը, որտեղ ասված է, թե Սմբատը բնակություն հաստատեց «Տմորիքում, որն այժմ Կորցրիք է կոչվում, և գերիների բազմությունը բնակեցրեց Ալկիում»: Այդ Ալկին այժմյան Ելկին է, կամ ելկն է, մոտավորապես այժմյան Բոհտան գավառում (Քուրդիս տան)։ Ասորիներն այդ երկրի բնակիչներին անվանում են Թմորալե դրանք եղել են «մի լեռնային վայրենի ժողովուրդ Պարսից պետության մեջ, որոնց դեմ դեռ 506 թվականի խաղաղությունից հետո ստիպված էր կռիվ մղելու Կավադ արքայից արքան» (Նյոլդեքե): Տե՛ս Hubschmanil, tarmen, Ortsnamen, էջ 336—337 և 3. Marquart, Ermanschahr, (էջ 170. ծանոթագր. 2)։

114. Խաղտյաց աշխարհ, հադտիք—հավանորեն հին խալդերի անունից, այդ երկիրն ընկած էր Սև ծովի հարավ-արևելյան ափերին, այժմյան Տրապիզոնից դեպի հարավ, Հայաստանի Տայք նահանգից դեպի հյուսիս արևմուտք, Պարխար լեռների մոտ։

115. Այստեղ հիշված տասնմեկ նրկրներն իրենց ժողովուրդներով ու թագավորներով պատկանում էին այն դաշտային ու լեռնային ժողովուրդներին, որոնք բնակված էին Կովկասյան լեռների արևելյան մասի հարավային ու հյուսիսային լանջերին և պահպանում էին ճորա պահակը Հոների և Մասքութների արշավանքներից։ Սրանց տեղերն առանձին-առանձին որոշել հնարավոր չէ։ Փորթուգալ փաշա (Եղիշե, էջ 329) կարծում է, որ այժմյան Թապաերանը Թավասպարն է, Պուտուն—Վատը, Թուպան—Գավը և Խիբին — Խիբիովանը։

116. Դրոշ—բացի «դրոշակս սովորական նշանակությունից՝ նշանակում է նաև մեկ դրոշի տակ խմբված զորաբաժին, «գունդ, վաշտ» (Հր. Աճառյան, Արմատ. բառարան, հ. II, էջ 642)։ Փավստոսն ասում է, «Բայց ուր լինէր հանդէս ի նշանաւոր տեղիս, գնդի գնդի, դրոշու գրոշու, վաշտուց վաշտուց» և այլն (III է)։

117. Վարդան Մամիկոնյանի նիզակակիցներից էին՝ Արտակ Պալանին Պալունյաց ցեղի մի մասի տանուտերը Մոկաց գավառում։ Պալունյաց ցեղի մյուս մասի իշխանը գործակցում էր Վասակին (տե՛ս ծանոթագր, 109): Վահան Ամատունին, Հայոց երկրի նախկին հազարապետը (տե՛ս ծանոթագր. 37), որին Վասակը բանսարկությամբ հանել էր տվել պաշտոնից, հիմա Վարդան Մամիկոնյանի ամենաեռանդուն օգնականն էր և ապստամբության գլխավոր հրահրողներից մեկը (Ղազար Փարպեցի, էջ 60)։ թուլ Դիմաքսյան կամ Վանանդեցի (Եղիշե, V գլ. և Փարպեցի), Արշավիր Արշարունի, Շիրակի և Երասխաձորի տերն ու Արշարունյաց իշխանը և շատ ուրիշ իշխաններ ու սեպուհներ, որոնք թվարկված են այստեղ։

118. Արտազա դաշտ—այլ անունով Շավարտական դաշտ, Արտազու գավառ: Գտնվում է Մասիսից դեպի հարավ արևելք, այժմյան Մակուի մեջ։ Պատերազմը տեղի է ունենում այն մեծ դաշտում, որը դտնվում էր Արտագի և Հեր ու Հարևանդ գավառների միջև, դրա համար էլ դաշտը կոչվում է Արտազի դաշտ։ Այդ դաշտի միջով հոսում Էր Տղմուտ գետը, և Փարպեցին դաշտն անվանում է Տղմուտ ի դաշտ, իսկ Եղիշեն անվանում է Ավարայր՝ մոտը եղած մի դյուզի անունով է «Արարատ» ամսագրում (1872 թ, նոյեմրեր-դեկտեմբեր) Գալուստ Շերմազանյանը նկարագրում Է Մակու գետն անցնելուց հետո դեպի հարավ ձգված դաշտեր, որոնցից մեկը կոչվում է Չորսի դաշտ և մյուս մոտակա դաշտից բաժանվում Է Աղսու գետով։ Այդ Աղսու գետը համարվում է Տղմուտը, իսկ լեռներով շրջապատված Չորսի դաշտը՝ Ավարայրի դաշտը:

119. Աստվածային տեղ ասելով հասկացվում է դրախտը, որտեղ բնակեցված էր Ադամը, բայց աստծու պատվերը չպահելով և չարին լսելով պատվիրանազանց գտնվեց և դուրս արվեց այնտեղից:

120. Մսեղեն մեծ բլուրը Գողիաթն է, որի դեմ դուրս եկավ պատանի Դավիթը պարսատիկով ու քարով և սպանեց նրան։ Տե՛ս Ա. Թադ, ԺԷ գլուխ։

121. «Իմանալի արեգակ» արտահայտությունը գործ է ածվում Քրիստոսի համար։

122. «Մի՛ մոռանաք այն յուղը, պսակը, ուռերն ու առատաձեռն պարգևները, որ շնորհվում է ձեզ արքունիքից ասում է Պարսից զորավար Մուշկան-Նիսալավուրտը իր զորքերին։ Յուղն այնքան ազնիվ բան էր համարվում, որ մաղդեզն արդարների հոգիները հանդերձյալ կյանքում յուղով պիտի սնվեին։ Պսակը նույնպես շատ գործածական էր Պարսկաստանում և նրանով պսակում կամ վարձատրում էին որևէ գործի մեջ աչքի ընկնող անձերին, իշխաններն ու մեծամեծներն այն իրենց գլուխներին էին դնում տոնի և Նեվրոպի օրերը, իսկ այլ մարդիկ՝ ամուսնանալու ժամանակ։ Այստեղից է առաջացել նաև անշուշտ մեր մեջ սովորական պսակվել խոսքը ամուսնանալ բառի փոխարեն։ Ուռը, երևի տրվում էր կա՛մ պսակ շինելու համար կա՛մ այսպես էր կոչվում խաղողի որթը, որ արվում էր այգի տնկելու համար (հմմտ. Փորթուգալ փաշա, Եղիշե, էջ 150, ծանոթ. 1): 123. Մատյան գունդ - այսպես էր կոչվում Պարսից զորքի մեջ ամենաընտիր, լրիվ սպառազինված գունդը։ Փավստոս Բյուզանդն ասում է մատենիկ գունդ։ Ամենայն հավանականությամբ նույնն է, ինչ որ Հերոդոտի հիշած անմանների գունդը, որ բաղկացած էր լինում 10 հազար ընտիր հեծյալներից. գունդն անմահ էր կոչվում այն պատճառով, որ երբ նրա միջից որևէ մեկն սպանվում էր կամ մեռնում, տեղն անմիջապես ուրիշին էին նշանակում, այնպես որ 10 հազար թիվը երբեք չէր պակասում (Հերոդ. դիրք է, գլ. 83)։ Հերոդոտի տեղեկությունը վերաբերում է Քսերքսեսի զորքերին, բայց VI դարի պատմիչ Պրոկոպիոսի վկայության համաձայն՝ Սասանյանները վերահաստատել են Անմահների գունդը (այս ամենի մասին տե՛ս Փորթուգալ փաշա, Եղիշե, էջ 360—361)։

124. Ապարնացիք, Կուտիչները և նեղերը լեռնցի և կիսավայրենի մազովուրդներ էին, որոնք ապրում էին Կասպից ծովի հարավային և հարավ-արևմտյան ափերին։ Պտղոմեոսի և Ստրարոնի տված տեղեկությունների համաձայն՝ Կատիշները բնակվում էին այժմյան Թալիշ նահանգում։

Պլուտարքոսը Կատիկների երկիրը նկարագրում է իբրև մի դժվար մատչելի և միգապատ երկիր, որտեղ ո՛չ ցորեն էր բուսնում և ո՛չ էլ այլ արմտիք, երկրի պատերազմասեր բնակիչները սնվում էին տանձով ու խնձորով և ուրիշ պտուղներով։ Վեգերը այժմյան Գիլանի բնակիչներն են, իսկ Ապարհացիք երևի Ստրարոնի հիշած Պարնասյաններն են, որոնց բնակության վայրը եղել է այժմյան Մազանդարանի գավառը (տե՛ս Փորթուգալ փաշա. Եղիշե, էջ 861 և J. Marquart, Eranschahr, էջ 125)։

125. Պարսից զորավարը հրաման է տալիս իր զորքերի աջ կողմում պատրաստ լինել ընդդեմ Հայոց զորավարի. այս նշանակում է, որ Վարդան Մամիկոնյանը բռնել էր Հայոց բանակի ձախ թևք:

126. Խորեն Խորխոռունուն նիզակակից տրված Ընծայինը Արսեն Ընձայացին է (տե՛ս նաև գլ. V և մի քիչ հետո նահատակների ցանկում՝ այազգէն Ընծայնոց արդարն Արսէն»)։ Անձախի ձոր կամ Անձահից ձոր— Վասպուրականի գավառներից մեկն էր. գրվում է նաև Անձախաձոր և Ընձահից ձոր։ Ըստ Թովմա Արծրունու այս գավառի սահմանները հասնում են մինչև Պարսկահայքի Հեր գավառի սահմանները։ Նշանավոր է այս ձորում գտնվող Կոտոր բերդը, որի անունով էլ կոչվում է այժմյան Քոդուը վիճակը (տե՛ս Հ. Ս. էփրիկյան, Բնաշխարհիկ բառարան, Վենետիկ, 1900, էջ 213):

127. «Պարսից երկու կողմերն էլ ջարդվեցին»—ակնարկ է մի կողմից՝ III գլխում պատմած Քուշանների դեմ մղած պատերազմի անհաջողության մասին—«Մանաւանդ զի յարևելից պատերազմէն կորակոր և ոչ բարձրագլուխ էր դարձյալ» — մյուս կողմից՝ իրերի խառնաշփոթ վիճակի մասին Հայաստանում: 128. Տայոց ձորագավառը-Հայաստանի XIV նահանգը, սահմանակից էր հյուսիս-արևմտյան կողմից Եգերացոց աշխարհին, իսկ հյուսիս-արևելյան կողմից Գուգարրին. հայտնի է իր ամուր դիրքով, ամրոցներով ու բերդերով։ Պատկանում էր IV գարում Մամիկոնյան տոհմին։ Փավստոս Բյուզանդն այս երկիրն անվանում է աշխարհ, Եղիշեն՝ ձորագավառ, հաճախ պարզապես գավառ է կոչվում Փարպեցու կողմից (էջ 94, 110, 121)։ Բնակիչները կոչվում էին Տայեցիք։ Տայք անունն առաշացեյ է մի ոչ հայկական ժողովրդի անունից, որ ամենից առաջ հիշում է Քսենոֆոնը. դրանք կոչվում էին կամ նաև, Taocոր համապատասխանում է հայերեն Տայք, Տայոց անվանը (տե՛ս Hubschmann. altarmenische Ortsiiamen, էջ 276—278):

129. Խիբիովան — Կովկասյան լեռնականների երկրի անունն է, այս երկիրը չի հիշվում IV գլխի 11 լեռնական ցեղերի անունների շարքում, բայց այստեղ անվանված է նույն երկրների թվում և անշուշտ նրանցից մեկն է, Տե՛ս ծանոթագր. 115։

130. Սամուել, Աբրահամ, Արշեն երեցներ և Քաչաչ սարկավագ: — VII գլխում Եղիշեն ավելի որոշ տեղեկություններ է հաղորդում սրանց մասին: Սամուելը Արարատից էր, Արածա գյուղից (ըստ Ալիշանի՝ Շիրակ, էջ 6, Շարուրի դաշտում), Աբրահամը, որ VII գլխում սարկավագ է կոչվում, մինչդեռ VI գլխում քահանա է ասված, նույն գյուղից էր ըստ Փարպեցու (Տփխիս՝ 1904, էջ 75 և 78) և Սամուելի «Հոգւոյ որդին»։ Պետք է ասել, որ Պարպեցին ևս Աբրահամին (էջ 75) քահանա է անվանում, իսկ էջ 78-ում՝ սարկավագ։ Այս Աբրահամ նահատակին իհարկե չպետք է շփոթել հայտնի Աբրահամ Խոստովանողի հետ, որը Տայոց գավառի Զենակ գյուղից էր: Սա չնահատակվեց Պարսկաստանում, այլ բազմաթիվ տանջանքների ենթարկվելուց, խեղանդամ դառնալուց և երկար տարիներ աքսորում անցկացնելուց հետո Հայաստան վերադարձավ։ Այս վերջինս է նաև Մայփերկաթի եպիսկոպոս Մարութասի հռչակավոր «Վկայք Արևելից» գրքի թարգմանիչը։ Արշենբ Բագրևանդ գավառի Եղեգիկ կամ Եղեգյակ գյուղի երեցն էր։ Քաջաջ սարկավագի մասին Եղիշեն ասում է. «Որտեղից Ռշտունյաց եպիսկոպոս Սահակն էր», առանց ճշգրիտ որոշելու վայրը։ Ղազար Փարպեցին (էջ 79) Քաջաջ սարկավագի մասին ասում է՝ «որ էր և նա ի գաւառէն Ռշտունեաց, աշակերտ սրրոյ եպիսկոպոսին Սահակայ»։

131. «Այս բոլոր թղթերի վրա գրված էր Վասակի վավերական մատանին»։ Հին սովորության համաձայն մատանիների վրա կնիք էր փորագրվում և պաշտոնական գրությունները վավերացվում էին այդ կնիքը դրոշմելով ստորագրության փոխարեն, եթե մանավանդ համապատասխան անձը անգրագետ էլ էր, ինչպես պատահում էր հաճախ: 132. Վասակին Պարսից արքունիքում ամբաստանող նրա ազգականները կարող էին միայն իր փեսա Վարազվազանը և հորեղրոր որդիները՝ Բարգենը և սակուրը շինել, որոնց նա հալածել էր հայրենի ժառանգությունից և տիրացել Սյունյաց իշխանությանը։ Եղիշեի գրքի IV գլխում նրանք եղբոր որդի են անվանված, բայց անշուշտ պետք է ավելի ընդարձակ իմաստով հասկանալ: Բարգենը և Բակnւրը Վասակի հորեղբոր՝ Վաղինակի որդիներն էին և բնականաբար թշնամի պիտի լինեին Վասակին, որովհետև սա թանսարկությամբ սպանել էր տվել նրանց հորը և իշխանությունը հափշտակել։

133. Պարսից արքունիքում կատարված դատավարության ժամանակ հոգևորականների կողմից խոսում և պատասխան է տալիս Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսը, թեև այնտեղ էր գտնվում կաթողիկոսական իշխանությունը վարող Հովսեփ երեցը և իսկապես նա պետք է իբրև եկեղեցու գլուխ բոլոր հոգևորականների կողմից պատասխան տար։ Այդ բացատրվում է նրանով, որ ինչպես Եղիշեն VII գլխում ասում է՝ Սահակ եպիսկոպոսը «լավ գիտեր պարսկերեն»: Նույնը վկայում է նաև Ղազար Փարպեքին (էջ 97), «Սուրբ եպիսկոպոսն միայն գիտեր պարսկերէն, և այլ ոք ի որթոցն ոչ գիտեր»:

134. «Դրաէ հավատացիք Վրաց աշխարհը»—ասում է Եղիշեն Վասակի համար, ակնարկելով նրա վրաց մարզպան նշանակված լինելը։ Երբ է Վասակը Վրաստանի մարզպան եղել, անհայտ է, համենայն դեպս Հայաստանի մարզպան նշանակվելուց առաջ պետք է եղած լինի, հավանորեն 442—445-ի միջև։ Այդ մարզպանության տևողությունը նույնպես անհայտ է, միայն այսքանն է երևում Եղիշեի խոսքերից, որ վրացիները շատ էլ գոհ չեն եղել նրա իշխանությունից։

135. «Ինձ այնպես է թվում, թե դա ձեզ սուտ հույսով է ուրախացրել», — ասում է Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսը Վասակի մասին: Սահակ եպիսկոպոսն ուզում է ասել թեև դա շատ լավ գիտեր, որ հայերին պարսից կրոնին դարձնել չի կարող, բայց ձեզ կերակրել է սուտ հույսերով թե ինքն այդ գործը կկարողանա կատարել:

136. «Զի ոչ ըստ կարգի ուներ նա զտերութիւնն Սիւնեաց աշխարհին այլ նենդութեամբ և քսութեամբ ետ սպանանել զհօրեղբայր իւր զՎաղինակ, և յինքն տարաւ զտերութիւնն իբրև քրսւիկար յարքունիս»: Սա երկրորդ տեղն է, որ Եղիշեն դործ է ածում այս «քրտիկար» կամ ավելի ճիշտ՝ «քրպիկար» արտահայտությունը: Իմաստն այն է, որ Վասակը նենգությամբ ու քսությամբ սպանել տալով իր հորեղբայր Վաղինակին՝ նրա իշխանությունը իբրև վարձատրության արժանի երախտավոր գործ գրավել էր տվել հարքունիս և իր այդ ծառայության փոխարեն նա ինքն էր Պարսից թագավորից ստացել Սյունյաց իշխանությունը։ 137. «Որպէսզի բազում մարդիկ իսկ չոգան ի տուժին» ասելով պետք է հասկանալ, որ պարսիկները Վասակի ընտանիքից շատ մարդկանց բռնել էր որպես գերի արքունիք էին տարել տույժի փոխարեն, որովհետև Վասակը դատապարտվել էր նաև արքունի հարկերը տեղ չհասցնելու և յուրացնելու համար, և նրա ու իր հայրերի ունեցած-չունեցածն ու նույնիսկ կանանց զարդերը բավական չէին եղել նրա վրա բարգված պարտքը հանգցնելու համար։ Եղիշեն ասում է եթե Վասակն իր նախնիքների գերեզմաններում էլ գանձ գտնելու հույս ունենար, նա «այդ գանձերը կհաներ և տուգանք կտար իրեն և ընտանիքի համար»։

138. Հազկերտ I 16-րդ տարին համապատասխանում է 453/454 թվականին։

139. Վրկան—Կասպից ծովից դեպի հարավ-արևելք ընկած աշխարհի անունը այլ անունով կոչվում է Հիւրկանիա, հունարեն: Անվան ավելի ուշ ձեն է Գուրգան, ինչպես գործ են ածում ասորիները: Մինչև II դարի կեսերը Քր, հետո առանձին պետություն էր։ Այդ ժամանակվանից հետո Արշակունիների օրով այդ երկրի գրության մասին տեղեկություններ չկան մինչև Սասանյանները, Տաթարին տեղեկություն է տալիս նրա նվաճման մասին Արտաշիրի կողմից, առանց նրա քաղաքական գրության մասին որևէ բան ասելու։ Վրկանը շատ մեծ դեր էր կատարում. Պարսից թագավորների պատերազմների մեջ Շուշանների և Հեփթազների դեմ ծառայում էր իբրև օպերացիոն բազա։ Հետագայում, 595—602, Սմբատ Բագրատանին այդ երկրի մարզպանն էր (տե՛ս J. Marquart, Eranschahr, էջ 72—74):

140. Նյուշապուն քաղաք — Ապար աշխարհի մայրաքաղաքն այժմյան եորասանում: Հիմնել է ըստ ոմանց Շապուհ I-ը (242—273), ուրիշների ասելով (Տարարի, էջ 59)՝ այդ քաղաքը կառուցել է Շապուհ II (310— 379)։ Անունը նշանակում է «Գեղեցիկ Շապուհ»։ Տե4ս Hubschmann Arm. Gr. Էջ 20 և J. Marquart, Eranschahr, էջ 74։

141. Համակդեն—կրոնի ամբողջ ուսմունքը լավ գիտցող։ Թովմա Արծրունին (Հրատ. Պատկանյանի, էջ 28) ասում է՝ «Անուանւին զինքեանս համակդենս, այսինքն ամենագէտ ի հաւատ կրակի» — կրակի հավատի կամ պաշտամունքի մեջ ամեն բան իմացող (տե՛ս Hubschmann Аrm. Gr. էջ 117 և Հր. Աճառյան, Արմատ, բառարան, IV հատոր, էջ 57—58): Բայց այստեղ Եղիշեն համակդենությունը կարծես առանձին կեշտ կամ դավանանք է համարում այն իմաստով, որ նրա մեջ պարունակվում են մյուս բոլոր չորս կամ հինգ դավանությունները։

142. Ամպարաքաշ—.կոչվում է, հավանորեն, պարսից առաջին կամ նախնական կրոնը։ 143. Բոզպայիա — պարսկական կրոնին վերաբերյալ մի գրքի անուն, որ մեկնվում է իբրև «մեղքերի քավություն» (Hubschmann, Arm. Gr- էջ 122): Փորթուգալ փաշա (Անդ, էջ 400) ենթադրում է, որ կարող է նշանակել «աղոթք, աղերս, պաշտամունք», և Եղիշեն այստեղ ուզում է ասել թե մոգպետը ոչ միայն գիտեր բուն կրոնը, այլ նաև մյուս արարողություններն ու պաշտամունքի կարգերն ու աղոթքները, հայտնի է, որ պարսիկներն այս վերջիններին էլ նույնքան կարևորություն էին տայիս, որքան առաջինին (տե՛ս նաև Հր. Աճառյան, Արմատ, բառարան հ. I, էջ 112 և 3. Թերեաքյան, «Արարատ» ամսոպիր, 1903, էշ 735—736):

144. Պահլավիկ և Պարսկադեն—նշանակում է՝ մոգպետը ծանոթ էր պահլավիկ լեզվին, որով թարգմանված և մեկնաբանված էին Ավեստայի անհասկանալի լեզվով գրված գրքերը և, ուրեմն, գիտեր ամբողջ կրոնական վարդապետությունը, որ ամփոփված էր Պահլավիկ գրքի մեջ: Իսկ պարսկադեն ասելով պետք է հասկանալ այն ուսմունքներն ու զրույցները. որոնք պահլավիկ գրքերում չկան, ինչպես Զրվանի նախագոյությունը. Որմզդի սպանումը, արեգակի և լուսնի առասպելախառն ծագումը և այլն, առաջ էին եկել Սասանյանների ժամանակ և տարածված էին Պարսկաստանի արևմտյան և հարավային նահանգներում և դավանանքի զորություն անեին (Փորթուգալ փաշա, Անդ, էջ 399։ Հմմտ. նաև J. Мarquart Eranschahr, էջ 123, ծանոթագր. 5)։

145. Պետմոգ, այլ ընթերցված՝ մոգպետն—այսպես է անվանում Եղիշեն վեցերորդ կեշտը կամ դավանանքը: Ի՛նչ է այդ վեցերորդ կեշտը, և ինչպե՜ս պետք է բացատրել պետմոգ բառը, մինչև այժմ որոշ չէ: Գուցե նույնպես կրոնական որևէ գրքի անուն էր՝ նախորդների նման:

146. Ադեն—նույնն է, ինչ որ Եդեմ կամ եբրայեցերեն էդեն, որ նշանակում է «հաճույք, բերկրանք»: Այս այն պարտեզի կամ ուրիշ խոսքով դրախտի անունն է, որ եբրայական առասպելի համաձայն՝ աստված տնկեց նախամարդկանց—Ադամի և Եվայի համար, բայց նրանք պատվիրանազանց գտնվելով և օձին լսելով՝ զրկվեցին նրանից և արտաքսվեցին այնտեղից։ Այդ պարտեզը կոչվում է նաև աստծու պարտեզ (Եզեկիելի մարգարեությունը, ԻԸ 13 և ԼԱ 8 և այլն)։ Պատվիրազանցությունից և արտաքսվելուց հետո Եդեմի դուռը փակված է մարդկանց առաջ, դրա համար էլ Եղիշեն այստեղ ասում է, որ Քրիստոսը «բաց է արել Ադենի կողպած դուռը»։

147. «Ետևս և ի ձեռին նոցա զանշուջտ ռաբունայն, որ հանդերձեալ պահի ի ձեռն ճարտարապետին»: Ռաբունա (Ռահբունա) ասորերեն բառ է, որ անցել է հունարենին ձևով և նշանակում է գրավական, առհավատչյա (տե՛ս Payne Smith, Syriac Dictionary, Oxford, 1903, էջ 531 և С. Brockelmann, Lexicon syriacum, Berlin, 1895, էջ 348)։ 148. Այստեղ առանց անունը տալու հիշված երեցը Բագրևանդի Եղեզեկ գյուղի Արշեն երեցն է, ինչպես հետո՝ նահատակաթյանը պատմելիս բացատրում է ինքը Եղիշեն. «Երէց մի Արշէն անուն, վասն որոյ յառաջ կասկածն իսկ եղև սրբոցն»: Այստեղ ասված է միայն՝ «կարծիր իմն եղեն ի միտս սրբոցն վասն երիցս, միոյ, որ էր ընդ նոսա ի սուրը կապանա:

149. «Զայս իբրև ասաց, լուաւ ի նմանէ բանս պնդութեան», «ի նմանէս պետք է հասկանալ «մոգպետից», նկատի ունենայով հաջորդող խոսքերը, թեև մոգպետի մասին չէր առաջ խոսքը, այլ Արշեն երեցի:

150. Հրասախ — ասվում է նաև Խրասախ, փարսաղ-երկայնության չափ է (5250 մետր). Փարսախ բառը ունեցել է իրանական լեզվի մեջ երկու ձև՝ պհլ. fmsang և Հյուս. պհլ. frasach: Հր. Աճառյան, Արմատ բառարան, հ. VI, կջ 1186-ում գրում է՝ «Հայերեն հրասախ գալիս է հյուս. պհլ. frasach ձևից. նախաձայնը վերջաձայնից ազդվելով (հմմտ. հարուխ>խարբուխ) բառը հետո դարձած է խրասախ և սղմամր՝ հրասխ. խրասխ. հետին փարսախ ձևը փոխառյալ է արար. farsax-ից, իսկ փարսանգ՝ պրսկ- farsailg ձևից։ — Հյուրշ., էջ 183)։

151. Վերին աշխարհ—բառացի թարգմանություն է Ապար աշխարհի կամ Ապրշահրի։

152. Կարան և Մակարան — Պետք էր սպասել, իսկապես, Տարան և Մակարան (Սևբեոս, Երևան, 1939, կջ 111), որովհետև Պարսկաստանի այս երկու ամենահեռավոր հարավային նահանգները համարյա միշտ միատեղ են հիշվում։ Եվ սա շատ հարմարվում է Եղիշեի տեքստին, որտեղ ասված է, թե Հազկերտ II-ը հրաման է տալիս Դենշապուհին՝ եթե մոգպետը դարձի չգա, նրան աքսորել Կուրանից ու Մակուրանից էլ այն կողմը, ուրեմն Պարսից պետության ամենահեռավոր ծայրամասերը, և այնտեղ սպանել տալ նրան։ Իրոք Տուրանն ու Մակուրանը կամ այժմյան Մեկրանը գանվում էին Պարսից երկրի ամենահեռավոր հարավային ծայրին, այժմյան Բելուջիստանում, Հնդկաստանի սահմաններին կպած։ Թուրանի և Մակուրան ի մասին տե՛ս J. Marquart, Eranschahr, կջ 31—34։

153. «Մի՛ խափանեսցին ծառայքն արքունի ի ծախս ռոճկաց սորա» — խոսքը կրակի «ռոճկի» մասին է. այս կապակցության մեջ և առհասարակ էլ ռոճիկ բառը նշանակում է «օրական ուտելիք, պարեն, թոշակ» (Հր. Աճառյան, Արմատ, բառարան, հ. V, էջ 1279), ուրեմն այստեղ վառելափայտի այն քանակությունը, որ սահմանված էր պետության կողմից և անհրաժեշտ էր կրակը վառ պահելու համար։ Պետությունը նշանակել էր նաև պաշտոնյաներ՝ այդ գործին խնամք տանելու համար։ Այդ պատճառով էլ Եղիշեն ասում է՝ «Թող կրակն անկերակուր դառնա ինչպես արեգակը և արքունի ծառաները (գործից) չխափանվեն՝ դրան փայտ հասցնելու համար»։ 154. «Հեթանոսաց մեծ վարդապետ» կամ «Հեթանոսաց մեծ Առաքյալ» Պոզոս Առաքյալի մակդիրն է իբրև հակադրություն մյուս առաքյալների, որոնք սկզբում իրենք միմիայն հրեաների առաքյալ էին համարում և հեթանոսներին քրիստոնեություն չէին քարոզում։

155. Այստեղից պետք է եզրակացնել, որ Հազկերտ II-ը մի աչքով կույր է եղել, եթե ճարտասանական դարձվածք չհամարենք «թագաւորն մեջ մարմնով միով ակամբն կոյր է, այլ ոգւոյն բնավ չիք իսկ աչք» արտահայտությունը։

156. Խոսքը Ստեփանոս Նախավկա կոչվածի մասին է, որին քարկապերին հրեաները իբրև Քրիստոսի հետևողի և վկայի՝ առաջին անգամը լինելով (տե՛ս Գործք Առաքելոց, Զ 8—է 59)։

157. Վատգես կամ Վադգես—հին Բակտրիայի գավառներից մեկն էր Բահլ շահաստանից ոչ շատ հեռու, այժմյան Խորասանից դեպի արևելք և Հերաթից հյուսիս (հմմտ. J. Marquart, Eranschahr, էշ 64—78, 150 և այն)։

158. «Վաղագոյն առաւօտուցն ի Դարի-Թիւ եկայք». գրվում է նաև «ի Դարիթիւրէ»։ Այս բառը միայն Եղիշեն ունի այստեղ։ Բառին զանազան մեկնություններ են տրված, ինչպես օրինակ՝ «դուռն օրինաց», բայց այլ իմաստը չի հարմարվում, որովհետև իշխանները ո՛չ թե դատարան պիտի գնային, այլ մոգպետի կողմից հրավիրվում են ներկա լինելու մովպետան մովպետի զոհաբերությանը։ Մի այլ բացատրություն տրվում է «մութ. մթին, մթագույն» նշանակությամբ, իբր թե իմաստն այն է, թե «վաղը մութին եկեք», բայց այս բացատրությունն ևս հարմար չէ, որովհետև Եղիշեի ասածից երևում է, որ խոսքը տեղի մասին է. «Զի վաղիլ անց մովպետան մովպետ ռատ՝ յազէ»։ Այս բացատրությունները մերժելով՝ Փորթուգալ փաշան («Բազմավեպ», 1895, էջ 6—7, Եղիշե, էջ 438—4150) հարիմիր բառն առաջարկում է սրբագրել Դարիմիր կամ առանց «հ»-ի Դարիմիր «դուռն Միհրի», որ գործ էր ածվում մեծ զոհաբերությունների սրբավայրի, կրակի մեծ տաճարների համար։ Այս բացատրությունը շատ հարմար է տեղին։ Գարիթիր բառի մասին տե՛ս մանրամասն Հր. Աճառյան, Արմատ, բառարան, հ. II, էջ 454—456։

159. «Զի վաղիւ անդ մովպետան մովպետ ռատ՝ յազէ»: — «Ռատ» բաոր նշանակում է «գլխավոր, մեծ» և հաճախ գործ է ածված որպես տիտղոս որևէ գավառի պետի համար։

160. Նախարարները կապանքներից արձակվելուց հետո Հայաստան չեն ուղարկվում, այլ առժամանակ դեռ մնում են Պարսկաստանում և ուղարկվում են Հրև կամ այժմյան Հերաթ քաղաքը՝ արքայից արքայի զորաբանակում ծառայելու և Շուշանների դեմ մղվող կռիվներին մասնակցելու համար։

161. «Դու զմեր երկիրս կիսագործ թողեր, մեք յարքունի երկիրն կէ մարմնովք մերովք ոչ վաստակեմք»—հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ նախորդը, այնտեղ պատմված է, որ Խորենին ու Աբրահամին սաստիկ տանջանքների են ենթարկում, մեռցնելու չափ ծեծում և երկուսի ականջներն էչ տակից կտրում, ինչպես Եղիշեն է ասում այնպես խոր, որ կարծես երբեք իրենց տեղում չէին եղել: Այս առթիվ նրանք ասում են դահճապետին, «Ահա մեր լսելիքն առողջացան երկնային առողջությամբ, իսկ հոտոտելիքը դեռ մնում են իրենց տեղերում չարչարանքի մեջ, կիսապարգև մի՛ անի մեզ երկնքի բարությունից... սրբի՛ր նաև մեր քթերը՝ կտրելով»: Երբ դահճապետը նրանց առաջարկում է գնալ Ասորեստան և մշակություն անել արքունի գործերում, նրանք դահճապետին ասում են այս ծանոթագրության սկզբում գրված խոսքերը, կամենալով մատնանշել, թե դահճապետը նրանց խեղանդամ է դարձրել, կիսապարգև անելով երկնքի բարությունից և Արացնելով նրանց մարմնավոր չարչարանքը ( =դու մեր երկիրը կիսագործ թողիր), իսկ խեղանդամ լինելով՝ նրանք արքունի հողը մշակել չեն կարող։

162. Շահուղ: — Շահուղի փոխարեն Փարպեցին (էջ 106) տալիս է Շափուլ կամ Շաբուլ: Անշուշտ Եղիշեի մեջ «հ»-ից հետո դուրս է ընկել «փ» կամ «բ» տառը։ Այդ գավառը և իր նույնանուն գլխավոր քաղաք Շապուրը պետք է լինի Շիրազի և Կազերունի մոտերքը և հիշատակվում է իբրև գավառ Տաբարիի կողմից (տե՛ս էջ 111)։

163. Մեշովն — պարսկերեն կոչվում էր Մեշուն և համապատասխանում է Մեշան կամ հունարեն նահանգին, որ մինչև Արշակունյաց հարստության վերջերն առանձին կիսանկախ պետություն էր կազմում, և Արտաշիր Սասանյանը նվաճելով նահանգի վերածեց։ Այդ նահանգը գտնվում էր այժմյան Բասրայի մոտերքը ստորին Տիգրիսի ափերին Իրարում։

164. Քաշկար — գտնվում էր այդ վայրերից ավելի հյուսիս Սավադում, այժմյան Վասիտի ճահճուտ վայրերում։ Նույնպես 410 թվից հայտնի է որպես եպիսկոպոսական աթոռ և պատկանում էր Կտեսիփոնի կամ Տիզբոնի կաթողիկոսի թեմին։ Սավադի հին անունն է Սուրիստան, որը թարգմանված է արամերեն Բեթ—Արամայե — ասորիների երկիր—անունից: Հայ պատմիչներն (Ագաթանգեղոս, Փավստոս, Եղիշե, Փարպեցի, Սերեոս) այս երկիրն անվանում են Ասորեստան, որի մայրաքաղաքն է Տիզբոնը։

Ուրիշ խոսքով՝ հիշատակված երեք նահանգներն էլ գտնվում էին անմիջապես Պարսից ծոցից դեպի հյուսիս-արևմուտք, հյուսիս և հյուսիսարևելք։ Նրանց մասին տե՛ս ընդհանրապես Նյոլդեքե, Տարարի, էջ 13— 15 և J. Marquart. Eranschahr, էջ 21 և 40—42։

163. Հայ նախարարների աքսորի տևողությունը մոտ 12 տարի է, սկսած 451 թվականի վերջերից կամ 452 թվականի սկզրից մինչև 463/464 թվականը. երբ նրանք կրկին Հայաստան վերադարձան։ Այստեղ հիշված 9 տարի և 6 ամիսը պետք է հասկանալ նախարարների կապված ու բանտարկված վիճակի մասին։ Մնացած ժամանակը նրանք թեև ազատ էին բանտարկությունից, բայց դեռ աքսորի մեջ էին Պարսկաստանում, իրավունք չունեին Հայաստան վերադառնալու և ծառայում էին պարսկական հեծելազորի մեջ Հրևում կամ Հերաթում։

166. «Նա և որ մեծ իշխանն էր աշխարհին»—Խոսքը Հրեի կամ Հևրաթի մասին է, որ գտնվում է այժմյան Աֆղանստանում:

167. Միհրան տոհմը Սասանյանների պատմության մեջ հռչակավոր դարձած երեք ամենանշանավոր տոհմերից մեկն է — Սուրենի, Ասպահապետի և Միհրանի—երեքն էլ Արշակունի, բնակության վայրը բուն Պարթևների երկիրը։ Այս տոհմի շառավիղ է համարվում նաև թե՛ Եղիշեի պատմությունից և թե՛ առհասարակ շատ հայտնի Միհրներսեհը։

168. «Ալանաց դուռ» էր կոչվում նախկին Վլադիկավկազի ճանապարհը կամ Դարիալի կիրճը։

169. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Եղիշեն մի քանի անգամ տալիս է հայ նախարարական ցուցակներ, ավելորդ չենք համարում այստեղ դնել հայտնի գահնամակը (=հայ նախարարների գահերի դասավորությունը)։ Այդ գահնամակը գտել է Ю. Փ. Ахвердов-ը, առաջին անգամ հրատարակել է էմինը իր Խորենացու ռուսերեն թարգմանության առաջին տպագրության մեջ (1858 թ., էջ 358), նրանից վերցրել է Խորեն Ստեփանեն, իսկ Ալիշանն իր («Այրարատում» հրատարակել է այն ֆոտոտիպով, բնական մեծությամբ (էջ 430-ի և 431-ի միջև)։ Մենք վերցնում ենք այն Ն. Ադոնցի՝ «Армения в эпоху Юстиниана» (СПБ, 1908) աշխատությունից, որովհետև Ադոնցի ընթերցումը լավագույնն է եղածների մեջ (տե՛ս հիշյալ դիրքը, էջ 249—250)։


ԳԱՀՆԱՄԱԿ

(Իմ Սա)հակայ խնդիր արարեալ ի դրան արքունի յԱրտաշէսի թագաւոր ի զոր ի Տիսպոնն խաւսեցեալ եթէ ես զռամականն գնամա զոր Արտաշրի ի դիւանին տես ի ի Քաղոց ամսոյ Ժէ։ Եւ Վռամայ արքայից արքայի և բարերարի և գիր արարի ես Սահակ կաթողիկոս թէ որպէս Ձեր բարերարութիւնդ հրաման տայցէ հայոց ազատաց և տանուտէրանց որպէս յառաջ առ հայոց ազգին, նույնպես և ի ձերում դիւանի շահհամա(ր)ին առնեյ, որ յայսմհետէ հայոց ազատաց և տանուտէրանց գահ ի յայտ յինէր: Նոյնպէս Ներսէհ հրամանաւ արքայից արքայի և ես (Սա)հակ հայոց կաթողիկոս կնքեցաք զգահնեմակին և եղաք մատանի զարքայից արքայի և զմերս, և է այսպէս արդար և ճշմարիտ։

Առաջին իշխան Հայոց և մախղազն

ա. Սիւնեաց տէր
բ. Ասպետն
գ. Արծրունեաց տէր
(դ. Մաղխազանի)
դ. Մամիկոնէից տէր
ե. Շանապն Ծոփաց տէր
զ. Մոկաց տէր
է. Ռշտունեաց տէր
ը. Վահունեաց տէր
թ. Կասպէից տէր
ժ. Անձաւացեաց տէր
ժա. Ապանունեաց տէր
ժբ. Կամսարականն
ժգ. Այդ Ապանունի
ժդ. Վանանդացին
ժե. Ամատունի տէր
ժզ. Գողթան տէր
ժէ. Գնունյաց տէր
ժը. Այդ Անձաւացի
ժթ. Տայոց
ի. Բասենոյ դատաւորն
իա. Գնթունեաց տէր
իբ. Վարձաւունին
իգ. Գարդմանայան տեր
իե. Սանառունին
իդ. Դաթեղէնից տէր
իէ. Աթեղէնից տէր
իը. Սիւնեաց երկրորդն
իթ. Արծրանեաց երկրորդն
լ. Արծրանեաց երրորդն
լա. Մամիկոնէից երկրորդն
լբ. Ռոփսեանն
լգ. գ-Աշոցեանն
լդ. Դիմաքսեանն
լե. Բուխա Դիմաքսեանն
լզ. Այդ Աթեղեանն
լէ. Այդ Դիմաքսեանն
լը. Պալանին
լթ. Առաւեղեանն
խ. Աշանմարեանն
խա. Համբուժեանն
խբ. Վարասպակեանն
խգ. Ձյունականն
խդ. Ակէացին
խե. Զարեհաւանեանն
խզ. Ընծայեցին
խէ. Մանդակունին
խը. Սդկունին
խթ. Տայդրեանն
ծ. Երմանթունին
ծա. Սպանդունին
ծբ. Առաւենեանն
ծգ. Տրունին
ծդ. Մամթերացին
ծե. Հաւնունին
ծզ. Բժնունին
ծէ. Քաջթերունին
ծթ. Մեննանին
ծը. Նախներին
կ. Քաղաքապետն արքունի
կա. Որսապետն արքունի
կբ. Արտաշեսեանն
կգ. Վանանդացին երկրորդն
կդ. Ցուլն
կե. Վիմանու (նի)


կզ. Աքածու
կէ. Շիրակա Դիմաքսեան
կը. Գազրիկանե

կթ. Մարացեան (էր)
հ. Վագրասպու (նին)

Ն. Ադոնց լգ, գ-Աշոցեա, ուղղում է Աշոցեան, համարելով գ տառը կրկնված, ծդ. Մամրերացին առաջարկում է ուղղել Տամբերացի (նույն առաջարկն արել է Ալիշանը, Այրարատ, Վենետիկ 1890, էջ 431, ծանոթագր, 1) և խ. Աշահմարեանն համարում է հավանորեն աղավաղված Աշխագարեանից։

Իսկ իդ. գահի բացթողումը բացատրվում է հետևյալ կերպով. «Առաջին իշխանն Հայոց և Մաղխաղն» (Խորխոռունեաց իշխանների տիտղոսը, իր տեղում չէ - հայտնի չէ, թե երբ Խորխոոռունյաց իշխաններից մեկն ստացել է Հայոց առաջին իշխանի գահը, և այդ պատճառով նրա անունը գահնամակում իր տեղից հանել են և տարել են վերև: Հայտնի է, որ Խորխոռունիների գահը չորրորդն է, և դրա համար էլ Ագոնցը գ. տեղը փակագծերում գրել է «Մաղխաղունի»։ Ուրեմն, Մամիկմևյաններից սկսած պետք է գահերի համարները մեկզմեկ միավորով իջեցնել մինչև իգգ Գարգմանա, տէրը, որն այսպիսով կդառնա իգ. և այնուհետև թվահամարները կնթանան ճիշտ կարգով մինչև վերջը։

Այստեղ գնում ենք գահնամակի նախաբանի աշխարհարար թարգմանությունն ըստ Ստ. Մտլխասյանի (սե՛ս Խորենացի, աշխարհարար, Երեվան 1940, էջ 338—339)։

«Ես Սահակ խնդիր հարուցի Արտաշես թագավորի արքունի դռնում, Տիսբոնում, ասելով, որ ես տեսա ռամական նամակը Արտաշրի դիվանում Քաղոց ամսի 17-ին, և ես Սահակ կաթողիկոս գիր գրեցի Վռամ արքայից արքային և բարերարին, թե թող ձեր բարերարությունը հրաման տա՝ հայոց աղատների և տանուտերների ցուցակագրություն կազմել ձեր դիվանում, ինչպես առաջ եղել է հայոց ազգի մեջ, որպեսղի այսուհետև հայոց աղատների և տանուտերների գահերը հայտնի լինեն։ Ըստ այսմ Ներսեհը արքայից արքայի հրամանով և ես Սահակ կաթողիկոսս կնքեցինք գահնամակը և վրան դրինք արքայից արքայի և մեր մատանիները։ Եվ այսպես է արդար և ճշմարիտ»։