Jump to content

Վարդիթեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 333 ]
ՎԱՐԴԻԹԵՐ

Ժամանակով մի ախքատ մարթ կար, ուներ մի կնիկ։ Թե՛ ինքը, թե՛ կնիկը ուր որ էթում ին, վռնտում ին, չին թողում իրենց մոտին կայնի։

Էտ կնկա ջանին հասավ, էկավ մարթին ասեց․— Ժա՛մ եմ էթում՝ դուս են անըմ, հարևանի տո՛ւն եմ էթըմ՝ դուս են անըմ, ինչ անենք, արի դուս գանք մեր գլխի ճարը տենանք, էթանք սարի գլուխը մեզ հըմար ապրենք, որ հարևանի էրես չտենանք։ Սոված կապրենք՝ մեզ հըմար, կուշտ կապրենք՝ մեզ հըմար։

— Ա՜խ,— ասեց մարթը,— վատ հարևաններ, ձեր էրեսիցը ես տանից-տեղիցը դադարկուն եմ ընկնում։

Մարթ ու կնիկ հ'էլան գնացին սարի գլուխը, տեհան մի զաղա կար, նի մտան դաղի մեչը։

― Օ՜ֆ,— ասեց կնիկը,— ի՜նչ լավ տեղ ա, ո՛չ հարևան կա, ո՛չ դրկից, մեզ էլ ամոթանք չեն տա. կապրենք մեզ հըմար։

Մարթն ասեց․— Էտ շատ լա՛վ, համա մեզ ռուղդա ա պետք․ դու ըստի կաց, ըստեղ մոտիկ քաղաք կա, ես էթամ փող աշխատեմ, բերեմ քեզ պահեմ։

Կնիկը էտ դաղումը մնաց, մարթը հ'էլավ գնաց էտ քաղաքը։ Գնաց մի բարի մարթի ռաստ էկավ։

Էտ մարթն ասեց․— Հը՜, որթիս, մշակ կըլնե՞ս ինձ։

Ասեց.— Կըլնեմ։

Ասեց.— Ամսով կըլնե՞ս, թե տարով։ [ 334 ] Ասեց.— Ամսով կըլնեմ. իմ կնիկը սարըմն ա, ամսե ամիս հախըս կառնեմ, ռուզղա կառնեմ, կտանեմ կնկանս կպահեմ,

Էտ մարթն ասեց.— Լա՛վ։

Հախը կտրեցին, էտ տղեն ըտեղ մնաց։

Ամիսը թըմամեց, էտ մարթը հախն առավ, ռուզղա տարավ կնկանը։

Էթալիս աղեն ասեց.— Ո՛րթիս, որ էթըմ ես, ամառ ա, շոք ա, տե՛ս, թե ձորերումը ձին ըլի, կամ սառից, մի քիչ բեր, քցենք գինու մեչը, խմենք։ Սառցով գինին շատ լավ կըլի։ Դե՛, որթի, տերը քու հեննա, գնա, թեզ ետ գառ արի։

Մարթը ռուզղեն առավ, գրեց խուրջինը, քցեց ձախ ուսը, գնաց։ Գնաց հասավ գաղեն, տեհավ որ մի հատ աժդահա գաղի դռանը պառկած ա։ Որ տեհավ՝ զարզանդեց, ուզեց որ ետ դառնար փախներ, էտ աժդահեն ժաժ տվեց իրեն, կնկանը հասկացրեց։

Կնիկը դուս էկավ, ձեռով արավ, ասեց․— Մի՛ վախենա, արի, էս մեր պահապանն ա։

Մարթը սրտապնդեց, հետ դարձավ էկավ։ Որ էկավ զազի դռանը, կնիկն ասեց.— Ա՛յ մարթ ջան, էս մեր պահապանն ա, մի՛ երկուդ անի, աստվածութունն ա ղրկե մեզ։

Մարթը մտնըմ ա նեքսև, արախ-ուրախ հանըմ ա ռուզղեն, ասըմ ա.- Ա՛յ կնիկ, հրես մի ամսվա ռուզղա եմ բերել, կե՛ր, խմի՛ր՝ ընչար նորից դամ. մի ընենց լավ ադա եմ քթել, որ ամիսը մեկ որ ինձ իրավունք ա տալի, որ գամ քեզ տենամ։

Էտ օրը մարթ ու կնիկ կերան խմեցին, ուրախութուն արին։ Առավոտը, որ լիսը բացվեց, լիսը բացվի ձեր վրեն, ձեր որթկերանց վրեն, մարթը վե կացավ, մնաս բարով արեց, գնաց, ասեց․- Մի ամսից էլի կգամ։

Կնիկն ասեց.— Գնա՛, տերը քու եննա, աղիդ լավ կծառայես, դու գիտե՞ս, որ շողոմքոր գառը օխտը մեր ա ծծել։ Դու որ շողոմքորութուն անես, խոսքիցը դուս չգաս, միշտ էլ իրավունք կտա, կգաս ինձ կտենաս։

Մարթը էլավ գնաց։

Արի տես որ կնիկը էրկուֆոքիս էր, մարթին հայտնի չէր, օրերը որ թըմամեց, ցավը բռնեց։

— Ախ,— ասեց,— աստված, ես էս ինչպես անեմ, ինձ տատմեր չունեմ, ինձ ազատող չունեմ։ [ 335 ] Մեկ էլ տեհավ իրենց քաղաքի տատմերը քթնվեց։ Տղեն առավ, լողացրեց, ղոնդաղ շինեց, դրեց կողքը։ Էկավ մի հինգ օր, վեց օր անց կացավ։

Էտ կնիկը ղոնդաղն առավ գիրկը, ասեց.— Ա՛խ, աստված, բա ես ո՞նց անեմ, քավորը ըստեղ չի, իմ ծխական քահանեն ըստեղ չի, ես ո՞նց անեմ իմ բալիկին հալալեմ, ջուրը քաշեմ։

Մեկ էլ տեհավ, որ իրենց քահանեն, քավորը, մեկ էլ տատմերը բուսան։ Տատմերը ջուրը հազրեց, ղոնդաղը քանդեց, քավորը խարտեց, տերտերը փուրվառ քցելով ջուրը քաշեց, մեռոնեց, անըմը դրեց Վարդիթեր։ Բերին դրին մոր գիրկը։

Տատմերն ասեց․— Ջուրը քաշեցինք, մեռոնեցինք, մի-մին էլ օրհնեք տանք, մի-մին ծաղիկ բախշենք։

Քահանան ասեց.— Բա՛խշենք, համա իրավունքը քոնն ա, առաչ դու ասա, մենք էլ քու եննուցը կգանք։

Տատմերն ասեց․— Ես խնթրում եմ աստըծանիցը, որ էս նորամանուկը ինչ ժամանակ որ լըղացնեն՝ ջուրը ոսկի, արծաթ դառնա։

Քահանան ասեց․— Ես էլ խնթրում եմ աստըծանիցը, որ էս նորամանուկը ինչ ժամանակ որ լաց ըլի, աչքերիցը մարքարիտ թափի։

Քավորն էլ ասեց․— Ես խնթրում եմ աստըծանիցը, որ իմ սանիկը ինչ ժամանակ որ ման գա, ոնների տակ անմահական ծաղիկ բուսնի։

Ասեցին ու համփարցվեցին։

Անցավ մի էրկու օր, էտ կնիկը էրեխին լըղացրեց, տեհավ՝ ջուրը տաշտի մեչ արծաթ դառավ. նա հենց իմացավ, թե ջուրը սառեց, վե կալավ՝ դաղի մի պուճախը լցրեց։ Որ էրեխեն լաց ըլավ, աչքերիցը մարքարիտ թափվեց․ խեղճ կնիկը միամիտ էր, հենց գիտեր թե կարկուտ ա, հավաքեց, լցրեց սառցի կշտին։

Ամիսը թըմամեց, աղեն մուրախաս արեց, էտ մարթը հախն առավ, ռուղդան հազրեց, ընկավ ճամփա։

Աղեն ասեց․— Ա՜յ տղա, էս անքամ չմոռանաս, հետդ սառից բերես։

Մարթը էլավ, էկավ հասավ դաղեն, տեհավ էլի էն աժդահեն դռան ադաքին մեկնված ա. չվախեցավ, էկավ, աժդահեն ճամփա տվեց, անցավ մտավ դաղեն։ Տեհավ կնիկը պառկած էր, կողքին [ 336 ] մի լսի կտոր բալուլ դրած։ Աշխարքն իրեն տվին, գրկեց, ուրախացավ, ասեց.— Ա՜յ կնիկ, էս ո՞նց ազատվեցիր մեն-մենակ։

Ասեց.— Փառք ասսու, մեր տատմերը էկավ ազատեց, մեր քահանան, քավորը էկան կնքեցին, անըմը դրին Վարդիթեր։

Նստեցին, կերան-խմեցին ուրախացան, տղին հաղացրին, մութը ընկավ՝ քնեցին։

Լիսացավ․ լիսը բացվի ձեր վրին, մարթը հ’էլավ, որ էթա քաղաք, տեհավ զաղի մի պուճախը մի սիպտակ բան պսպըղում ա, ասեց.— Էս ի՞նչ լավ էլավ, իմ աղեն սառից էր ուզըմ, էս սառիցը ո՞րդիան ա, տանեմ աղին։

Կնիկն ասեց.— Որ էրեխին լողացնում եմ, ջուրը դառնում ա սառից, կիտում եմ ըտեղ։ Լաց ըլելիս էլ կարկուտ ա թափվըմ, կիտում եմ ըտեղ։

Մարթը խուրջնի մի աչքը սառից լցրեց, մի աչքն էլ կարկուտ, քցեց ուսին, ընկավ ճամփա, գնաց տուն։ Գնաց տեհավ, որ խանըմը հաց ա թխըմ։

Խանըմն ասեց.— Էկա՞ր․ սառիցը բերե՜լ ես։

Ասեց.— Խա՛նըմ, բերել եմ։

Ասեց․— Աղեն տանը չի, տար դիր զերզանբին, որ չհալչի։

Տարավ դրեց զերղանբին։

Աղեն էկավ, էտ մարթը գնաց զերզանբուց մի կտոր սառից վե կալավ, բերեց տվեց աղին, ասեց.— Աղա՛, սառիցը բերի։

Աղեն որ տեհավ՝ զարմացավ։ Ասեց․— Շատ ես բերե՞լ։

Ասեց.— Ասսուն փառք, մի խուրջին լիքը բերել եմ, հրե՛ն զերզանբումը։

Աղեն ասեց.— Է՛թանք տենանք։

Գնացին, տեհան, որ բոլորը ոսկի, արծաթ ա։

— Ա՛յ քու տունը շինվի,— ասեց աղեն,— ի՜նչ սառից, էս սաղ ոսկի, արծաթ ա։ Որթիս, ինձ հարամ, քեզ հալալ ա, վե կալ էթանք բազարը, խուրդենք, նաղտ փող անեմ, տամ քու ձեռը։

Գնացին բազար, արծաթի ու ոսկու կտորները խուրդեցին, նաղտ փող արին, լցրին խուրջնի աչքը, բերին տուն։

Աղեն ասեց.— Ըստուց դենը էլ նոքաբութուն անելու պետք չունես, առ էս աշխարի խազնեն, գնա քեզ հըմար հանգիստ կյանք վայելի։

Մարթը վե կալավ փողերն ու ուրախ-ուրախ գնաց դաղեն։ [ 337 ] ― Է՜, կնիկ,― ասեց,― աստված տվեց որ տվեց, էտ կիտուկը ոչ թե սառից ա՝ ոսկի, արծաթ ա։ Արի էթանք քաղաք, մեզ հըմար ամարաթներ շինենք, դոստ ու դուշմանի աչքը քոռացնենք։

― Չէ,― ասեց կնիկը,― անճախ ա անգաջներս դինջացել, ապրենք ըստեղ, մեզ հըմար։ Ամարաթ ես ուզըմ՝ ըստեղ շինենք, էտ ղազի գլխին։

Մարթը ռադի կացավ, գնաց քաղաքից ուստա, ֆահլա բռնեց, բերեց մի ընենց ամարաթներ շինեց ղազի գլխին, որ չուտես, չխմես՝ նստես թամաշ անես։

Տասնըհինգ տարի ըստեղ ապրեցին, ախչիկը մենձացավ, տասնհինգ տարեկան էլավ։ Թե ուրիշի էրեխեքը տարով ին մենձանում, դա օրեցօր էր մենձանում. բարցրացել դառել էր չինարի, որ ման էր գալիս՝ ոնների տակին անմահական ծաղիկներ ին բսնում, էրեսը կասես լիսնհագ ըլեր, լիսնհագին ասում էր մի դուս գա, ես դուս եմ էկել։ Հ'աշկերը մին-մին արեքակ ին, ծամերը ոսկեթել մինչև կրնկներն ին կոխում։ Պոոշները բարակ՝ ոնց որ վարթի թեր։ Որ խոսում էր՝ կասես բերանիցը անուշ մեղր էր թափում։ Տեսնողը խելքամաղ էր ըլնում։

Օրերից մի օրը թաքավորը ասում ա իրա տղին․― Արի՛ քեզ նշանեմ մեր վեզրի ախչկա հետ։

Տղեն ասում ա.― Նշանվելուցս առաչ ես պըտի էթամ ավ անելու։

Թաքավորի տղեն վեզրի հետ հեծնում են ձիանիքը, մի քանի մարթկանց եննա էթում են ավ անելու։

Սաղ օրը սար ու ձոր ման են գալի, ավ չի պատահում։ Վեր են գալի ձորը, տենում են մի հատ մարալ արածում ա․ մարալը ըտրանց որ տենում ա, փախնում ա. թաքավորի տղեն ձին լցնում ա, քար ու ձոր մտիկ չի տալի, եննուցը գնում ա։ Վարդիթերենց ամարաթի կշտին մարալը հ'աշկիցը կորչըմ ա։ Թաքավորի տղեն ձիուցը վեր ա գալի, տենում ա, որ դռան առաչին մի հալիվոր նստած ա։

Թաքավորի տղեն ասում ա. — Ա՛յ բիձա, իմ մարալը ըստեղ էկավ, պտի տաս։

Հալիվորը շիվարեց, ասեց․ ― Ա՛յ բալա, ըստի մարալ չի էկել, գնա քու մարալիդ քամակիցը։

Էտ զրըցին վեզիրն էկավ կշտին կաննեց։ Էրկուսը մին էլան, էտ հալիվորին նեղը լծեցին։ [ 338 ] Ասին․— Պըտի էթանք, ման գանք քու ամարաթը։

Հալիվորը մատը կծեց, ասեց.— Կա՝ չկա ըստոնք իմ ախչկա հըմար են էկել։

Ճարը կտրվում ա՝ թողում ա, որ էթան ման գան։ Սաղ օթախները ման են գալի՝ իրանց մարալին չեն քթնում. գալիս են կաննում մի դռան առաչ, նի են մննում էտ օթախը, ինչ տենում. մի ախչիկ, որ չուտես, չխմես՝ կաննես նրա էրեսին թամաշ անես․ նա որ ման էր գալի՝ ոնների տակին ծաղիկներ էր բսնում։

Թաքավորի տղեն ասում ա.— Իմ մարալը էս ա՝ որ կա։

Ըտեղ արի տես, որ վեզրի սրտին խանչալ տաս, արին չի կաթա։ Ինչ աներ, թաքավորի տղեն էր, որ մի բան բեյինն ընկներ, էլ ձեռ չէր քաշի։

Թաքավորի տղեն ախչկա հորը ասեց.– Ա՛յ հեր, ես քու ախչիկդ ուզում եմ, պըտի տաս։

Հերն ասեց թե.— Ինձ քցես՝ ես կտամ, համա իրավունքը իրա ձեռին ա, իմ փայս աստված օրհնի։

Թաքավորի տղեն էկավ ախչկանն ասեց.— Ես քեզ ուզում եմ, կամք տալիս ե՞ս։

Ախչիկն ասեց.— Ես կամք տալիս եմ, համա ես անգլուխ ախչիկ չեմ, գնա հորիցս ուզա։

Տղեն էկավ հոր մոտը, ասեց․— Ախչիկդ կամք տվեց․ քցել ա քեզ, դու էլ օրհնող իլ։

Հերն ասեց.— Աստված օրհնի, մի բարցի ծերանաք։

Թաքավորի տղեն ուզում էր հենց էտ սհաթին առնի իրա հարսնացուն ու էթա, համա վեզիրը ասեց.— Ըտենց բան չիլնի․ էթանք թաքավորին ասենք, նրա խորուրթն էլ առնենք, ետո զորքով, զոշունով, դհոլ-զուռնով, քեֆ ու ուրախութունով գանք մեր ամանաթը տանենք։

Թաքավորի տղեն ռազի կացավ, մնաս բարով էլան, ձիանը նի էլան, գնացին։ Գնացին թաքավորի կուշտը։

Թաքավորի տղեն ասեց.— Մի ախչիկ եմ քթել, կուզես՝ էն ա, չես ուզի՝ էն ա։

Թաքավորը թաքուն կանչեց վեզրին, ասեց.— Էտ ի՞նչ թավուր ախչիկ ա, որ ըտենց սիրտը կպել ա։

Վեզիրն ասեց.— Էնա կբերես, կտենաս. սարի, ձորի մեչ ապրողը ի՜նչ կըլնի։ [ 339 ] Էքսի օրը թաքավորը հրամայեց, որ վեզիրը իրա տղի հետ էթա, հարսը բերի։ Վեզիրը զորքը վե կալավ, իրան ախչկանն էլ տղամարթի շոր հաքցրեց, ընկան ճամփա․ էկան հասան Վարդիթերանց ամարաթները։ Կերան, խմեցին, հարսը վե կալան, դուս էկան։

Էկան, ճամփին մութն ընկավ, վեզիրն ասեց.— Տղերք, մեք վռազի, էկեք էս քշերը ըստեղ մնանք, լիսը բացվի էթանք քաղաք, որ բիրազի էլ տենեն․ դոստը ուրախանա, դուշմանը ճաքի։

Արի տես, որ էտ անխիղճ վեզիրը բիրազի մարթկանցը գրավեց, մի լավ հարփացրեց՝ ընենց, որ բիրազնով էլ խումար վեր ընկան, քնեցին։

Վեզիրը Վարդիթերին խափեց, տարավ մի ախպրի կուշտ։— Ըստեղ դու նստի, էթամ քու լայաղին մարթ բերեմ։

Ախչիկը նստեց, վեզիրը գնաց իրա ախչկանը առավ, էկավ։

Վեզիրը վրա հասավ Վարդիթերի կռները բռնեց, իրա ախչկանը ասեց․— Արի սրա շորերը հանի հաքի։

Ախչիկը Վարդիթերի շորերը հանեց, իրա վրի տղամարթի շորերը դեն քցեց, բարա շորերը հաքավ․ եննա դանակը առավ Վարդիթերի հ’աշկերը հանեց, քցեց իրա ջեբը։ Վարդիթերին ըտեղ տկլոր թողացին ու գնացին։

Վեզիրը բերեց իրան ախչկանը թաքավորի տղի կշտին թեք քցեց։ Լիսը բացվեց․ վե կացան գնացին, քեֆով-ուրախութունով հասան քաղաք։ Թաքավորը օխտն օր, օխտը քշեր հարսանիք արեց, ըտոնց պսակեց։

Մի էրկու օր անց կացավ, թաքավորի տղեն իրա կնկանը ասեց․— Մի վե՛ր կաց, ման արի, մի ու շնորքդ տենեմ։

Նա կողրի ընկավ, վե չկացավ։ Թաքավորի տղեն տեհավ, որ շնորքը շանց չի տալի․ օրը մեկ արեց, տուրը հազար արեց։ Թաքավորի տղեն, որ իրա կնկանը չէր ծեծում, նրա ձենը հասնում էր վեզրի անգաջը։

Վեզիրը գալիս էր թաքավորին ասում էր․— Ես չէի ա՞սըմ, որ սարը ապրող ախչիկը բռի կըլնի, չպըտի բերեիք, համա որ բերել եք, չպըտի քյորլուղ տաք, չէ՞ որ նրա ամոթն էլ ձերն ա։

Թող թագավորի տղեն օրենը հազար անգամ ծեծի վեզրի ախչկանը, մենք խաբարը տանք Վարդիթերիցը։ [ 340 ] Օրերից մեկ օր մի վաճառական էկավ էտ ախպրի մոտը վեր էկավ։ Սկսեցին հաց ուտիլը։ Վաճառականը մի կտոր հաց քցեց իրա թուլի հաղաքը. թուլեն հացը վե կալավ, գնաց ձեռաց ետ դառավ էկավ։ Մեկ էլ հաց քցեց, էլի առավ գնաց, էլի ձեռաց ետ դառավ էկավ, մեկ էլ քցեց՝ էս անգամ ասեց.— Տղերք, մեկդ վե կացեք տեհեք, էս շունը հացը հ՝ո՞ւր ա տանըմ։

Թուլի եննուցը մեկը գնաց, գնաց տեհավ, որ մի տկլոր, քոռ ախչիկ վեր ընկած ա, թուլեն հացը բերում տալիս ա դրան։ Էտ մարթը հետ ա դառնում, գալիս ա աղին ասում ա.— Աղա, մեր թուլեն հացը տանում ա ընտեղ մի քոռ, տկլոր ախչիկ կա, տանում ա ընդրան ա տալի։

Աղեն ասում ա.— Գնացեք, էտ ախչկանը բերեք։

Էթում են, բերում են։

Վաճառականը ասում ա.— Իմ բալես, դու ո՞րդիանցի ես։

Ախչիկն ասում ա.— Էս թաքավորի քաղաքիցն եմ։

Վաճառականը ասում ա․— Բա՛լա ջան, ես էթում եմ էտ քաղաքը, քեզ հետս կտանեմ։

Աղեն ասում ա. — Տունդ գի՜դում ես։

Ասում ա.— Գիդում եմ, դու տար ինձ քաղաքի ղրաղին բաց թող, ես կէթամ կքթնեմ։

Վաճառականը վեր’նում ա էտ ախչկանը, տանում ա քաղաքի ղրաղին վեր ա գնում, մնաս բարին ա անում. էթում։

Էտ ախչիկը էթում ա մի դուռ ա ծեծում․ մի պառավ ա դուրս գալի.— Որթի, ի՞նչ ախչիկ ես։

Ախչիկն ասում ա.– Նանի, կա՞րաս ինձ տուն առնես։

Պառավն ասում ա.— Ա՛յ բալա, ես մի քյասիբ կնիկ եմ, քեղ ո՞նց տուն առնեմ։

Էտ վախտը ախչիկը ջեբիցը հանում ա մի բուռ ոսկի, տալիս ա պառավին։ Պառավը ասում ա.— Վա՛յ, ես քեզ ղուրբան, քու չարը տանեմ, քեզ էլ հ՝ո՞ւր թողամ էթաս, քու էկած ճամփին ղուրբան, ա՛րի նեքսև։

Վարդիթերը ասում ա.–Նա՛նի ջան, վախիլ մի՛, ինձանից քեզ վնաս չի գա, ժամանակին քեզ կհարստացնեմ, հըմի գնա մի կուժ ջուր բե, ես պըտի լեղանամ։

Պառավը վե կալավ կուժը, գնաց ջուրը բերեց։ [ 341 ] Պառավը որ ջուրը բերեց, ախչիկն ասեց․— Նանի ջան, դու գնա քու բանիդ, ես ըստի կլեղանամ, մի վախտից հետո կգաս։

Ախչիկը լեղացավ, սաղ ջուրը ոսկի ու արծաթ դառավ․ պառավը էկավ՝ ի՜նչ տեհավ, սաղ պուճախը ոսկով ու արծաթով լցրել ա, շատ ուրախացավ, ասեց.— Ա՛յ բալա, էտ ո՞նց արեցիր, որ ջուրը ոսկի դաոավ։

Ախչիկն ասեց.–Հըլա որտե՜ղ ա ոսկին ու արծաթը․ դու կռիդ ղվաթ տուր, ջուր բեր, ես էլ ոսկի ու արծաթ շինեմ։

Պառավի բանը էն էր, որ առավոտը քշերհանա վեր էր կենում, կժերը առնում, տարի օրը ջուր էր կրում։

Ախչիկն էլ մի յանիցր ոսկի ու արծաթ էր շինում։

Օրերիցը մեկ օրը ախչիկը պառավին ասեց․– Նանի ջան, ձեր քաղաքըմը ինջիներ կըլնի՞,։

Պառավն ասեց.– Խի՞ չի ըլնի։

Ասեց.– Դե որ կա, գնա կանչի, թող գա, մի լավ ֆասադ քաշի, քեզ հըմար մի ընենց շենլիկ պըտի շինեմ, որ քաղաքըմը թայը չքթնվի։

Պառավը վե կացավ գնաց ինջիներին բերեց։ Ինջիներն էլ ֆասադը տվեց, գնաց։

Էքսի օրը ախչիկը պառավին դրդեց էլեդ քաղաքը ֆահլա, րաննահ, ուստա, քարտաշ չթողեց, որ հավաքեց բերեց։

Բերեցին էրկու ամսեն վրա ընենց շինութուններ շիներ, որ սաղ քաղաքումը ասելիք էլավ։ Էտ պալատների մեչն էլ բերեցին խալ ու խալիչերով փովասկեցին, սկսեցին գյանր քաշել։

Ախչիկն ասեց․— Նանի ջան, հո էլ պակաս բան չմնա՞ց։

Պառավն ասեց.– Որթի ջան, մի բան ա պակաս մնացել՝ որ իմ ջանին դարդ ա ըլել, քշեր ու ցերեկ մտիցս չի էթում։

Ախչիկն ասեց․– Էտ ի՞նչ բան ա, որ էս հանքին գյանքի միչին մտիցդ չի էթում։

Պառավն ասեց.– Որթի ջան, քու հ’աշկ չունենալը ինձ հըմար սարի դդար դարդ ա։

Ախչիկն ասեց․— Նանի ջան, էս քշեր ես մի էրազ ի տեհել․ էրազումս հ’ախպուր ի գնացել․ ըտեղ իմ հ’աշկերը էրկու հատ աղունիկ ուզում ին սաղացնիլ։

Ախչիկն ասեց․— Նանի ջան, բա ձեր քաղաքըմը մի հ’ախպուր չկա՞։ [ 342 ] Նանը ասեց.— Խի՞ չկա․ ընենց մի լավ հ’ախպուր կա, որ կշտին նստողի հոքին փառավորում ա․ վրին էլ էրկու հատ չինարի ծառ կա։

Առավոտը ախչիկն ու պառավը վե կացան գնացին հ’ախպուրը․ ճամփին բեզարել ին, հենց որ տեղ հասան, պառավն ասեց.— Բա՛լա ջան, մի քիչ զինջանանք, ես նստեմ, դու գլուխդ դի գոքս, ոտերդ էլ դի ջուրը, մի քիչ քնի։

Ախչիկն ասեց․— Լա՛վ, ես կքնեմ, զու զարթուն կաց։

Արի տես, որ պառավը ախշկանիցը թեզ քնեց։ Ախչիկը շատ էր քնե, քիչ էր քնե, էրազումը տեհավ, որ էրկու հատ աղունիկ իրար եննա խոսում ին։ Էտ աղունիկներից մեկը ասեց էն մի աղունիկին․— Ա՛յ քիր, գիդաս էս ախչիկը ո՞վ ա․ էս ախչիկը էն զադի միչի ծնված ախչիկն ա. Վարդիթերն ա. ըտրա հ’աշկերը վեզրի ախչիկն ա հանել, որ մնչանք հըմի էլ նրա ջիբումն ա, նա էլ թաքավորի տղի կնիկն ա։ Վարդիթերը քնած ա՝ թո իմանա, զարթուն ա՝ թո լսի, մեր բմբլներից մի հատ վե կքցենք, թող վեր ունի, տանի իրան մոզին պահի։ Ըտուց հետո իրա ոտների տակ բըսնող ծաղիկներից լավ-լավ դաստա շինի, դրդի ծախելու, փողով ուզեն՝ չտա, մալով ուզեն՝ չտա, ասի որ՝ հ’աշկի լսով եմ ծախըմ, հ’աշկի լիսը որ բերին, թող դնի հ’աշկերի տեղը, բմբլով էլ ախպրի ջրիցը քսի, կլավանա։

Ըտոնք թռան գնացին։

Ախչիկը վե կացավ տեհավ, որ պառավը քնած ա, ասեց.— Նա՛նի, բոլ ա քնես, հլա մի վե կաց, էտ ծառների տակին ման արի, տես բմբուլ կա վեր ընկած, բեր տո՛ւր ինձ։ Նանը վե կացավ ման էկավ, ման էկավ՝ չինարի տակիցը մի բմբուլ քթավ, բերեց տվեց ախչկանը։ Ախչիկը բմբուլը վե կալավ, գնացին տուն։

Էքսի օրը ախչիկը պառավին ասեց․— Ես ման կգամ, դո՛ւ իմ եննուցս ծաղկըները թոփ արա, դաստա արա։

Ախչիկը ման էկավ, պառավը նրա եննուցը ծաղկըները թոփ արեց, դաստա արեց։

Ետո ախչիկն ասեց․– Էտ ծաղկըները վե կալ տար ծախա, փողով կուզեն՝ չտաս, մալով կուզեն՝ չտաս, որ կասեն․ «Բա ընչո՞վ ես ծախըմ», ասա․ «Ում որ ավելի հ’աշկի լիս ունի, նրան կտամ»։

Պառավը ծաղկըները դրեց րոթնոցի մեչ, տարավ ծախելու։ [ 343 ] Ով գալիս էր ծաղիկ առնելու, պառավն ասում էր.- Ավելնորթ հ’աշկի լսով եմ ծախում։

Բիրադի զարմանըմ ին, ասում ին.— Էս պառավը գի՞ժ ա, ում ավելի հ’աշկի լիս ունի, որ տա ծաղկով:

Պառավը էկավ հասավ թաքավորի պալատի առաչը։ Թաքավորի հարսը փանջարիցը պառավին որ տեհավ, կանչեց իր կուշտը, ջիբիցը մի բուռ ոսկի հանեց տվեց, որ ծաղիկ առնի։

Պառավն ասեց.— Էս ծաղիկը փողով չեմ ծախըմ, ավելնորթ հ’աշկի լսով եմ ծախըմ։

Թաքավորի հարսը որ լսեց հ’աշկի լսի անըմը, ձեռը տարավ ջեբերքը, ման էկավ, հ’աշկի լսերը քթավ, տվեց պառավին, պառավը օխտ-ութ դաստա ծաղիկ ուներ, տվեց էտ հարսին, հ’աշկի լսերը առավ ու եգին տուն էկավ։

Վարդիթերը ոնների ձենը որ լսեց, ասեց.— Նանի ջան, բերեցի՞ր:

Պառավը ասեց.— Բա՛լա ջան, բերի, արի ա՛ռ։

Ախչիկը հ’աշկի լսերը պառավի ձեռիցը առավ, պառավին թազադան ղրկեց ախպուրը. ասեց.— Գնա՛, թաղա ջուր բեր:

Պառավը գնաց, ջուրը բերեց։ Ախչիկը հ’աշկերը դրեց տեղը, բմբուլը թաթախեց ջրի մեչը, քաշեց հ’աշկերը, հ’աշկերը սաղացավ, պառավի յարեն էլ հետը սաղացավ:


Պառավն ու Վարդիթերը իրանց հըմար թող քեֆ քաշեն, մենք խաբարը տանք թաքավորի տղիցը:

Թաքավորի տղեն էկավ տեհավ ծաղըկները պատերին կպցրած ա ղաստով, շատ ուրախացավ, ասեց.— Էլ խի՞ իր ծեծվըմ, խի՞ իր ջարթվըմ դու, ես էս ծաղկըներն ի ուզըմ։

— Դե,— ասեց,— մի վե կաց ման արի։

Ասեց.— Ի՞նչ շատ վռազացնում ես ինձ։

Չվեկացավ. էլի դրան ծեծեց ու գնաց ջոկ տեղ քնելու։ Իրա մտքին մտածեց, որ ես իմս քթել եմ, նշանները դուս ա էկե։ Ըտոնք մի ժամանակ ըտենց մնացին, էկավ որ մայիսի օրերն էր, թաքավորը իրա ձիանը ղրգեց պահելու. ձենը գնաց էտ պառավին։

— Հա,— ասեց,— պառավ, ի՞նչ կա,— ասեց,— որ մեր թաքավորը ձիանը տալիս ա պահելու։ [ 344 ] — Գնա,— ասեց,— մի հատ էլ դու առ բե՛ր, պահենք, աստված թող մեզ չամանչացնի թաքավորի մոտին։

Պառավը վե կացավ գնաց։ Թաքավորը բոլոր ձիանը ցրվել էր, մի հատ ձի էր մնացել, ընենց զոռադա ձի էր։

— Դե,— ասեց,— տվեք էտ ձին էլ պառավը տանի, ես գիդամ ճամփին պըտի սատկի։

Պառավն էր՝ ձին վե կալավ բերեց, հընչել իրա տունը հասնիլը տասը տեղ նստեց էտ ձին։

— Նանի,— ասեց,— ձին բերեցի՞ր։

Ասեց․– Բերեցի։

Ասեց.— Ո՛րթի, ընչո՞վ պըտի պահենք, գարի, դարման չունենք, խոտ չունենք։

Ասեց․— Աստված մեծ ա, բա՛ ես խոտ ու դարմա՞ն էլ չեմ։ Դու գնա՛ գործիդ, ես էս ձին լավ կպահեմ։

Ախչիկը ձին առավ տարավ պահեց․ ինքը ման էր գալի, ոնների տակը անմահական ծաղիկներ էր բուսնըմ, ձին եննուցը ուտելով էթըմ էր։ Մին էրկու ամսվա մեչ ձին տռզվեց, դառավ հրեղեն ձի, աստղերի հետ հաղ էր անըմ։

Օրերի մեկ օր սկսեց թաքավորը ձիանը կիտիլը։ Սաղ կիտեցին, մնաց էտ պառավի ձին, զոռադա էր, բանի տեղ չէին դնըմ։

Թաքավորը տղին ասեց.— Ա՛յ տղա, էն մի ձին ա մնացե, էն էլ դու գնա բեր։

Թաքավորի տղեն էր՝ էկավ պառավի տունը, պառավը նստած էր իրա դռան առաչին, հարցրեց, ասեց.— Նանի՛, մեր ձին ըստի՞ ա։

Ասեց.— Ըստի ա՛, համա ձիուդ ընենց ենք չաղացրե, որ աստղների եննա հաղ ա անըմ, արի տես։

Թաքավորի տղեն մտավ նեքսը՝ ի՜նչ տեհավ, Վարդիթերը ձիու գյամիցը բռնել ա, ընկել ա աղաք՝ էթում ա, ոնների տակին փունջ մանուշակ ա բսնում, ձին էլ ուտում ա ու խրխնջում։ Թաքավորի տղեն որ տեհավ, խելքը գլխիցը թռավ, էրկուսն էլ իրար ճընանչեցին, փաթաթվեցին իրար։ Ախչիկը վեզրի արածները պատմեց թաքավորի տղին. թաքավորի տղեն ամեն բան հասկացավ։ Ըտուց հետո ետ դառավ էկավ տուն, գնաց հոր կուշտը, վեզրի արածները պատմեց։ [ 345 ] Թաքավորի տղեն ասեց.— Ա՛յ հեր, դու ինձ ղնամիշ իր անըմ, ասըմ իր. «Քու մեխքն ա, քա՛շի, ո՞վ ա մեղավոր, զաղի ապրած ախչիկն ի՞նչ պըտի ըլնի, հո մենք չարեցինք, դու քու կամքովն առար», ասում իր. «Ես ուզըմ ի վեզրի ախչիկը առնել, դու չուզեցիր՝ գնացիր սարըմ ապրած ախչիկ առար»։ Վեզրի ախչկանը հո տեհար, դե դու արի զաղի բերած ախչկանն էլ տես: Հըմի, ա՛յ հեր, վե կաց, քու պատրաստութունդ տես, ըստիան մինչի պառավի տունը խալիչա փռիլ տուր։

Հերը տղին լսեց, մնչվիլ պառավի տունը խալիչա փռեց, զորքերը հանեց կաղնացրեց։ Վեզիրը կծկծու մեռնըմ էր: Հարսին պառավի տանիցը հանեցին, առոք-փառոք տարան, երմիշ ըլելուս տենողի խելքը էթում էր, ոնների տակի վարթ-մանիշակները հավաքող-հավաքողի էլավ: Վարդիթերին բերին հասցըրին թաքավորի ամարաթները։ Թաքավորը թազա հարսին ու իրա տղին կանչեց, տարավ իրա կուշտը, ճակատները պաչեց ու օրհնեց։

Հետո վեզրին ու իրա ախչկան կանչեց, ըտրանց կապիլ տվեց մի-մին զիժ ղաթրի պոչից ու բրախեց։

Ղաթրները իրիկունը էկան, ըտրանց չոր քյալլեքը բերին։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

Ասսանից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ անգաջ անողին։