Հենց որ կգա վարդ մայիսը՝ Ամիսների թագուհին, Նախշ ու նկար էն ամիսը. Նոր կյանք կտա ամենքին: Թռչունները թռվռալով, Մրջյունները վխտալի, Չորս ու բոլոր ծլվլալով՝ Մայիս կերգեն խնդալի։