Վարք Մաշտոցի (Մանուկ Աբեղյանի հրատարակություն)/Գլուխ ԻԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ ԻԸ Գլուխ ԻԹ

Կորյուն

Եւ արդ լինի համար ամաց հաւատոց երանելւոյն ամք քառասուն եւ հինգ, եւ ի դպրութենէն Հայոց մինչեւ ցվախճան սրբոյն՝ ամք երեսուն եւ հինգ, որք համարին այսպէս. թագաւորեալ Կրմանայ Պարսից արքայի ամս վեց. եւ Յազկերտի ամս քսան եւ մի [եւ Վռամայ ութ եւ տասն], եւ յառաջնումն ամի երկրորդ Յազկերտի որդւոյ Վռամայ վախճանեցաւ երանելին։

Եւ արդ առնու համար ամաց սրբոց հաւատոց ի չորրորդում ամէն Կրմանայ արքայի մինչեւ ցառաջին ամն երկրորդ Յազկերտի որդւոյ Վռամայ, եւ դպրութեանն Հայոց յութերորդ ամէ Յազկերտի առեալ սկիզբն։

Եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն։