Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԵՐԱԴԱՐՁ
(Երգ)
Գնամ, գնամ, Արցախ գնամ,
Թիկունք դառնամ Քիրսա սարին,
Հոգիս կտամ,
Կյանքս կտամ,
Իմ հայրենի հող ու քարին։
Ոտքերն ընկնեմ մեր սարերի,
Կարոտած տան դուռը բանամ,
Ասեմ՝ մեղա,
Էլ չեմ գնա,
Ասեմ՝ մեղա, Աստված, մեղա՛...
Գնամ, գնամ, Արցախ գնամ,
Մեր տան քարին կապված մնամ,
Աղջիկ առնեմ
Խորոտ-մորոտ,
Տունս լցնեմ խաղով մանկան։
Ոտքերն ընկնեմ մեր սարերի,
Կարոտած տան դուռը բանամ,
Ասեմ՝ մեղա,
Էլ չեմ գնա,
Ասեմ՝ մեղա, Արցախ, մեղա՛...
Գնամ, գնամ, Արցախ գնամ,
Ցավից ճաքած սիրտս բանամ,
Որդուն գտած
Իմ Արցախը
Ծաղկի ինձնով ու շեն մնա։
Ոտքերն ընկնեմ մեր սարերի,
Կարոտած տան դուռը բանամ,
Ասեմ՝ մեղա,
Էլ չեմ գնա,
Ասեմ՝ մեղա, Արցախ, մեղա՛...
|
|