Jump to content

Վերջալույս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վերջալույս

ՎԵՐՋԱԼՈՒՅՍ



Բռնկեցա՜ն վերջապես
Մեռնող գույներն երկընքին.
Կ’ուզեի որ ճիշտ այսպե՛ս
Մեռներ հիվանդ իմ հոգին...

Բո՛ց մը հըզոր և հըպարտ,
Հոգ չէ թե շուտ մարելու.
Պերճ հըրդեհում մը հանդարտ՝
Րոպե մ՚անհունն ապրելու...

Ու հետո մահը թող գա՛ր,
Ինչպես եկավ երկընքին.
Ո՞վ այսպես մահ չի բաղձար՝
Ուրկե աստղե՜ր կը ծնին...