Վերջին հրաժեշտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մի օր կգնամ Վիրավոր ժամանակ (Վերջին հրաժեշտ)

Վարդան Վարդազարյան

Ուրվականի պես
***

Օրս թափառում է
Հուսախաբ, մենակ
Աշնանավերջի
Լքյալ արտերում
Ահա նա մի պահ
Իրիկնամուտին
Վարանոտ, հոգնած
Հեռացողներին
Ձեռքով է անում`
Որպես մի վերջին,
Վերջին հրաժեշտ,
Անհույս մաղթելով
Բարի ճանապարհ...