Վիքիդարան:Աղբյուրներ
Արտաքին տեսք
Աղբյուրներ |
Առցանց աղբյուրների ժողովածու, որոնք պարունակում են էլեկտրոնային տարբերակով գրքեր․ գրքերը կարող են լինել տեսածրած տարբերակով, կամ տեքստի տարբերակով, կամ երկուսն էլ (տեսածրած դեժավյու կամ ՓիԴիԷֆ նիշքեր՝ տեքստի շերտն ավելացրած)։ Ոչ ազատ գործերը չի կարելի տեղադրել Վիքիդարանում՝ միայն 1954 թվականի Նոյեմբերի 5-ից առաջ վախճանված հեղինակների ստեղծագործույթուններն են ազատ հեղինակային իրավունքների պաշտպանությունից։ |
Բազայի անուն | Տեսածրած | Տեքստ | Նշումներ |
---|---|---|---|
ՀՀ ԳԱԱ․ Մատենաշարային և պարբերական հրատարակություններ | այո | այո | Բոլոր գրքերն ազատ են, որպես ՊԴՖ բեռնելու համար օգտվել Գուգլի կայքային որոնումից |
Համացանցային պահոց | այո | երբեմն | Բոլորն ազատ են։ Դեժավյու տարբերակը բեռնելու (և ոչ առցանց կարդալու) համար սեղմել՝ All Files: HTTPS հղման վրա։ |
Հայաստանի ազգային գրադարանի թվային գրքեր | այո | ոչ | Բոլոր գրքերն ազատ են, որպես ՊԴՖ բեռնելու համար գիրքը բացելուց հետո աջ կտտացնել և ընտրել «View the source file» |
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան․ 1512-1800 հայերեն գրքեր | այո | ոչ | Բոլոր գրքերն ազատ են, որպես ՊԴՖ բեռնելու համար գիրքը բացելուց հետո աջ կտտացնել և ընտրել «View the source file» |
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան․ 1801-1850 հայերեն գրքեր | այո | ոչ | Բոլոր գրքերն ազատ են, որպես ՊԴՖ բեռնելու համար գիրքը բացելուց հետո աջ կտտացնել և ընտրել «View the source file» |
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան․ 1851-1900 հայերեն գրքեր | այո | ոչ | Բոլոր գրքերն ազատ են, որպես ՊԴՖ բեռնելու համար գիրքը բացելուց հետո աջ կտտացնել և ընտրել «View the source file» |
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան․ 1901-1920 հայերեն գրքեր | այո | ոչ | Բոլոր գրքերն ազատ են, որպես ՊԴՖ բեռնելու համար գիրքը բացելուց հետո աջ կտտացնել և ընտրել «View the source file» |
Ֆրանսիայի ազգային գրադարան | այո | ոչ | Բոլորն ազատ են։ |
Գուգլ գրքեր | այո | ոչ | Գրքերի անունների մեծ մասը լատինատառադարձված են․ որոնելու ամենահեշտ ձևը անվան տառադարձված տարբերակով է։ Բոլորն ազատ են։ |
Բոննի համալսարանի հայերեն գրքեր | այո | ոչ | Գրքերի անունները լատինատառադարձված են։ Բոլորն ազատ են։ |
Հայաստանի պետական ագրարային համալսարանի էլ․ գրադարան | այո | ոչ | Ոչ բոլոր գործերն են ազատ։ |
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գրադարան | այո | ոչ | Ոչ բոլոր գործերն են ազատ։ |
Հայկական գիտական համագործակցության Առցանց գրադարան | այո | ոչ | Ոչ բոլոր գործերն են ազատ։ |
Հայ եկեղեցւոյ գրադարանի կրոնական և այլ գրքեր | երբեմն | երբեմն | Ոչ բոլորն են ազատ։ |
Համահայկական էլ․ գրադարան | երբեմն | երբեմն | Ոչ բոլորն են ազատ։ |
Հայագիտական համազգային կենտրոն | երբեմն | երբեմն | Ոչ բոլորն են ազատ։ Որոշ գրքերը դիտելու համար պահանջվում է գրանցում։ |
Հայ մատենագրութեան թունշային գրադարան | ոչ | այո | Բոլորն ազատ են։ |
ԱՐԵՎԱԿ - Արևելահայերենի ազգաին կորպուս | ոչ | այո | Բոլորն ազատ են։ |
Հայոց երկինք | ոչ | այո | Դասական ազատ գրականություն։ |
Ֆրանկֆուրտի Գյոթե համալսարանի էլ․ գրադարան | ոչ | այո | Ազատ տեքստեր բաժանված բազմաթիվ էջերում, ոչ ազատ տեքստերը դիտելու համար պահանջվում է գրանցում։ |
Առակ-29 | ոչ | այո | Որոշ գործեր կարող է ազատ չլինեն։ |
Էջմիածնի Հովհ․ Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան | ոչ | այո | Ոչ բոլոր գործերն են ազատ։ |
ՀայկականՏուն (ԱրմենիանՀաուս) | ոչ | այո | Ոչ բոլորն են ազատ։ |
Նոյյան տապան էլեկտրոնային գրադարան | ոչ | այո | Ոչ բոլորն են ազատ։ |
Հայ և օտար գրականության թվային գրադարան | ոչ | այո | Ոչ բոլորն են ազատ։ |
ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Հասարակական գիտություններ (1943-1965) | այո | այո | Տեքստային շերտը ցածր որակի տառաճանաչությամբ է։ Ոչ ազատ։ |
Հայկական աստղագիտական ընկերություն | այո | ոչ | Ոչ ազատ։ |
Հայկական օնլայն գրախանութ | այո | ոչ | |
Համշենի առցանց պաշար | այո | ոչ | Ոչ ազատ։ |
Գրապահարան | ոչ | այո | Ոչ ազատ։ |
Բանասիրության հանրագիտարան | ոչ | այո | Ոչ ազատ, և ոչ բոլոր գրքերի տեքստն է առկա առցանց։ |
Մակար Բարխուտարեանց․ Արցախ | ոչ | այո | Ազատ, դեռևս կիսատ։ |
Անբեռնելի
[խմբագրել]Հետևյալ գրքերը բեռնման ենթակա չեն, և նրանց հնարավոր է կարդալ միայն առցանց։
Բազայի անուն | Տեսածրած | Տեքստ | Նշումներ |
---|---|---|---|
Նայիրի․ բառարաններ՝ Արմատական, Բացատրական, Հոմանիշների, Մալխասեանց | այո | ոչ | Ոչ ազատ և ոչ բեռնելի, սակայն որոնելի։ |
ՀայԳիրքի բեռնած գրքեր | այո | ոչ | Ոչ ազատ և ոչ բեռնելի, առցանց ընթեռնելի։ |
Ուշադրություն
[խմբագրել]Տեսածրած գրքերի հայերեն տառաճանաչման (OCR-ի) համար գոյություն ունի ԱԲԲԻԻ ընկերության ՖայնՌիդեր ծրագիրը։ Եթե կամենում եք տառաճանաչել որևէ տեսածրած ազատ գիրք, իսկ ձեզ հասանելի չէ այդ ծրագիրը, այցելեք Վիքիդարան:Տառաճանաչում վիքինախագիծ էջը՝ այլ մասնակիցներին տառաճանաչման հայտ ներկայացնելու համար։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։