Վիքիդարան:IRC քննարկումներ/Հունվարի 16, 2011

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search

[10:51:19] <Xelgen> Երևի կամաց–կամաց սկսեմ, թե ինչի Սահակի ու իմ մոտ ծագեց հանդիպում անելու միտքը
[10:52:08] <Xelgen> Վիքիդարանում հիմա որքան հասկանւոմ եմ շատ ժամանակ չեք կարող հատկացնել, իսկ ինչ–որ ակտիվություն կա, որին պետք է հետևել, կարգավորել
[10:56:59] <Xelgen> հա, ու հիմա ասենք որ նայում եմ, տեսնում եմ որ մի բան սխալ են անում նոր մասնակիցները, բայց քանի որ ինքս ծանոթ չեմ Վիքիդարնաւոմ գործածվող մեթոդներին, կաղապարներին, անվանտարածքներին, չեմ կարող իրենց սխալները շտկեմ, իրենց սովորեցնելմ
[11:01:31] <teak> լավ, ինչ-որ առաջարկություններ կա՞ն
[11:03:07] <Xelgen> հա, ժամանկ կգտնեք, շատ սեղմ ներկայացնել, թե ինչպես պետք է տեղարդել/խմնգարել հեղինակի էջը
[11:03:14] <Xelgen> ստեղծագործության էջը
[11:03:33] <Xelgen> և մաքրագրման հետ կապված գործողությունները
[11:04:40] <Xelgen> հենց Վիքիդարանում մի տեղ, ասենք
[11:05:16] <Xelgen> նենց, որ մենք կարողանանք գոնե Վերջին փոփոխությունների պատրոլ անել
[11:06:14] <teak> այո, մի 10 օրից սա կարող եմ անել (մյուս շաբաթ գործուղման եմ լինելու)
[11:06:17] <Xelgen> մինչ ավելի ազատ ժամանակ ունենանք նախագծերի համար, ավելին անելու համար
[11:06:38] <Xelgen> օք, շատ լավ
[11:06:42] <Vazgen> կարող եմ կողքից օգնել
[11:06:58] <teak> բայց վիքիդարանի ամենամեծ խնդիրը կայանում է հեղինակայի իրավունքների հետ կապված հարցերը
[11:07:49] <teak> օրինակ վերջերս մի մասնակից սկսել է Թաթուլ Կրպեյանի ստեղծագործությունները տեղադրել, որոնք տեղ չունեն վիքիդարանում, քանի որ չեն հանդիսանում հանրային սեփականություն
[11:08:22] <teak> և այսպիսի այլ գործեր էլ կան վիքիդարանի ստեղծումից ի վեր
[11:09:01] <Xelgen> բայց միայն հանրային սեփականությւոն կարող է տեղադրվել, թե cc-by-sa-ի ազատություն բավարար է
[11:09:13] <teak> Կարելի է իհարկե սրանք բոլորը միանգամից հեռացնել, բայց այդ մի երկու մասնկցին այս քայլը երևիթէ միանգամից հետ կշրջի նախագծից
[11:09:24] <Xelgen> եթե իհարկե հայտնի է որ նման արտոնագրի տակ է փոխանցվել
[11:10:01] <teak> cc-by-sa-ն հերիք է կարծում եմ, բայց հայ հեղինակների համար կարծում եմ այս լիցենզավորման հարցերը «մութ կետեր» են
[11:10:21] <Xelgen> լավ, այդ դեպքում դրան էլ ուշադրություն դարձնեմ
[11:11:28] <Xelgen> իմիջայլոց, քանի խոսացինք հեղինակային իրավունքից
[11:11:44] <teak> լավ․․․ ես էլ կփորձեմ ժամանակ առ ժամանակ հնարավորությանս չափերով ուշադրություն դարձնել վիքիդարանին
[11:11:57] <Xelgen> երեկ նաև երկու իրավաբանների հետ էին հանդիեպլ այդ հարցերով
[11:12:14] <teak> ինչ-որ բան պարզվե՞ց
[11:13:02] <Xelgen> քանի որ Աշոտը շատ է ուզում մի հայհանրագիտարանից ստանա, պարունակությունը cc–ով թողարկելու հայտարարությունը
[11:13:21] <Xelgen> եվ նյութերը սկսի Վիքիփեդիայում տեղադրի
[11:14:13] <Vazgen> իսկ ինչո՞ւ ոչ վիքիդարանում
[11:17:36] <Xelgen> այ դրա մասին էի ուզւոմ նաև խոսալ
[11:17:55] <Xelgen> կարծում եմ նախ ճիշտ կլինի իրենց բնօրինակ ձևով տեղադրել Վիքիդարանում
[11:18:21] <Xelgen> հետո նոր օգտագործել նյութերը Վիքիփեդիայում
[11:19:30] <teak> այդ տարբերակը ավելի խելքին մոտ է թվում և վիքիփեդիայի ու վիքիդարանի էությանը համապատասխան
[11:19:50] <Vazgen> լավ, իսկ իրավաբանները ի՞նչ ասեցին
[11:20:00] <Vazgen> համաձայն եմ Տիկի հետ
[11:20:05] <Xelgen> ու բացի դրանից, ըստ երույթի նյութերի զգալի մաս, տեղադրվելու են նույն ձև Վիքիփեդիայում դրա մասին ինչ կարծիքի եք
[11:20:23] <Xelgen> դե իրավաբնններից մեկը, հենց ՀԻով է մասնագիտացվում
[11:20:34] <Xelgen> մեծ մասամն մեր իմացած բաները հաստատեց
[11:21:10] <Xelgen> բայց օրինակ եթե Քեոջոկերը կարշում է որ http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A3%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80 հոդվածը պատճենված լինելու պատճառով խախտում է ՀԻ–ն
[11:21:41] <Xelgen> իրավաբնաը ասաց, որ այնտեղ չոր փաստեր են, և պատճենելուց մի գրքից ՎՓ, ՀԻ խնդիր չկա
[11:24:10] <teak> հենց այդ տեքստի համար դժվար է որևէ գեղագրական հատկանիշ գտնել, բայց դե այդ տեքստը վիքիփեդիային էլ շատ համապատասխան չէ, ի վերջո վիքիթեդիան գրքային հանրագիտարան չէ
[11:25:00] <Vazgen> դեմ չեմ այդպիսի տեստերը հայտնվեն վիքիփեդիայում, թեկուղ ոպես նախնական տարբերակ
[11:25:25] <teak> վիքիփեդիայում այսպիսի տեքստերի տեղադրելը կարծում եմ առաջին հերթին վիքիփեդիայի որակի համար լավ չի լինի։ Այո, տեքստերի քանակը կավելանան, բայց վիքիփեդիայից օգտվողը ոչ թե փաստերի կույտ է ակնկալում, այլ տեղեկություններ լայն իմաստով
[11:25:26] <Vazgen> հետո էլ կարելի է այն փոխել վիքիի ոճի
[11:26:12] <teak> ահա․․․ այ վիքիի ոճի փոխելու հարցը մի քիչ բարդ է․․․․ անիմաստ է ունենալ 100000 տեքստ, եթե այդքան տեքստերը սպասարկող հանրություն չկա
[11:27:01] <Vazgen> օրինակ ես մի ժամանակ գրադարանից անգլերեն գիրք էի վերցրել, կարդալուց հետո ուղում էի առյուծների մասն հոդված գրել վիքիիում գրել։ Բայց ի վերջո հանձնվեցի այն պարզ պատճառով, որ համաատսխան բառապաշար չեունեի
[11:28:04] <teak> իմ կարծիքով ամենաճիշտ տարբերակը կլինի հանրագիտարանը գցել վիքիդարան, հետո արդեն մեկ առ մեկ ներմուծել տեքստերը, նախապես վիքիֆիկացնելով
[11:29:13] <Vazgen> ի դեպ, իսկ ինչո՞ւ ես ամարում, որ այդ տեսքտը վիքի ոճին անհամապատասխան է։ Ընդհամենը պետք է եկրորդ պարբերության վերևը գրել «Ֆիզիկական նկարագրություն",
[11:29:34] <Vazgen> վերջում էլ գրել {{stub}}
[11:30:13] <Vazgen> բայց իհարկե համաձայն եմ, որ աիմաստ է նույնությամբ վիքիփեդիայում դնելը, եթե վիքիդարանում տեսքտը կա
[11:31:49] <teak> Վազգեն, նույնիսկ եթե գրվի «ֆիզիկական նկարագրություն», չեմ կարծում թե սա վիքի հոդվածին համապատասխան տեքստ է
[11:32:25] <teak> թղթյա հանրագիտարաններում կար չափի հարց, և փորձում էին քիչ բառերով փաստերը փոխանցել
[11:33:31] <teak> դրա պատճառով հանրագիտարանները համարվում էին ոչ թե «ընթեռնելի նյութ», որը կարող ես հենց այնպես կարդալ, այլ միայն փաստեր քաղելու գործեր էին
[11:34:17] <teak> վիքիփեդիան չունի այսպիսի չափի սահմանափակում ու չի ձգտում դառնալ փաստերի հավաքածո․․․
[11:35:28] <teak> http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:What_Wikipedia_is_not#Wikipedia_is_not_a_paper_encyclopedia
[11:35:38] <teak> մանավանդ վերջի երկու նախադասությունը այդ պարբերության
[11:36:41] <teak> այո, իհարկե կարելի է համարել սրանք stub, բայց ինչումն է հազարավոր ստաբեր ունենալու իմաստը՞
[11:37:19] <teak> Xelgen?
[11:38:08] <Vazgen> լավ, ինչ-որ առումով համոզեցիր
[11:38:25] <Xelgen> Ըստ Աշոտի իմաստւ այն է, որ նախնական նյութ լինի, որն ուրիշները ավելի հեշտ կզարգացնեն ու կլռացնեն
[11:38:55] <Xelgen> չնայած ըստ ինձ դեռ ավելի շատ նոր հոդվածներ ստեղծելու տենց կա, քան եղածը լռացնելու
[11:39:15] <Xelgen> *տենդենց
[11:39:17] <teak> իմ սեփական փորձից -- զրոյից հոդված (նույնիսկ ստաբ) գրելը ավելի հեշտ է քան եղած ստաբից
[11:41:13] <teak> բայց վիքիդարանում հանրագիտարանային հոդվածներ ունենալը համար կլինի փաստերը ստուգելու համար։ Հոյակպ կլինի եթե այս դեպքում ստեղծվի համապատասխան թղթյա հանրագիտարանային հոդվածին ուղող հղման ընդգրկումը համապատասխան վիքիհոդվածներում
[11:41:23] <teak> *հարմար կլինի
[11:41:53] <Xelgen> հա, լավ միտք է իրոք
[11:42:45] <teak> լավ, ամեն դեպքում ինձ թվում է դեռ ջուր ենք ծեծում։ Աշոտի այս միտքը արդեն 2-3 տարվա պատմություն ունի, բայց դեռ ոչ տեսածրված ֆայլեր եմ տեսել, ոչ էլ տառաճանաչված տեքստեր
[11:44:01] <Xelgen> կարծեմ Ալեքսի–Ալեքսի հետ ես շփոթում, որն դա անցաշ աշուն էր առաջարկում
[11:45:19] <teak> ահ, միգուցե.... ես այսպեսի մտքեր տեսել եմ նույնիսկ openarmenia ֆորումում տարիներ առաջ՝ առաջարկություն հայ-սովետական հանրագիտարանը վիքիփեդիա գցել, ընդ որում որպես համոզիչ հանգամանք բերվում էր ադրբեջնական վիքիհոդվածների քանակը ;)
[11:46:04] <Xelgen> դե կարծում եմ այժմ էլ հոդվաշների թվի մրցակցության գործոնը վերջինը չէ
[11:46:16] <teak> եթե և երբ հանրագիտարանը տեսածրվի և տառաճանաչվի, կարծում եմ միշտ էլ կգտնվի համացանցում այն տեղադրելու տեղ, նույնիցկ եթե ՀԻ չեն թույլատրում այն տեղադրել վիքիդարանում
[11:47:09] <teak> և իմ առաջարկած տարբերակը, օգտագործել այս նյութերը որպես հղումներ տալու և փաստերը ստուգելու միջոց, հեչ էլ պարտադիր չէ տեքստերը ունենալ հենց վիքինախագծերում
[11:47:24] <Xelgen> մյուս խնդիիը նրանում է, որ դեռ առանց թույլթվտւոյան, պատճենումներ նման չոր–ցամաք հոդվածներից եղել են ու շատ, այն փաստարկով որ փաստերի հավաքածու են
[11:48:32] <teak> հոդվածների թվի մրցակցությունը (կոնկրետ ինձ համար) բացարձակ անիմաստ միջոց է և ընդհանրապես չի խրախուսում օժանդակություն ցուցաբերել
[11:52:40] <teak> իմ կարծիքով «չոր ցամաք փաստերը» տեղ չունեն վիքիփեդիայում, պատճենված լինեն թե ոչ։ Հեշտ միջոց կլին իայս դեպքում մի պիտակ կպցնել «ունի վիքիֆիկացման կարիք և իրենից ներկայացնում է փաստային տվյալների պատճենում այս ինչ տեղից»
[11:53:04] <Vazgen> լավ միտք է
[11:53:49] <Xelgen> դա էլ է տարբերակ
[11:55:08] <Vazgen> բայց եկեք հաշվի առնենք, որ փաստային տվյալներն էլ իրենց արժեքն ունեն, և իրականությունն այն է, որ համացանցում հայերեն լեզվով փաստային տվյալները շա՜տ քիչ են։
[11:55:41] <Xelgen> դե հա, այնպես որ թող լինեն, նամանվանդ երբ ՀԻ խնդիր չկա, բայց ոճային խնդիր մնում է
[11:56:36] <Vazgen> պետք է ուղղակի մտածել, թ ինչպես խրախուսել վիքիի ոճով, ամբողջական հոդվածներ ստեղծե;ը
[11:56:44] <teak> Վազգեն, համաձայն եմ, բայց այդպիսի տեքստերը վիքիփեդիայի որակն են գցում։ Ու լավ կլինի որ այցելուները իմանամ, որ սա տիպիկ վիքիհոդված չէ
[11:57:36] <Vazgen> դե հա, դրամհամար էլ պիտակ դնելու միտքը դուրս եկավ
[11:58:26] <teak> լավ, հիմա ի՞նչ ենք անում
[11:58:38] <Xelgen> որտեղ որ նստաշ ենք, փակվում է հիմա, տեղափոխվենք հիմա այլ տեղ, 5 րոպեից կմիանանք
[12:13:38] <teak> Xelgen ջան, այլ կարևոր հարցեր կան քննարկելու, ես ճիշտն ասած պիտի շուտով գնամ
[12:13:57] <Xelgen> կարծում եմ այս պահին ոչ
[12:15:26] <Xelgen> կարելի է լոգերը դնել Վիքիդարանում, ու քանի որ Վիքիփեդիան էլ ենք քննարկել
[12:15:31] <Xelgen> այնտեղ էլ հղումը դնենք
[12:16:08] <teak> :) լավ, կդնեմ վիքիդարանում, ու վիքիփեդիայի խարհրդարանում հղում կդնեմ
[12:17:24] <teak> վիքիդարանի մասին էլ մի քիչ ընդլայված քննարկումներ է կարելի անել նախագծի հետագա զարգացման մասին։ Լավ կլինի մի օր հստակ պահմանավորվենք ու քննարկենք
[12:17:29] <Xelgen> երբ որ ձեր ձեռքերը հասնեն մի երկու բառով ձեռնարկ գրել, ինձ մի տեղ գրեք, իմաց տվեք
[12:17:38] <Xelgen> փորձեմ RC Patrol անել
[12:17:55] <Xelgen> համաձյան եմ
[12:18:02] <teak> լավ, ես էլ աչքի տակով կփորձեմ նայել
[12:18:07] <Xelgen> ես որպես կանոն շաբաթճկիրակի ազատ եմ լինում
[12:18:54] <Xelgen> երբ ձեզ հարյմար կլինի, կարծեմ ձեր մոտ գրաֆիկը ավելի հագեցած է
[12:18:58] <teak> դե լավ, վիքիդարանի ձեռնարկի նախնական տարբերակ կպատրաստեմ ու իմաց կտամ՝ կանչելով մի նոր հանդիպման
[12:19:01] <Vazgen> Տիկ, եթե օգնության կաիք լինի, կարող եմ ձեռնարկի որոշ մասեր իմ վրա վերցնել։ Կարող ենք ետո քննարկել
[12:19:34] <teak> Վազգեն, լավ․․․ բայց ես մի նախնական տաբերակ կպատրաստեմ ու կգցեմ վիքիդարան, հետո բոլորին նամակ կգրեմ
[12:19:43] <Vazgen> օկ
[12:19:49] <Xelgen> օք, շատ լավ
[12:20:11] <teak> :) դե, համարե՞նք բոլոր հարցերը լուծված ;)
[12:20:28] <Xelgen> այս պահի այո
[12:21:23] <Vazgen> դե ուրեմն, Ալքեքսին բարի գիշեր, Տիկին լ բարի օր :)
[12:21:29] <teak> դե ես վազեմ, նորից ինձ ներեցեք ժամերը խառնելու համար, մյուս անգամ կփորձեմ մի քիչ ավելի հստակ ամեն ինչ անել
[12:21:57] <teak> բարի գիշեր Ալեքսեյ, Վազգեն, քեզ ել բարի օր․․․․
[12:22:06] <teak> ց նոր հանդիպում
[12:22:17] <Xelgen> շնորհակալություն բոլորին :) ձռզ հաջող օր