Jump to content

Վոչ վախ, վոչ լքում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վոչ վախ, վոչ լքում

* * *


ՎՈՉ ՎԱԽ, ՎՈՉ ԼՔՈՒՄ

Վոչ վախ, վոչ լքում.
Թող ըմբոստ հոգում
Լոկ արդար վաղվա հավատը կայուն
Ապրի, հուրհուրա,
Թող ժիր բազկի հետ սերն էլ զգայուն
Վայելք չմուրա։

Զրկվածի համար
Մեր ուղին հարմար.
Բողոքն ու կռիվը՝ հարատեվ, ցասկոտ.
Մենք մարդու վայել
Մի կյանք կերտելու ընդմիշտ պահանջկոտ
Ջանք չենք խնայել...

Մեր սիրտը անմահ
Անհաղթ կմնա.
Կդառնա բաղձանք՝ լինե՜լ մեզ նման—
Չարին թշնամի,
Ձգտել որ առաջ դնել գերեզման
Լուծը դրամի։

Ի՜նչ բախտ ունենալ
Ուղի, և գնալ
Հուսով պսակված, անշեղ, անսայթաք.
Ու միշտ անվհատ
Ահի մեջ պահել արնոտ գահ ու թագ
Խաչ, կրոն, հավատ։

1912