ՏՏՀ/Արդուկիչ մեքենա
ԱՐԴՈՒԿԻՉ ՄԵՔԵՆԱ, էլեկտրական կենցաղային, գործվածքն արդուկվում է պտտվող գլանիկի և վերջինին սեղմված տաք «մաշիկի» (արդուկ) արանքով իրը ձգելով։ Մեքենան ունի ոտնակ, որն ապահովում է «մաշիկը» գլանիկին սեղմելու անհրաժեշտ ճիգը, ինչպես նաև գլանիկը պտտող էլեկտրաշարժիչի միացումն ու անջատումը։ Արդուկման ընթացքում ավտոմատ սարքավորանքը կարգավորում է սեղմման ճիգն ըստ գործվածքի հաստության։ Արդուկը տաքացվում է խողովակաձև էլեկտրատաքացիչ տարրով։ Ա. մ. ունի ջերմակարգավորիչ (հնարավորություն է տալիս տարբեր գործվածքների համար հաստատել անհրաժեշտ ջերմաստիճան): Գլանիկի էլեկտրաշարժիչն անջատելու դեպքում մեքենան կարելի է օգտագործել որպես արդուկամամլիչ (դարսերի, տաբատների ծալքերի ձևավորման համար)։
Նախքան արդուկելը սպիտակեղենը պետք է թեթևակի խոնավացնել։ Ա. մ-ով արդուկելու ընթացքում սպիտակեղենը խոնավացնելն արգելվում է։