Jump to content

Տաղ յարութեան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տաղ յարութեան

Տաղ յարութեան


Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան։
Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց,
և ի վերայ նորա աթոռք են կարգեալ,
և ի վերայ նորա գահոյք ոսկեղէնք,
և ի վերայ նորա բեհեզք ծիրանիք,
և ի վերայ նորա որդի արքայի,
և յաջմէ նորա վեցթևեան սերովբէքն,
յահեկէ նորա բազմաչեայ քերովբէքն,
առաջի նորա մանկունք գեղեցիկ,
ի գիրկս նոցա խաչն տէրունական,
ի ձեռին նոցա սաղմոսարան և քնար,
որք երգէին և ասէին՝
Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան։
Ածեալ են, ածեալ զսայլիկն,
ածեալ են կացուցեալ.
և ահա չշարժէր սայլիկն ա՛յն՝
և ահա չխաղայր անիւն ա՛յն։
Եթէ հարիւր բարդ խոլըրձան, վեց կորընկան,
մին մանուշակ՝ խրձադիզեալ.
ի Մասեաց յաջ կողմանէն
սայլիկն ածեալ են կացուցեալ՝
և ահա չշարժէր սայլիկն ա՛յն,
և սւձւս չխաղայր անիւն ա՛յն։
Եթէ սամիքն են արծաթի, լուծն էր ոսկի,
և սամոտիքն ապրիշմի.
փոկեր շարած շարանման հոյլ մարգարիտ․
և ահա չշարժէր սայլիկն ա՛յն՝
և ահա չխաղայր անիւն ա՛յն։
Այն ճորտն ճոճ էր և ճապուկ,
ուռամիջակ, հաստաբազուկ,
լայնաթիկունք, խարտիշագեղ, ահեղագոչ՝
նա ձայն ածէր եզն ամոլին,
կանչիւն առնէր աթոռակին։
Եթէ եզինքն են սաթ ու սպիտակ,
ծաղկախայտուցք, արագաքայլք, ընթացականք,
եղջիւրն ամէն խաչանման,
և մազն ամէն հոյլ մարգարիտ․
և ահա շարժէր սայլիկն ա՛յն,
և ահա խաղայր անիւն ա՛յն։
Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին՝
նա ձայն ածէր եզն ամոլին։
Սայլն ի Սինեայ երկրորդ օրէնքն էր Մովսէսի.
Եւ այն հարիւր բարդ խոլըրձանն՝
այն նահապետքն են, մարգարէք.
Եւ այն վեց բարդ կորընկանն՝
վեցօրեայ գործքն աստուծոյ.
Եւ այն մին մանուշակ՝
միաւորեալ Երրորդութիւնն։
Եւ այն մանուկ խարտիշագեղն՝
այն Յովաննէս էր Մկրտիչն.
Եւ այն չորս կուրծըն սայլին՝
աւետարանն էր Քրիստոսին։
Ի գիլ գայր ի գիլ, սայլիկն ի գիլ,
ի Մասեաց յաջ կողմանէն՝
սայլիկն ի գիլ գայր ի գիլ
և ճռընչալով գայր մտանէր յԵրուսաղէմ,
և որդիք նոր Սիովնի նոր երգէին զայս ասելով՝
Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան։