Նա չէր նախանձում ո՛չ իշխանական Մեծապանծ անվան,
Ո՛չ կարոտում էր հպարտ հարուստի Շլացնող փառքի:
Նա չէր փափագում հզոր հաղթանակ, Դափնիք ու պսակ.
Ո՛չ երազում էր գովեստ դղրդող, Արձան ու կոթող։
Ցրվել թշվառի տանջված ճակատից Դառնության թախիծ.
Եվ կանգնել պաշտպան յուր անմե՜ղ, ընկճվա՜ծ Եղբոր իրավանց —
Այս է տենչալի նորա ջերմ փափագ, Հոգվո նպատակ.
Եվ զոհված նա յուր ուխտին անսասան, Իջավ գերեզման...
1889, 25 մայիսի