Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՏԱՊԱՆԱԳԻՐ
Կանգնի՛ր, ո՛վ անցորդ,
Դու այս շիրմի մոտ
Եվ հանգի՜ստ կարդա քա՛ջ նահատակին,
Որ կռվի դաշտում
Սուր ու զենք ձեռքում.
Զոհ բերեց կյանքը յուր ազգի փառքին։
Բայց կարեկցության
Ո՛չ լաց, ո՛չ կական
Թո՛ղ չըպղտորե՛ն քո սիրտն ու հոգին,
Նա լալ չէր սիրում,
Կռվի փոթորկում
Նահատակն ընկա՜վ ժըպիտը դեմքին…
|
|