Տեառն Գրիգորիսի, որդւոյ Վասիլ իշխանի ասացեալ բան պիտանի և զարմանալի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տեառն Գրիգորիսի, որդւոյ Վասիլ իշխանի ասացեալ բան պիտանի և զարմանալի

Գրիգոր Տղա


Տեառն Գրիգորիսի, որդւոյ Վասիլ իշխանի ասացեալ բան պիտանի և զարմանալի


ՏԵԱՌՆ ԳՐԻԳՈՐԻՍԻ, ՈՐԴՈՅ ՎԱՍԻԼ ԻՇԽԱՆԻ՝ ԵՂԲՕՐ
ԿԱԹՈՂԻԿՈՍԱՑՆ ՏԵԱՌՆ ԳՐԻԳՈՐԻՍԻ ԵՒ ՆԵՐՍԻՍԻ,
ԱՍԱՑԵԱԼ ԲԱՆ ՊԻՏԱՆԻ ԵԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ


Գոյ յիս գիտութիւն,
Բայց խամրացեալ է.
Գոյ երկիւղ բարեաց,
Այլ շիջանի միշտ։

Է՛ յիս և հոգի
Բայց տկարացեալ է.
Ունիմ և լոյս պայծառ,
Բայց խաւարեալ է։

Կայ և հուր սիրոյ,
Բայց սառուցեալ է.
Եւ հողմըն քաղցրասիգ՝
Խորշակահար է։

Ջերմ եմ առ աստուած,
Այլ ցուրտըն մերձ է.
Կամիմ բուսուցանել,
Բայց տօթըն չար է։

Խոստացաւ ինձ չարչարան՝
Եւ չընկալայ զայն.
Ասաց և հեշտութիւն,
Այլ չկամեցայ զայն։

Ի հնգից զիս բաժանեաց,
Եւ չիմացայ զայն.
Հրաւէր ետ և բարեաց,
Բայց չըզգացի զայն։

Ի սնոտիս այս խաբեցայ
Որպէս տըկար ոք.
Ի յունայնս այս պատրեցայ
Իբր ի կայուն ինչ։

Զաչըս կափուցի
Եւ այն կամաւ իմ.
Ի քուն մտի մեղաց
Եւ հեշտացայ յայն։

Վա՜յ, երբ զարթնուցում
Եւ հատուսցէ ինձ՝
Խաւար և տարտարոս,
Դառն սարսափումըն։

Բայց յոյս ետ մեղանաց,
Եւ ես գըտի զայն.
Ատե՛լ, ասաց, զյանցանըս,
Եւ գովեցի զայն։

Բարի և զողորմելն
Եւ կատարեաց զայն.
Սիրելն անճառ բարի,
Եւ զայն ուսոյց նա։

Ի թողուլ պարտապանին՝
Եթող և մեզ նա.
Թողցէ Յիսուս բազմաց,
Զոր պահանջեաց նա։