Տեսա երազ մի վառ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Չեմ տա երբեք անունըդ Տեսա երազ մի վառ՝ Տրիոլետ

Վահան Տերյան

Ես չեմ հոգնել սիրելուց, և երգերից և ցավից
[ 228 ] 14

***

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ.
Դահճիս կանգնած տեսա
Ասի — արևս ա՛ռ...