Jump to content

Տերևաթափ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից



ՏԵՐԵՎԱԹԱՓ


Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
5 Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ...
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,
10 Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ...

Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,
15 Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։

1909