Jump to content

Տրտում է տունըս…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Տրտում է տունըս
Ու բախտըս բիրտ.
Ախ, ո՞ւմ ես, ես, ո՞ւմ ես
Կանչում դեռ, սի՛րտ.
Ննջի՛ր, մոլոր իմ,
Ննջիր, իմ բորբ.
Բոլորն անզոր են,
Բոլորը՝ որբ.
Երկինքը ցուրտ է —
Չարով հաստված.
Ո՞ր է խորհուրդը,
Ո՞ւ է աստված…