Jump to content

Ցանկանում եմ մահիս տեսնեմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ցանկանում եմ մահիս տեսնեմ
Այս երգն ասւած է իր կնոջ՝ տիրուոհու մահւան առթիւ, երգւում է տխուր եղանակով:


Ցանկանում եմ մահիս տեսնեմ,
Պատահէ օրըս հախ ազիզ,
Գնամ հոգով թայիս տեսնեմ,
Բալքի տեսնեմ ուրախ ազիզ:

Ինքը գնաց ինձի թողեց,
Խօսալով սիրտըս ճմոխեց,
Արեգակը խաւար փոխեց,
Օրըս էլաւ դըժոխ ազիզ:

Տէրն քաղցրութեամբ ասելով,
Երկուքըն մին մարմին գոլով,
Մինն ի հող մըտանելով,
Մընի կեանքն է ձախ ազիզ:

Աշխարհն է ուրախութեամբ վառ,
Անուշահոտ ծաղիկ պայծառ,
Ժըրագլուխ պսակէ առ,
Աօղոմոն ասաց նախ ազիզ:

Տէր Վրդանէս փուչ մի կարծիր,
Աշխարհի պատրանքից դարձիր,
Տէրունական խաչըն բարձիր,
Որ ոչ թողցէ կայ վախ ազիզ: