Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Ես ուզում եմ, որ երբ երգեմ,
ակամայից ելնես, ձեր տան
դուռը բանաս -
երգս դռան զանգ թող լինի։
Ես ուզում եմ, որ երբ չերգեմ,
քնած տեղդ դու վեր թռչես
տագնապահար -
լռությունս զանգ թող լինի։
Իմ երգելը, իմ չերգելը
քոնը լինեն... ու սրտիդ մեջ
պահս ամեն
քեզ շունչ տվող զարկ թող լինի։
|
|