Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՑՆՈՐՔ
Մեզի ի՞նչ են պետք Քռուփի թընդանոթ,
Մավզեռի հրացան, երկաթի նավեր,
Լիք լիք տակառներ՝ ոսկի ու վառոդ,
Մաքիավելլի ու Թալեյրաններ։
5
Մեզի ի՞նչ են պետք ամրակուռ բերդեր,
Լեռնաձև մարտկոց, արյունռուշտ մարտիկ,
Սուր, զենք, ու զըրահ, մահ նյութող քաջեր,
Ճայթմունք, ավերմունք, արյան ճապաղիք:
Մեզի ի՞նչ են պետք ստորերկրյա հնարներ,
10
Երդմնադրժություն, տիրանենգություն,
Գաղտնի, վտանգավոր ուխտեր ու դավեր
Իբրև ազգաշեն շահատակություն։
Մեզի ի՞նչ են պետք բողոք, արտասունք,
Աղերս, հորդորմունք, լաց ու պաղատանք,
15
Անձնախաբ հույսեր և սրտի բեկմունք,
Անվերջանալի ազգային պատրանք...
Ա՜խ, թե Բիսմարքը գոնե մեկ անգամ
Մարդասեր աչքով մեր վրա նայեր,—
Դըրախտ պիտ լիներ թըշվառ Հայաստան
20
Եվ ազգ երջանիկ՝ անսփոփ Հայեր։
Պարզամիտ եղբայր՝ ե՞րբ խելքի պիտ գաս,
Որ օտարեն բնավ նըպաստ չի հուսաս:
|
|
Ե՞րբ դուռդ եկող աղքատ մուրացկին
Ինքըդ բերել ես զոհեր մեծագին.
25
Ասած չե՞ս նորան՝ գընա՛, աշխատե՛,
Այդ տառապանքեն գլուխըդ ազատե՛։
Թե կյանք պահպանել դու չես սովորել,
Գեթ գընա պատվով սովորե՛ մեռնել։
|
|
|
|