Ցորյանի ծովեր
Արտաքին տեսք
Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի` Որ պիտի հոն արածող ուլը խեղդի: Գոգին մեջեն ալետատան հովիտին Ծովե՜ր կ'անցնին:
Հովե՜ր կ'անցնին. Ու ցորյանին պատմուճանները ծըփուն Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն: Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին Ծովե՜ր կ'ացնին:
Հովե՜ր կ'անցնին. Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ` Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր: Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին Ծովե՜ր կ'անցնին:
Հովե՜ր կ'անցնին. Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն: Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն` Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին Ծովե՜ր կ'անցնին, Հովե՜ր կ'անցնին:
</poem>