Jump to content

Փառք ի բարձունս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փառք ի բարձունս

ՓԱՌՔ Ի ԲԱՐՁՈՒՆՍ


Փա՜ռք բազմաչարչար ստրուկ մարդկության
Տառապանքների, վշտի աղբյուրին
Կյանքի հեղեղում չարի խորտակման
Ահռելի կռվի մարտիրոսներին:

Փա՜ռք զրկանքների մեծ անապատում,
Խիզախ, աննվան մագլցողներին,
Քաղցից նվաղած՝ հրապարակներում
Հացի վրեժի յերգ յերգողներին։

Փա՜ռք— սրախողխող ու գնդակահար
Քաջ ըմբոստների լուռ շիրիմներին,
Մռայլ հանքերում ընկած շարե-շար,
Սմքած, տրորված սև դիակներին։

Փա՜ռք թիկունքներին՝ ծռված բեռի տակ,
Կոշտացած ջլոտ ժիր բազուկներին:
Փառք բանվորության միության սղակ
Հպարտ փողփողող կարմիր դրոշին։

Փա՜ռք ի բարձունս սուրբ ազատության
Նորածին վոգուն՝ տանջանքում ծնված։
Միշտ փառք և նրան, ով համայնության
Խաչն է փրկանքի ուսերին դրած...