Jump to content

Քարերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Քարերը շնչում են
կախաղանի թելին
կարկատված
հոգուս գույներով․

ես նույն տեղում եմ,
ուր ծնվում
և մեռնում են
նույն կերպ․․․

․․․ես նույն տեղում եմ,
ուր աչքերից են
սնվում բոլորը․

քարերը,
լեռները,
վանքերը․․․

և սրտերը,
որոնք
բաբախելու համար
հիմա անսխալ
հաշվում են
օդում թռչող
փամփուշտները։

Ամենակարող
ՏԵՐ․․․
և մենք,
և դու
իրար
ավելի ուժեղ սիրելու
խնդիր ունենք․․․