Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կիւզը էկավ, հետն ալ թաթաւ,
Հետն ալ պաթախ ու տուման,
Սիփքա, քանթօռ, մօյքա, սալկան
Ալայ-մալայ վերչացան:
Մեծ ու պըզտիկ կօրընճկըտայ-
Թիթիզ օրեր մօտկըցան...
Քլուպին մէչը, սթօլին սէմթը
Կանանչ սթօլներ շարվեցան:
Պաշլայեցինք «քուփիլները»-
Մաթէս, քուփա, վէրտինա...
Թօռմազ-աղան ալ պաշլայից
Հինկ-քապիկնոց քօնչինա:
Սթօլին վըրա թէմիզ կեցած
Նօմայ կազէթ ու ժուռնալ,
Մեծ ու պըզտիկ պիլէթէններ-
Ամա մէկն ալ չինք կարթալ:
Տահա կանցնին քանի օրեր,
Կըպաշլայինք զիաֆէթ,
Քէֆ, կերուխում, փունճ ու պալեր-
Աս է մեր կեանքն ու ատէթ...
Հարուր տարի ասպէս կեցանք,
Մէկ ասքան ալ կըկենանք,
Ու մեր հալխի եօխ ըլալու
Սէպէպը հէչ չի կըտանք:
|
|
|
|