Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ — մի ստվեր է լոկ
Արտաքին տեսք
Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ — մի ստվեր է լոկ
Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ — մի ստվեր է լոկ,
Դղյակի մեջ քո մենության — մի ստվեր է լոկ:
Եթե նայես կճանաչես, կտեսնես հանկարծ,
Որ ձևերիդ այնքա՛ն նման — մի ստվեր է լոկ:
Գուցե ժպտաս, գուցե տրտմես, երբ զգաս, որ նա —
Եղերակա՛ն երկուության մի ստվեր է լոկ...