Jump to content

Քո աչքերը (Թորոս Թորանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քո աչքերը
ՔՈ ԱՉՔԵՐԸ

Քո աչքերը, քո աչքերը
Լոկ խնդալու համար են,
Բայց աչքերը, քո աչքերը
Լոկ լալիս են, լոկ լալիս։
Մայր իմ անգին, ես հասել եմ
Քո երազած Նաիրուն,
Ու լսում եմ, որ ինձ համար
Լաց ես լինում դու հեռվում։
Ես ուզում եմ, որ դու ժպտաս,
Որ դու ժպտաս հավիտյան,
Չէ՞ որ սիրող մայր ես դու միշտ,
Ես խենթ տղադ հավիտյան։
Գիտցիր, մայր իմ, գիտցիր միայն
Որ ամեն շիթն արցունքիդ
Բեռ է դառնում զավկիդ սրտին
Անկրելի ծանրությամբ
Դու սիրող մայր ես, մայր իմ
Ու էլ չես լա, էլ չե լա։

Երևան, 1963