Քո հեռացումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Չեկար Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Քո հեռացումը)

Վարդան Հակոբյան

Կարոտների բաց
***

Քո հեռացումը դարձավ տրտմություն,
Իսկ ես՝ լռություն:
Չեն լռում սակայն լույսերը իմ մեջ,
Լույսերը իմ մեջ հույսեր են դառնում
Նոր երազների,
Տվայտանքների...
Եվ արեգակը դարձել անհամբեր
Ու սպասում է՝
Իմանալով, որ ուր որ է ահա
Կմտնեմ թեւն իմ ու ինձ կտանեմ
                         արեւոտ մի տեղ՝
Չորացնելու խոհերս թրջված...