Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Քո ձայնը շշուկով հասավ ինձ,
Քո ձայնում բառեր կան, որ չեն ասվում։
Ես ոչինչ չեմ ուզում քեզանից,
Ես վաղուց, քեզ վաղուց չեմ հասնում։
Հիշո՞ւմ ես, երկինքը արծաթե
Քեզ լուսնի քնաշոր հագցրեց,
Դու դարձար ոսկեցոլք մի թիթեռ
Եվ Աստված աստղերը հանգցրեց։
Ես գտա շուշանը ձյունաթույր՝
Ծիլվորած հայացքում Մասիսի,
Խավարում ասուպվեց մի համբույր,
Դարձած ցավ՝ ցոլանքով երազի։
Անցել է, բայց հոգիս դեռ բարձրանում,
Հալվում է ցավի մեջ աստղացոլք։
Ինչ Աստված մեկնում է՝ դու վերցրու,
Մատաղ է... Դարձի եկ Աստծով։
|
|