Jump to content

Օստիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՈՍՏԻԿ


Փոխադրություն


Նվեր Քերոբե Պատկանյանին



Ո՞ւր ես արագ գընում, խեղճ ոստիկ ծառին,
Տես, չի ձըգեն քեզ ալիք անդունդը ծովին։

Ինչպես անտեր որբիկ՝ թշվառ, անպաշտպան,
Որ ընկել է ձեռքը չարանենգ մարդկան։

Չե՛ս ունենալ, ոստիկ, ազատության հնար,
Զոհ կը լինիս, խեղճիկ, ալյաց չարաչար։

«Չե՛մ զարհուրում ծովից, ոստիկը ասաց,
Կյանքըս արդեն կորել է, վաղուց եմ ցամքած։

Հարազատ այն ծառեն ինձ պոկեց հովը,
Հիմի ի՞նչ, թող տանե ո՛ւր ուզե ծովը։

Հիմկուց դենը ի՞նչ է էլ ինձ մըխիթար,
Դալար ծառեն կըպչելու էլ չունիմ հընար»։