Jump to content

Օրերը, որ գնացին, չե՛ն դառնա հիմա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օրերը, որ գնացին, չե՛ն դառնա հիմա

Օրերը, որ գնացին, չե՛ն դառնա հիմա


Օրերը, որ գնացին, չե՜ն դառնա հիմա:
Օրերը մեզ բերեցին մենություն ու մահ:

Տխրություններ, որ կյանքում այս` անուն չունին.
— Մո՛ւթ էր տագնապը հոգուս, ու կարոտը՝ հին:

Դաշտերի մեջ երկրային, հեռավոր ու մոտ,
Մեզ չէր ժպտում ո՜չ մի լույս ու կրակ աղոտ:

Չգիտեիր, սի՜րտ իմ, որ` խավարում հեռվի
Պետք է երկրի՜ կրակով քո հեռուն վառվի:

Բռնկվել է, սի՜րտ իմ, տե՜ս, քո հեռուն հիմա —
Շուրջդ խավար է սակայն, ու մշուշ, ու մահ...

1919-1920