Օրհնյալ հանգիստ
Արտաքին տեսք
Օրհնյալ հանգիստ
Օրհնյա՛լ Հանգիստ, ողջույն, ողջույն
Քո կենսաբեր գալստյան.
Կորավ սև օձ՝ անհուսություն,
Ճնշող կապանքը բռնության։
5
Երկար միջոց ես թագուցի
Եռուն ոխը իմ հոգուս.
Ես շներին նախանձեցի,
Եվ չունեի՛ մի այլ հույս։
Ահա՛ այն տուն, այն բանտ խավար...
10
Քանի՛ սև-սև հիշատակ...
Այնտեղ էր այն դահիճ վատթար.
Տո՛ւն դու, դարձիր փլատակ։
Թո՛ղ քո հիմը մինչև անգամ
Փոխվի, որպես մի տխուր դաշտ
15
Թո՛ղ անկասկած ես հավատամ,
Որ ճնշեցավ Չարն անհաշտ։
Քանի՜ դառըն ես արտասուք
Թափել եմ իմ աչքերից,
Քանի՜ հոգոցք, ցուրտ, որպես բուք,
20
Քանի՜ սրտի և կսկիծ։
Ո՜վ մանկություն, իմ կանաչ վարդ,
Որպես ծառա վշտացար,
Թառամեցար, և կորավ զարդ...
Քո հորիզո՞ն չէր պայծառ...
1864 թվին
հուլիսի 5
հուլիսի 5