Jump to content

Օր․ Թ-ին (Հմայված աչքերիս այդպես մի նայիր)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Օր․ Թ-ին


Հմայված աչերիս այդպես մի՛ նայիր,
Բարկ սիրո կրակ էլ չի առկայծում.
Երդմնազանց կնոջ սերը՝ սուտ, նանիր,
Մարեց աչերիս հուրը վառվռուն...

Խենթ ցնորքներըս անցան ծուխի պես,
Ալվարդ անցյալիս փուշ-հուշը մնաց.
Վարսաթափ ուռի... է՛լ չեմ ապրում ես
Դառնաշունչ աշնան հողմերի դիմաց...

1908. օգոստոս