Օր իմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հարբածի պես Վիրավոր ժամանակ (Օր իմ)

Վարդան Վարդազարյան

Հանգիստ չունեմ
***

Օր իմ, բազմալար բանդագուշանք,
Ինձանից հեռու եմ շպրտում քեզ,
Հեռացիր անտես, անխոս ու անձայն,
Դավեր մի նյութիր իմ շուրջը լռին:
Շոգ փողոցները ձյունով կլցվեն,
Սառնության շուրթին համբույրներ կտան,
Ես չեմ հեռանա իմ տանից երբեք
Ինչքան էլ ցավես կամ հեռու վանես: