Ֆիրդուսուն
Արտաքին տեսք
ՖԻՐԴՈՒՍՈՒՆ
- Ո՜չ, չե՜մ մեռնի թեկուզ անցնեն
- դար ու դարեր անքանակ,
- Զի պտղաբեր խոսքի սերմեր
- ես ցանեցի երկնի տակ...
- ՖԻՐԴՈՒՍԻ
- ես ցանեցի երկնի տակ...
- Ո՜չ, չե՜մ մեռնի թեկուզ անցնեն
Դու ասում ես.
- Չեմ մեռնելու` թեկուզ անցնեն դար-դարեր,
Զի ցանել եմ ես երկնի տակ
խոսքի սերմեր պտղաբեր...
...Թեկուզ անցնեն դար ու դարեր`
քո անունը կհիշեն,
Քո անունը, քո երգերը դարերի մեջ կհնչեն,
«Շահնամե»-ով դու ապրել ես
և դեռ կապրես շատ դարեր...
1977, Դիլիջան