․․․Ծաղիկներն են մեղավոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երգեր կան Ծանրացող ձյուն (․․․Ծաղիկներն են մեղավոր)

Սերգեյ Սաֆարյան

Չգիտեի

․․․Ծաղիկներն են մեղավոր,
ծաղկել են սկսել աշնանը․․․

Խաղաղությունը՝
ընկածների
արյունագիր
բանաստեղծություն է․

րոպեները
մոռացեք․․․

Հիմա նրանց հիշատակը
հարգելու համար
դարն էլ քիչ է։

․․․Թռչունները
թռչում են շրջված,
ծաղիկներն են մեղավոր․

այլևս
ծաղկել են սկսել հողի տակ։

Հողի տակ, չապրած օրերն են հաշվում ապրած։

(Փաստորեն
մենք դեռ չենք ապրում)․․․