...Ես ուզում եմ սեր երգել

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նահապետի ողբը «...Ես ուզում եմ սեր երգել...»

Հովհաննես Թումանյան

«Փայլուն աստղիկ երկնադիտակ...»


* * *


... Ես ուզում եմ սեր երգել,
Երգել սրտանց և վառվել,
Ես ուզում եմ և գրկել,
Փարել նրան և փարվել.

Ես ուզում եմ հրատապ
Սաստիկ սիրով ինձ տանջել,
Նրա կրծքին անարատ
Բոցավառվիլ և հանգչե՛լ։

Թողե՛ք, թողեք ինձ խնդրե՛մ,

Թողեք ինձ միայն սեր երգել,
Թողե՛ք, թողեք որ գրկեմ,
Սիրեմ նրան անարգել...


1887