...Եվ երբ դադարեց...
Արտաքին տեսք
...Եվ երբ դադարեց...
...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո—
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:
Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար[1], կծկված հոգուս —
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս՝
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ — երազ...
Ո՛չ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողո՛ւմ էին թևերը նրա...
- ↑ հոգին ավանդող, հոգեվարքի վիճակում գտնվող