Jump to content

...Ու կապտագույն...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
...Ու կապտագույն...

...Ու կապտագույն...


..Ու կապտագույն, ու երկնագույն քողերի մեջ երևացիր:
Չեմ մոռացել քո մազերի հրո՜տ, անշե՜ջ
Խուրձի վրա՝ ճերմակ պսակդ ձյունաձիր...
Չե՜մ մոռացել, որ աչքերիդ իրիկնային հրդեհներում
Երևում էր ադամանդե՜, սառցայի՜ն, հի՜ն
Լուսնաշխարհի անկի՜րք, լուսե՜ղ, ձյունո՜տ հեռուն...
...Ու մոտեցար, շրթունքներով շամշո՜տ[1], հրոտ— համբուրեցի՛ր:
Բայց շրթունքներս՝ շրթերիդ հրին կարոտ —
Համբուրեցին ճերմակ պսակդ ձյունաձիր...


  1. շամշոտ, շամբշոտ — ցանկասեր, կրքոտ