...նաև Սպիտակ Եղեռն/«Քարթլիս ցխովրեբան» Հայաստանի և հայերի մասին
«ՔԱՐԹԼԻՍ ՑԽՈՎՐԵԲԱՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ
թիվ 114,
«Քարթիս ցխովրեբան» («Վրաց պատմություն», բառացի «Քարթլիի կյանքը») ինչպես վրաց ժողովրդի, այնպես և հայերի պատմության ուսումնասիրության համար (մյուս վրաց աղբյուրների հետ միասին) կարևոր սկզբնաղբյուր է հանդիսանում։ Այս ժողովածուն իր մեջ ընդգրկում է բազմաթիվ հեղինակների գործեր։ Այն որպես Վրաստանի պատմության ձեռնարկ սկսել է կազմվել 12-րդ դ. և լրացվել ընդհուպ մինչև 19-րդ դ.։ Այն հայերեն է թարգմանվել դեռևս 12-րդ դարում։
Հայերիս առանձնապես հետաքրքրող մեր հայրենիքի և մեր մասին նյութերը թարգմանել և ծանոթագրել է Լևոն Մելիքսեթ-բեկը (Տե՛ս Վ. Մելիքսեթ-բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Եր., 1934թ., հ. Բ, Եր., 1936թ., հ. Գ, Եր., 1955թ.)։
Առավել ուշագրավ հեղինակներից է 11-րդ դ. պատմիչ Լեոնտիոս Ռուիսեցին (Լեոնտի Մրովելի)։ Նա վրաց պատմությունը շարադրել է հնագույն ժամանակներից սկսած («Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմենրի պատմությունը»)։
Ըստ Լ. Մրովելու, Թորգոմ (Թարգամոս) նահապետն ուներ 8 որդի՝ Հայկը (Հաոս), Քարթլոսը, Բարդոսը, Մովականը, Լեկոսը, Հերոսը, Կավկասոսը և Էգրոսը։ Լ. Մրովելին գրում է. «... Այս ութ (եղբայրները) հսկաներ էին։ Բայց Հայկը (Հաոսը) ամենքից հսկան էր, որովհետև նրա նման ոչ ոք չի եղել երբեք ոչ ջրհեղեղից առաջ (և) ոչ էլ հետո հասակով (բոյով), ուժով և արիությամբ։
... Թորգոմը (Թարգամոսը) բաժանեց իր երկիրն ու ժողովուրդն այս ութ հսկաների միջև. իր ժողովրդի կեսն ու երկրի լավագույն մասը (կեսը) տվեց Հայկին (Հաոսին), իսկ մյուս յոթին տվեց նրանց հասանելիքն ըստ երիցության...
... Բայց Հայկը (Հաոսը) ժառանգեց իր հորը Թորգոմին (Թարգամոսին) պատկանյալ երկիրը, և տիրեց (սահմանակից) երկրներին. հյուսիսից ինչպես մատնանշել ենք (լեռն Կովկասի– Ա.Ս.), հարավից Օրեթ լեռամբ, արևելքից մինչև ծովն Գուրգանի, արևմուտքից մինչև ծովն Պոնտոսի: Եվ այս յոթն հսկաների կառավարիչն ու իշխանն էր Հայկը (Հաոսը), և այսպես բոլորը հպատակ էին Հայկին (Հաոսին), և բոլորը մի լեզու ունեին հայերենը (սոմեխերենը), իսկ ութնեքյան միասին էին ի ծառայություն Նեբրոթ հսկայի, որն առաջին արքան էր ամբողջ աշխարհում (Նեբրոթը (Նեբրովթ) Տիտանյան Բելն է, որին, ինչպես գրում է Մ. Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ, սպանեց Հայկը – Ա.Ս.) – » (Տես նշվ. աշխ. հ. Ա, էջ 144-145)։
Ի դեպ, Լ. Մրովելու այս խոսքերն առաջացրել են վրաց մի շարք գիտնականների զայրույթը։ Ինչպես Լ. Մելիքսեթ-բեկն է գրում նշված գրքի 5-րդ ծանոթագրության մեջ, Օքրոմճեդլիշվիլին (Սերեբրյակովը), Ա. Խախանաշվիլին և Մ. Ջանաշվիլին վայնասուն են բարձրացնում, որ վրաց ժողովրդի «պատիվը» իբր ոտնատակ է արել Մարի Բրոսսեն առաջնությունը տալով հայերին... որ իբր առաջինը ոչ թե Հայկն (Հաոսը) է, այլ Քարթլոսը... Իսկ ի՞նչ էր արել վրաց ժողովրդի մեծ բարեկամը, մեծ վրացագետը։ Գիտնականը կատարելով քրտնաջան ու ծանր աշխատանք, հանգամանորեն ու անաչառորեն ուսումնասիրել, թարգմանել էր «Քարթլիս ցխովրեբան» ֆրանսերեն։ Նա այդ կատարել էր իսկական գիտնականի բարեխղճությամբ։ Սակայն մեծ գիտնականի անկողմնակալ վերաբերմունքը չէր գոհացրել վերոհիշյալ պարոններին, որոնք խիստ հակահարված են ստանում Ե. Թադայշվիլու, Իվ. Ջավախիշվիլու, ինչպես և մյուս վրացի անաչառ գիտնականների կողմից։
Հետագայում ևս վրաց մի շարք գիտնականներ «Քարթլիս ցխովրեբան» հրատարակելիս (հատկապես ռուսերեն) անհարկի խմբագրումներ են կատարում և հեռանում բնագրից...
Օրինակ, 1973թ. Թբիլիսիում «Գանաթլեբա» հրատարակչության կողմից լույս տեսած «О чем поведала “Картлис цховреба”» գրքի «Վրացիների ծագումը» գլխում գիրքը կազմող Կոնստանտին Գրիգոլիան, աղավաղելով բնագրի տեքստը, որտեղ, ինչպես վերևում տեսանք, առանձնահատուկ գովեստով է խոսվում Հայկի (Հաոսի) մասին, որին հայրը Թորգոմը (Թարգամոսը), տալիս է «... իր ժողովրդի կեսն ու իր երկրի լավագույն մասը (կեսը)...», ընդամենը երկու տողով ի միջի այլոց նետում է. «Որոշելով ավագ որդուն թողնել հովիտը (նկատի ունի Արարատյան դաշտը միայն, իսկ Հայկին տրված մյուս տարածքների մասին ոչ մի խոսք...– Ա.Ս.), Թարգամոսը մյուսներին տարավ հյուսիս»: Այնուհետեւ այսպես է շարունակում. «Իսկ մահից առաջ (Թարգամոսը) կտակեց Քարթլոսին՝ երկրորդ որդուն, ապրել լայնատարած երկրում (жить на обширном земле)»: Իհարկե, բնագրում «լայնատարած» (обширный) արտահայտությունը բոլորովին չկա... Պարզորոշ նշվում են Քարթլոսին տրված երկրի սահմանները։
Վրաց սկզբնաղբյուրներում մեզ հետաքրքրող դրվագներ շատ կան տարբեր ժամանակների վերաբերող, որոնցից մի քանիսը ևս ստորև կներկայացնենք: Այսպես, 18-րդ դ. առաջին կեսին վրաց Վախթանգ 6-րդ թագավորի որդի Վախուշտի Բագրատիոնիի գրչին պատկանող «Վրաստանի թագավորության նկարագրությունից» գործի առաջաբանում կարդում ենք. «...Ադերկը թագավոր նստեց (2 թ. Ք.ա.–55 թ.Ք.հ.) Քրիստոսի ծննդյան տարին, եւ նրա գործերն (բնագրում թագավորու- թյունն) էլ հայտնի է։.Սակայն նրան հաջորդող թագավորները մինչ Սի- րիան (Քարթլիի թագ. 265-342 թթ.) նստում էին (Հունահռոմեական) կայսրների, Պարսից և Հայոց թագավորների վավերացումով։
... Հենց այսպես սկսած Բաքարից (Քարթլիի թագ. 342–364թթ.) մինչև Վարազ-Բաքար (Քարթլիի թագ. 379–393թթ.) կայսրների և Հավորների հաստատմամբ թագավոր էին նստում...» (Տես Լ. Մելիքսեթ-բեկ, նշվ. աշխ., հատ. Գ, էջ 77)։
Վախուշտի Բագրատամանակակից Քարթլիի նկարագրության» մեջ կարդում ենք Քարթլիի թագավորության տիրապետության տակ գտնվող Հայաստանի հյուսիսային շրջանների մասին հետևյալը. «... Իսկ Լոքի սարը բաժանում է Տաշիրն ու Կազրեթը, Բալաճն ու Դբանիսի (Դմանիս) ձորը, և սա ևս Լալվարի սարի պես է և նայուքի (Աբոցի) լեռան, որ նույն Իրջանի (լեռն) է։ Այս տեղերի Դեբետից մինչ Բոլնիսի արևմուտքում (գտնվող) փոքր լեռը և Քցիի գետից մինչ Լալվար-Լոքի սարը, այժմ կոչում են Սոմխիթ (Հայաստան)... Այս տեղերի բնակիչները դավանությամբ հայեր են, փոքրամասնությունը Քարթլիի (եկեղեցու) դավանանքին (է հետևում)...» (Տես նշվ. աշխ. էջ 80-81)։
Վախուշտին, նկարագրելով Տաշիրը, նշում է, որ այնտեղի բնակիչները նույնպես դավանությամբ հայեր են, այսինքն՝ Հայ Առաքելական եկեղեցուն հետևող հայեր են, որոնք ենթակա են Դբանիսին (Դմանիս քաղաքն է սա, որտեղ, ինչպես վկայում է Լ. Մելիքսեթ-բեկը, բավական մեծ թվով հայերեն արձանագրություններ կան խաչքարերի վրա), «... հագնված են կեղտոտ և ճարպոտ են, երկար չուխայով, վատ գույն ունեն, բայց բաձրահասակ են և վայելչակազմ, կարող, պատերազմներում անփորձ և ոչ պիտանի»։
Իսկ Աշոցքի (վրաց. Աբոց) բնակիչների մասին գրում է. «... դավանությամբ հայեր են, բարձրահասակ և վայելչակազմ տղմարդիկ, թեև անճոռնի իրենց հագուստով, տաշիրեցոնց նման, պատերազմում պիտանիներ...»։
Այնուհետև Վախուշտին նկարագրում է Մեծ Հայքի Գուգարքի նահանգի (բդեշխության) հյուսիս-արեւելյան մյուս տարածքներն ու բնակավայրերը (Դբանիսի (Դմանիսի) ծորը, Փինեզաուրի ձորը, Նախիդուրը (Ցուրտավը), Գետաձորը (Գետիս-խեվի), Քվիշաձորը (Քվեշիս-խեվի), որը նույն «Քուեշ փորն» է ըստ Ա. Շիրակացու «Աշխարհացույցի» Թելեթները (Թելեթեբի) սուրբ Գևորգ Եկեղեցու հայկականհնությունների 1002 թվականին հայերեն արձանագրությամբ և այլն) ընդհուպ մինչև Տփղիտ..
Մանրամասնորեն նկարագրում է նաև Գուգարքի հյուսիս-արևմտյան հատվածը Ջավախքը, Թոեղքը, Սամցխեի նշանավոր վայրերը(Ածկուրը, Ախալցխան), Տայքի հյուսիսային գավառները և այլն։
18-րդ դարի վրաց Անանուն աշխարհագիրը 1769 թվականին իր «Վրաստանի կից երկրների նկարագրությունը» գործում նկարագրում է Դարսը, Բայազետը, Երևանը, Գանձակը, Շաքին, Ղարաբաղը և այլ վայրեր ու գրանցում հայության վիճակը։ Առանձնապես հետաքրքիր է «Նկարագրություն Խամսայի» վերտառությամբ գլուխը, որտեղ նկարագրում է Ղարաբաղի մելիքությունները։ Ճիշտ է, նա սխալմամբ հինգի փոխարեն յոթ մելիքություն է գրում, բայցևայնպես Անանունի տեղեկությունները շատ արժեքավոր Են։ Ըստ վերջինիս, իր ապրած ժամանակաշրջանում (18-րդ դար) Խամսայի մելիքություններում բնակիչները բացառապես հայեր են. «... Այս (տեղի բնակիչները) քրիստոնյաներ են դավանությամբ հայեր և սրանք եւս ունեն (իրենց) կաթողիկոսը (ի նկատի ունի Գանձասարի կաթողիկոսությունը - Ա.Ս.)։ ... Եվ այս Խամսայի մեջտեղը հնուց կա մի ամուր բերդ (ի նկատի ունի Շուշի բերդը - Ա.Ս.), որը գրավեց (Ջվանշերը)»։ Հեղինակը զուգահեռաբար պատմում է, որ այդ ժամանակ տարաձայնություն է ծագել վրացիների ու քոչվորների միջև։ Տեղի ունեցած կռվում վրացիները պարտության են մատնում քոչվորներին. «... մեր զորքից պարտվեցին ու ավերվեցին ոչ թե այն քրիստոնյա-հայերը, այլ միմիայն այն Ջվանշերը (Ջոհանշիրը)»։ Ըստ պատմիչի, այդ ժամանակ Ջվանշերը ի վիճակի էր դուրս հանել 2500 զինվոր, իսկ Խամսայի հայերը կարող էին դուրս հանել 4500 զինվոր։
Խամսայի մելիքությունների (Ղարաբաղի) մասին հետևենք վրաց Անանուն աշխարհագրի անաչառ խոսքին. «... Այս երկիրը տարածվելով արևելքից արևմուտք հասնում է մինչև Ղարադաղի և Գանջայի սահմանները, և գտնվում է Օիրվանի ու Նախիջևանի, Գյանջայի և Ղարադաղի միջև։ Այս Խամսայի մարդիկ, որոնք հայեր են, հույժ քաջարի են, ռազմատենչ և խիզախ։ Եվ այս մելիքների միջև փոխադարձ նախանձի և թշնամության առաջացումը Ջվանշերի (Ջոանշիրի) ձեռքը գցեց այստեղի հայերին» (նշվ. աշխ. էջ 154)։
Այո, ինչպես տեսնում ենք, երկպառակտությունը, որը սկիզբ է առնում նախանձից ու կույր ատելությունից, մեկ անգամ չէ. որ պատճառ է դարձել մեր հպյրենիքի տարածքների, պետականութլան կորուստների։ Այս դեպքում; ինչպես ւփտենք, ինքնակոչ մելիք Օահնազարի դավաճանության հետևանքով, որը մեծ շնորհ էր քոչվորներին, ջիվանշիր ցեղի ցեղապետ Փանահը տեր դարձավ Արցախի սիրտը հանդիսացող հայոց Շոշ-Շուշի ամրոցին և 18-րդ դ. 50-ական թվականներին հիմնեց թուրքական իշխանություն, որն իր հետևանքներով մինչև 1992թ. մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրը, չարորակ ուռուցք էր Հայոց Արցախի մարմնում։
Ի դեպ, ինչպես վկայում է Օթար Թումանովը (ծագումով հայ է) 1754թ. դեկտեմբերի 1-ին Պետերբուրգ հղած իր զեկուցագրում, այդ համառ ու աներես քոչվոր ելուզակներին 1754թ. օգոստոսի 26-ին լավ դաս էին տվել Գյուլիստանի Յուսուֆ (Հովսեփ) եւ Հաթամ (Ադամ) մելիքները. «...Սրանք մինչև 1500 (զինված) մարդ ունեն։ Այս հայերի վրա հարձակվել է Փանահ-խանը, հայերը հաղթել են, Փանահ-խանի մարդկանցից 300-ի չափ սպանել են...» (Տես նշվ. աշխ., հատ. Գ, էջ 107)։
Այժմ Արցախը հիմնականում ազատագրված է։ Մենք պարտավոր ենք տեր կանգնել ազատամարտիկների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակին և մտածենք հետագա հաղթանակների մասին... Դրա համար մենք պետք է մոռանանք անձնական վիրավորանքներն ու եսակենտրոնությունը, վերջ տանք ամբիցիաներին, «փոխադարձ նախանձին ու թշնամությանը»։ ճիշտը դժվար է որոշել։ Թերևս հիմա դրա ժամանակը չի... Թույլ չտանք նոր վասակների ու շահնազարների հանդես գալուն, մեր պատմությունը լիքն է նման դավաճաններով, որոնցից մեր ազգի գլուխը կուշտ է… Դրանք ազգի համար բախտորոշ պահերին միշտ հարվածել են մեր թիկունքից հանուն իրենց «ճշմարտության»…
Ըստ իս, հետաքրքիր է նաև իմանալ, թե ինչպես է Հայաստանն ու հայերին ներկայացնում իր «Կալմասոբա» ստեղծագործության մեջ Իոանե Բագրատիոն-արքայագնը (1772-1839թթ.), որը ապրում և գործում էր Պետերբուրգում։ Նրա վերոհիշյալ գիտական աշխատության արժեքն այնքան բարձր է, որ այն հաճախ անվանում են վրաց առաջին հանրագիտարան։ Գրքի «Արմենիայի կամ Սասոմխեթոյի մասին» գլխում նկարագրելով Հայաստանը (Արմենիան), գտնում է, որ այն ունի 1560 վերստ երկարություն ու գրեթե նույնքան էլ լայնություն (իհարկե, սա չափազանցված է։ Իոանեն արդյոք կրե՞լ է հունա-հռոմեական պատմաբանների ազդեցությունը։ Օրինակ, ըստ Պրմպեոս, Տրոգոսի Մեծ Հայքի չափերը այսպիսիք են. երկարությունը 1650 կմ, լայնությունը 1050 կմ, ըստ Պլինիուսի համապատասխանաբար 1950 կմ և 975 կմ։ Ըստ «Հայ ժողովրդի պատմության» 870 կմ և 550 կմ է Մեծ Հայքի իրական չափերը)։Նա հայերին նկարագրում է հետևյալ կերպ. «…Հայերը արտաքուստ գեղեցիկ են, թխահեր, սել աչք ու ունքերով, իսկ որոնք Վրաստանին կից են ապրում, սպիտակ-կարմրագույն են։ Սրանք համեստ նիստուկաց ունեն, մեծ հակում ունեն դեպի առևտուրը և միաժամանակ խնայող-տնտեսներ (իկոնոմոսի) են և տնային կարիքների գիտուններ, ուսման սիրահարներ և հեշտ ուսումնասիրում են այլևայլ լեզուներ և շատ լեզուներ էլ գիտեն։ Հյուրասեր են և օտարներին ընդունող, թշվառներին օգնող, սակայն մի փոքր նախանձոտ, գոռոզ… զինվորական գործերում միջին արիություն ունեցող, ոչ շատ քաջարիներ և ոչ էլ երկչոտներ, անխոնջ և համբերատար…
Նրա (Հայաստանի) հողերը բաժանված են Թուրքիայի, Պարսկաստանի և Վրաստանի միջև, բայց կան և ագատ վայրեր, որոնք լեռների և նեղ ճանապարհների շնորհիվ անմատչելի լինելով թշնամիների համար միանգամայն ագատ են, անառիկ»։
Հեղինակը «Վրաստանի մասին» գլխում շատ մեծ կարծիք է հայնում հայոց լեզվի մասին և նրա դերը հին Վրաստանում խիստ բարձր է գնահատում. «(Հնում Վրաստանում) ապրողները խոսում էին վեց տեսակ լեզվով, այն է հայերեն (սոմխուրի), վրացերեն, խագարերեն կամ ջաղաթայի լեզվով, ասորերեն, հունարեն և եբրայերեն։ Սրանցից առաջին երկուսն էին ավելի գործածվում, այսինքն հայերենը և վրացերենը…» (Տես նշվ. աշխ. հատ. Գ, էջ 251-258)։
Այս երետւյթը խոսում է այն մասին, որ հազարավոր տարիներ հայ և վրացի ժողովուրդները, վրաց մեծ գրողի արտահայտությամբ, ապրել են միմյանց մեջ…