...նաև Սպիտակ Եղեռն/Այլևս չենք պարում, ինչո՞ւ
Ելար սարով գնացիր,
Իջար ձորով գնացիր…
Երգում է շուրջպար մտած աղջիկը։ Նրան ձայնակցում են։ Պատասխանում է տղան պարող տղաների ձայնակցությամբ։
Այդպես պարում էին աշխատանքի վայրում հանգստի պահերին, ժողովրդական եւ սովետական տոնախմբությունների ժամանակ։ Պարում էին աշնան եւ ձմռան ամիսներին գյուղատնտեսական աշխատանքներից հետո։ Հաճախ ծնողնեիը իրենց նորապսակ զավակների պատվին գոմերում եւ այլուր կազմակերպում էին պարահանդեսներ։
Մեծ գյուղերում միաժամանակ մի քանի թաղամասերում «պար էր» հայկական ավանդական շուրջպար։
Հարսանիքներն ավարտվում էին մի քանի ժամ տեւող շուրջպարերի շարանով։ Պարում էին բոլոր ներկաները։ Առանձին անհատներ հազիվ թե հանդգնեին իրենց ցուցադրելու համար շուրջպարը դադարեցնելու պահանջ առաջացրել, մենապար կատարել։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ հիմնականում կոլեկտիվ պարեր է պարել, այն էլ մեծ խմբերով, համաքայլ, համաչափ, առանց ավելորդ ճիգ ու ջանք գործադրելու։
Թվում էր, թե ժողովրդական հանդեսների բոլոր մասնակիցները պրոֆեսիոնալ պարողներ են։ Այդպես էր, որովհետեւ այդ պարերը հազարավոր տարիներ պարել ենք ամբողջ ազգով, փոխանցել սերնդից-սերունդ։
Պարեղանակները նվագում էին հայկական երաժշտական գործիքներով։ Երաժիշտներն առանձնապես մեծ փող չէին ակնկալում, ամբողջ էությամբ տարված էին պարով, հպարտանում իրենց կատարած գործով։
Այժմ այդ ամենը միայն գեղեցիկ հուշ է,որովհետեւ շուրջպարեր համարյա թե չեն կատարվում…
Հարց է ծագում, մի՞թե պիտի մեռնի մեր ազգագրական պարը, որը մեր էությունն է, մեր կյանքը։ Ինչո՞ւ չենք պարում։ Որո՞նք են պատճառները։ Արդյոք չի՞ կարելի վերացնել դրանք։
Վերջին տասնամյակների սոցիալ-տնտեսական հսկայական փոփոխությունները իրենց ընդհանուր հոսանքի ոլորտն են առել նաեւ ժոդովրդական մշակույթը։ Երիտասարդության միշտ դեպի նորն ու մոդայիկը ունեցած ձգտումը, կուլտուրական կյանքի վրա առաջադիմականի հետ միասին թողնում է նաեւ բացասական ազդեցություն։ ժամանակակաից քաղաքաները կլանում ու ոչնչացնում են «հինը», որպես ետամնացության արտահայտություն… Քաղաքների օրինակով գյուղերում եւս «նորի» զոհն են դառնում ազգագրական հրաշալի երգերն ու պարերը։ Քիչ բացասական ազդեցություն չեն թողնում նաեւ այն վայ-երաժիշտները, ովքեր առանց մասնագիտական կրթություն ստանալու, կլարնետ կամ ակորդեոն ձեռք բերելով, տարված միմիայն շատ փող վաստակելու մարմաջով, հարսանիքների ժամանակ խուսափում են շուրջպարեր նվազելուց։ Նրանք գերադասում են նվազել մենապարեր, որոնք 2-3 րոպեն մեկ փոխվում են եւ փող «բերում»։
Անչափ տարօրինակ է, որ հյուրերին ուրախացնելու համար հարսանիք կանչած տանտերերը կուրորեն ենթարկվում են նվազողների կամքին, անում են ամեն ինչ, որպեսզի ագահ «երաժիշտների» եռյակը հնարավորին չափ շատ դրամ պոկի ինչպես իրենցից, այնպես էլ իրենց մերձավորներից ու մյուս հարսանքավորներից։ Երբեմն թվում է, թե հարսանիքները նվազողների համար են, եւ ոչ թե հակառակը։ Առանց այդ էլ բարձր ձայն ունեցող կլարնետի, ակորդեոնի, դհոլի նվագը տասնապատիկ ուժեղացնում են բարձրախոսների օգնությամբ, կաթվածահար անում հարսանքավորներին։ Մինչդեռ մեր հին երաժիշտները միայն դրսում էին նվագում զուռնայով, իսկ տների մեջ մարդկանց հմայում էին դուդուկի մեղմ ու հոգեհարազատ նվագով։
Հարկավոր է ամեն կերպ խրախուսել նրանց,ովքեր սկսել են վերադարձը դեպի մեր ազգագրական երգերն ու պարեղանակները, ովքեր ձգտում են պահպանել ագգագարական անհետացող գանձերը։ Նաեւ այդ նպատակով անհրաժեշտ է մշակույթի տներում, ակումբներում, դպրոցներում ստեղծել երգի-պարի խմբեր, դրանց աշխատանքներին մասնակից դարձնել փոքրահասակներին, երիտասարդներին, միջին տարիքի եւ տարեց մարդկանց։ Տոնախմբությունների ժամանակ հարկավոր է կազմակերպել ազգագրական պարերի պարահանդեսներ առաջվա պես դրանց տալով համաժոդովրդական բնույթ։