...նաև Սպիտակ Եղեռն/Սպիտակ Եղեռն կամ «Հայերը վերջին վագոն․․․»
ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ ԿԱՄ
«ՀԱՅԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՎԱԳՈՆ...»
Հայ-վրացական հարաբերություններում «Եղբայր ենք մենք...» չարչրկված, մաշված արտահայտությունը միշտ հերթապահ է և հնչում է պատեհ ու անպատեհ առիթներով իր տակ թաքցնելու համար դաժան ու ծանր իրականությունը, որի հետևանքով էլ այն կորցրել է իր երբեմնի անկեղծ, ուղղակի նշանակությունը։ Այն դարձել է քողածածկույթ...
Երբ Վրաստանն ընդգրկվում էր Եվրոխորհրդի մեջ, երկրի իշխանություններն իրենց «խղճին համապատասխան» երկրի ազգային փոքրամասնություններին ներկայացնում էին դրախտում... Չնայած արդեն կային Սբխազիայի, Հարավային Օսիայի և այլ ազգամիջյան կոնֆլիկտներ, որոնց հրահրողները հենց Վրաստանի իշխանություններն էին, նախ Գամսախուրդիայի, այնուհետև Օևարդնաձեի գլխավորությամբ։
Վրաստանի բազմազգ հանրապետության երկրորդ ազգությունը հայությունն է։ Հայերը հոծ բազմությամբ բնակվում են Թիֆլիսում (մոտ 300 հազար), հարավում պատմական Հայաստանի Գուգարք նահանգի հյուսիսային մասում (Ջավախք, Թռեխք, Սոմխիթ, Մանգլաց փոր և այլն), և Գոդերձականում (Սամցխե, Աճարա) (մոտ 300 հազար), Կախեթում և այլուր։ Հայախոս և վրացախոս հայերը միասին կազմում են երկրի բնակչության 20%-ից ավելին։ Այս թիվն, իհարկե,ավելի մեծ կլիներ, եթե հարյուրհազարավոր հայեր չվրացացվեին, այսինքն, չվերացվեին որպես հայեր։
Այդ պրոցեսը, որ երկրում սկսվել էր շատ վաղուց (Բրոսեի վկայությամբ, Կախեթի հայերն իրենց 150 տարի գոյություն ունեցած Կախեթի Կյուրիկյան թագավորությունը կորցնելուց հետո, 13-րդ դարում ընդունելով քաղկեդոնական (վրացական) դավանանք, դարձան վրացիներ…) առանձնապես ուժեղացավ խորհրդային կարգերի ժամանակ անմիջապես Ստալինի ու Բերիայի հովանավորությամբ… Սպիտակ եղեռնի զոհ դարձան հարյուրից ավելի հայկական գյուղերի ու քաղաքների հայ բնակիչներ (Կախեթում՝ 70 գյուղերից ու քաղաքներից ավել, Սամխե-Ջավախքում՝ 10-ից ավել եւ այլուր)…
Ձուլման գլխավոր մեթոդը հետեւյալն էր ուզո՞ւմ ես աշխատանք ու պաշտոն, լավ վերաբերմունք իշխանությունների կողմից, կարճ լավ ապրուստ վրացի դարձիր…
Հենց այդ ժամանակներում էին թևավոր խոսքեր դարձել «Լավ մարդ է, բայց ափսոս, որ հայ է», «Հայերդ վերջին վագոն…»։ Այո, այն ժամանակ (ինչու չէ, այժմ առավել ևս…) այդպես էր և ուղղակի մտքով, և անուղղակի։ Եթե հայ ես երկրորդ սորտի մարդ ես (իհարկե, անտեսելով վերոհիշյալ «բացառությունները»), ուրեմն դու չպետք է վրացու հետ միասին երթևեկես նույն վագոնով…
Սպիտակ եղեռնը տեղի է ունենում նաև հայկական մշակույթի ոչնչացմամբ (սկսած 19-րդ դարի կեսերից)։ Վրաստանի իշխանությունները օգտվելով XX դ. 30-ականների բարենպաստ պայմաններից, ոչնչացրին Թիֆլիսի, Բրոսսեի ձևակերպմամբ, հայ մոքալաքների (քաղաքացիների) համար կառուցված այդ քաղաքի, 33 հայկական եկեղեցիների մեծ մասը (իսկ այժմ թողել են միայն երկուսը)։ Ենթադրենք այս և նման այլ բարբարոսությունները խորհրդային աթեիստական բռնապետության գաղափարախոսության արգասիք էին… Իսկ ի՞նչ մեղք ունեին գերեզմանները… Խորհրդային իշխանությունները գերեզմանների նկատմամբ առանձնապես նման վերաբերմունք չունեին… Այդ դեպքում ի՞նչը մղեց Վրաստանի իշխանություններին, Խոջիվանքի եկեղեցու հետ միասին գլխովին ոչնչացնելու քաղաքի հարյուրավոր տարիների գոյությունը պահպանած Խոջիվանքի հայկական գերեզմանատունը զբոսայգի դարձնելու պարզունակ պատճառաբանությամբ։ Ազգային ծրագի՞ր է…
Տապանաքարերն ու հարյուրամյակների հայ ննջեցյալների սրբապղծված աճյունները լցվեցին փոսերի մեջ ու ծածկվեցին հողով։ Այսօր այդ չլսված ու չտեսնված վանդալիզմը Եվրոխորհրդի անդամ պետության կողմից իր տրամաբանական վախճանին է հասցվում։ Հայ հանգուցյալների նկատմամբ տարած «փայլուն» հաղթանակի պատվին խորհրդանշորեն նրանց աճյունների վրա վեր է խոյանալու վրացական եկեղեցին...
Կեցցե՜ս, հաղթողներ... Իսկ չե՞ք վախենում Աստծո արդար դատաստանից...
Խորհրդային շրջանից դեռեւս ձեւականորեն գոյություն ունեցող Խոջիվանքի հայ Մեծերի պանթեոնը այսօր էլ շարունակում են պղծել եւ ոչնչացնել... Ընդամենը վերջերս էր, որ տապալեցին Մեծն Րաֆֆու հուշարձանը... «Զայրացավ» Շեւարդնաձեն եւ հանձնարարեց... Վերջին 10 տարում երկու անգամ այրեցին Թիֆլիսի Հայկական թատրոնը...
Գիտակցելով, որ դպրոցն ու լեզուն են պահում ազգը, վրաց իշխանությունները փակում էին հայկական դպրոցներն ամենուրեք Կախեթում, Աբխազիայում, Քարթլիում, Թբիլիսիում եւ այլուր...
XX դ. 30-ական թվականներին Թիֆլիսի 150 հազար հայերի 37 հայկական դպրոցներից այսօր քաղաքի 300 հազար հայերի համար թողել են ընդամենը 3-4 դպրոց, այն էլ «ինտերնացիոնալ»... Եղած հայկական դպրոցներում էլ չեն դասավանդվում Հայոց պատմություն...
Սպիտակ եղեռնի իրականացմանը նպաստող վերոհիշյալ երեւույթների մաս է կազմում նաեւ այն հանգամանքը, որ հայկական արվեստի կենտրոններ, բուհեր չկան Թբիլիսիում եւ երկրում ընդհանրապես (թերեւս մանկավարժական ինստիտուտի «հայկական» բաժին կա, որը հայկական դպրոցների համար վրացերենի, ինչպես եւ հայերենի ուսուցիչներ է պատրաստում...)։
Բնականաբար, այլեւս քաղաքի հայ մտավորականության (հայերեն մտածող ու ստեղծագործող) մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ այն, մի քանի հայկական դպրոցների ուսուցիչներից ու թատրոնի դերասաններից բացի, չկա։
Այս տեսանկյունից Վրաստանի, մասնավորապես Թբիլիսիի հայ բնակչությունը գլխատված է...
Հայ բնակչությունը երկրի քաղաքական կյանքին համարյա չի մասնակցում (բացառությամբ ընտրությունների ժամանակ «ընտրողի» դերում հանդես գալուց)։ Երկրի Խորհրդարանի 235 պատգամավորներից միայն հինգն են հայեր (սա առաջընթաց է, որովհետեւ նախորդ Խորհրդարանում հայերի թիվը երկուսն էր...), այն դեպքում, երբ հայ պառլամենտականների թիվը պետք է լիներ 40-45 հոգի։ Ոչ մի հայ նախարար և ուրիշ բարձրաստիճան պաշտոնյա չկա կառավարության կազմում և այլուր ընդհանրապես։
Վերջերս վրացական մամուլը մի այնպիսի վայնասուն բարձրացրեց Զ. Ժվանիայի նախագահի հնարավոր թեկնածության կապակցությամբ, մոր հայ լինելու հանգամանքի շուրջը (ի դեպ, ադրբեջանի սեխագլուխները մի քայլ առաջ անցնելով իրենց վրացի գործընկերներից, նաև տեղը տեղին Զ. Ժվանիայի հորն էլ են հայ դարձրել Սուրեն Անտոնյան, վարորդ...), որը, ինչպես միանգամայն ճիշտ է բնորոշել պ. Վալերի Այդինյանը «Новое время» թերթում ֆաշիզմի ոչ սովորական դրսևորում է։
Տեսեք, թե ուր է հասցրել ցեդամոլությունն ու հայատյացությունը վրաց «եղբայրներին», որոնք, իրենց կարծելով «Վրաստան» կոչվող պետության միակ տերը, արհամարհում են երկրի մնացած բոլոր ժոդովուրդներին, նրանց համարում երկրորդ սորտի մարդ, որոնց թվում առաջինը հայերիս...
Իսկ ի՞նչ է ասում իրենց Սահմանադրությունը, իսկապե՞ս երկրի միանձնյա տերերն իրենք են, որոնց առջև մյուս ժողովուրդները պետք է ծնկաչոք գնան ինչպես ստրուկը... Իհարկե, միանգամայն սրա հակառակն է գրված, թե չէ Եվրոխորհուրդ չէին ընդունի...
Երկրում միանձնյա տեր դառնալու մարմաջը չէ՞ր, որ նրանք ոտքի ելան փոքրաթիվ օս և աբխազ ժողովուրդների դեմ նրանց ոչնչացնելու, բնաջնջելու մեծագույն փափագով... Սակայն, ինչպես հաճախ է պատահում սրով եկողը սրով էլ կգնա (սա, ի դեպ, իրենց մեծ հայրենակցի Ստալինի արտահայտությունն է)։
Դեռևս «չլուծած» այդ երկու փոքր, բայց քաջարի ժողովուրդների հարցը, հիմա էլ հայերիս են ուզում հարվածել։ Մի Ժողովրդի, որը միշտ իրենց կողքին է եղել և միշտ կերակրել վրաց ախորժակաշատ եղբայրներին, բառիս իսկական իմաստով...
Հայերիս համար բոլորովին նշանակություն չունի, թե ով կդառնա Վրաստանի նախագահ Զ. Ժվանիան, թե՞ այլ որևէ մեկը։ Բայց ցավն այն է, որ վրաց մամուլը միաձայն դեմ է Ժվանիային, նրա «հայկական ծագման» պատճառաբանությամբ...
Հայերը, որ անհիշելի ժամանակներից այդ երկրի քաղաքացիներն են, ինչո՞ւ չպետք է օգտվեն այն նույն իրավունքներից, ինչ վրացիները, որոնք, ի դեպ, երկրում երբեք էլ մեծամասնություն չեն իրականում։ Եթե որպես վրացի չհաշվեն իրենց կողմից սպիտակ եղեռնի զոհեր դարձած մեգրելներին, սվաններին, օսերին, հայերին և այլոց, ապա վրացիները Վրաստանի «Հանրապետության» բնակչության 30%-ն էլ չեն կազմի։
Մենք վրաց «եղբայրների» չարագործությունների միայն չնչին մասը թվեցինք։ Սակայն, այսբերգի (սառցասար) ջրի երեսին եղածն էլ բավական է նրա մասին լիարժեք գաղափար կազմելու համար։
Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես են հայերիս հետ վարվում մուսուլմանական երկրներում և այլուր...
Վրացիների ավագ եղբայրների թուրքերի Ստամբուլ քաղաքում 70 հազար հայերի համար գործում են 30 հայկական դպրոցներ, այդքան էլ եկեղեցիներ։ Իրան Իսլամական Հանրապետությունում գործում են 50 հայկական դպրոցներ, այդքան էլ եկեղեցիներ։ Ի դեպ, մեր իսկապես պարսիկ եղբայրները հայկական եկեղեցիները, ոչ միայն չեն որչնչացնում, ինչպես վրացիներն են անում, այլ ընդհակառակը պետության միջոցներով վերականգնում են ու վերանորոգում։
Թեհրանում 12 հեկտար տարածության վրա գործում է Հայկական մարզական համալիր։ Թեհրանի և Սպահանի Համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ, լույս են տեսնում հայերեն թերթեր և այլն։
Իրանում հայերի թիվը 250 հազար է, սակայն 70 միլիոնանոց այդ երկրի պառլամենտում մշտապես 2 հայ պատգամավոր են ընտրվում (1 հրեա, 1 զրադաշտական և այլն)։
Լիբանանում 150 հազար հայերի համար գործում են 60 հայկական դպրոցներ, տասնյակ եկեղեցիներ, կուսակցություններ, մարզական կազմակերպություններ, բազմաթիվ թերթեր ու ամսագրեր... Ըստ այս 3 միլիոնանոց պետության Սահմանադրության, պառլամենտի 99 անդամներից 6-ը հայեր են. Կառավարության 2 նախարար ևս հայեր են (այդպես է նաև մյուս փոքրամասնությունների համար)։
Այսպես կարելի է թվարկել բազմաթիվ երկրներ, որտեղ հայերի, ինչպես նաև մյուս ազգային փոքրամասնությունների, նկատմամբ ցուցաբերվում է հարգանք ու հանդուրժողականություն...
Վերջերս Մակեդոնիայի կառավարությունը երկթի բնակչության 1/4 մասը կազմող ալբանացիներին խոստացել է ալբաներեն լեզուն մակեդոներենին հավասար պետական լեզու հռչակել և ըստ համամասնության ալբանացիներին մասնակից դարձնել երկրի կառավարման գործերին։ Իսկ Վրաստանում հայերենը ինչո՞ւ պետական լեզու չհոչակել, ինչո՞ւ Սամցխե-Ջավախեթի նահանգին, որի բնակչության 60%-ից ավելին հայեր են, ինքնավարություն չտալ, ինչո՞ւ թույլ չտալ հայերին վրացիների և մյուս ազգերի ներկայացուցիչների հետ միասին հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից...
Եթե իսկապես Վրաստանում դեմոկրատիայի նշույլ կա, ապա խոհեմաբար հայերին ու մյուս ազգերի ներկայացուցիչներին ևս ըստ համամասնության մասնակից կդարձնեն երկրի գործերին...
Միայն հարկավոր է կամք դրսևորել ու վերանայելով մյուս ազգերի նկատմամբ գերակայության բարդույթը, տիրելու, իշխելու տենչը, մոռանալ Ստալին-բերիական ժամանակաշրջանի երեսառածությոԼնը,տիրոջ սին զգացումը, իջնել գետնին, երկրի բոլոր քաղաքացիներին վրացիներին հավասար մարդ համարել և համերաշխորեն ապրել բոլոր ժոդովուրդների ներկայացուցիչների հետ միասին․․․
Այս է Վրաստանի միակ և ճշմարիտ ուղին...