Ա՛խ, ո՜րքան փարթամ կյանքը ծաղկում է Մատաղ կրծքի տակ. Աչքերի մթնում փայլատակում է Կենդանի կրակ.
Հեշտախտի տապից այրվող շրթունքը Խոսում են անբան, Եվ արբեցնում է անույշ բուրմունքը Նորա թարմության. Եվ այս բոլորը քեզ պատմում են ճոխ
Սիրո գաղտնիքը, Բայց, ափսո՛ս, չըկա նաև մի պատմող, Թե այս աղջիկը Տերն է պոետի Հոգու և սրտի։