Ա՜խ, իմ սրտին․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ա՜խ, իմ սրտին․․․

Հակոբ Հակոբյան


* * *


Ա՜խ, իմ սրտին քանի՜ վերքեր, քանի՜ դաղեր
են դիպած,
Նորանց պահած սրտիս խորքում՝ թաղելու
են ստիպված․
Թե պալարս միանգամից պատռվի հանկարծ,
ու պայթի,
Ա՜խ, իմացեք, որ իմ վերքից բյուր ցավերի,
տանջանքների
Անզուսպ հեղեղ պիտ ժայթքի․․․։


1897