Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի ՀՀ բուհերի մեծ մասի և մի շարք երկրների ԳԱ-ների ու գիտական կենտրոնների հետ։ Կազմակերպում է գիտական նստաշրջաններ և հոբելյան․ միջոցառումներ, որոնց մասնակցում են նաև արտերկրի ճանաչված գիտնականներ։ 2006-ին, ընդհանուր ժողովի որոշմամբ, ԳԱԱ-ի միջազգային կապերի վարչությանն առընթեր հիմնադրվել է Սփյուռքի հետ համագործակցության բաժին, որը գիտական ակտիվ կապեր է հաստատել սփյուռքահայ ավելի քան 200 գիտնականների հետ. կատարվում են համատեղ հետազոտություններ, մշակվում են հետազոտ․ նոր ծրագրեր, հրատարակվում են համատեղ աշխատություններ, պատրաստվում և վերապատրաստվում են մասնագետներ, կնքվում են համագործակցության պայմանագրեր ու համաձայնագրեր, կազմակերպվում են համատեղ միջազգային գիտաժողովներ և այլն։ Նրանցից 111-ը ՀՀ ԳԱԱ արտասահմ. անդամներ են։

2011-ին ընդունվել է «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը։

ՀՀ ԳԱԱ-ի «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայում «Գիտություն» պաշտոնաթերթը (1993-ից), ակադեմ. 14 հանդես, այդ թվում՝ «ՀՀ ԳԱԱ զեկույցներ», «Պատմա-բանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Աստղաֆիզիկա», «Հայաստանի բժշկագիտություն», «Հայաստանի քիմիական հանդես», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Ֆիզիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Գիտություններ Երկրի մասին», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ», «Հայաստանի կենսաբանական հանդես», «Նեյրոքիմիա», «Գիտության աշխարհում», ինչպես նաև գիտական և այլ բնույթի գրքեր։

ՀՀ ԳԱԱ-ի համակարգում գործում են Հիմնարար գիտական գրադարանը և 29 ճյուղային-մասնագիտական գրադարաններ (տես Գրադարաններ հոդվածում)։

2009-ից վերսկսվել է ՌԳԱ-ի հրատարակած 142 անուն պարբ-ների կանոնավոր ստացումը։ Վերջին տարիներին աշխատանքներ են կատարվում գրադարանների թվայնացման, ինչպես նաև էլեկտրոնային քարտարանի ձևավորման ուղղությամբ։ Գործում է ակադ-ի ԳՀ համակարգչային ցանցը, որը շուրջ 2000 գիտնականների, հետազոտողների, ուսանողների համար գիտական ամսագրերի թվային շտեմարաններ մուտք ունենալու կարևոր միջոց է։

2010-ին ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը սահմանել է ակադ. Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ, որի առաջին դափնեկիրները համաշխ. ճանաչում ունեցող գիտնականներ են՝ Միշել Մայորի (Շվեյցարիա), Նունո Սանթոս (Պորտուգալիա), Գարիկ հսրայելյան (Իսպանիա)։

2006-ից ՀՀ ԳԱԱ-ի կազմում է «Հայկական հանրագիտարան, հրատարակչությունը», որն ստեղծվել է 1965-ին (Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն)՝ ՀԽՍՀ ԳԱ-ի նախագահ Վ. Համբարձումյանի գլխավորությամբ։ 1974-87-ին խմբագրությունը հրատարակել է «Հայկական սովետական հանրագիտարանը»՝ 12 հիմնական և «Սովետական Հայաստան» հատորներով. 1988-ին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրց-ի։

Հրատարակչությունը լույս է ընծայել նաև «Ինչ է. Ով է» (4 հատոր, 1984-87), «Ոսկեփորիկ» (3 հատոր, 1993-99) մանկ․ հանրագիտարանները, «Հայկական համառոտ հանրագիտարանը» (4 հատոր, 1990-2003), «Հայկական հարց» (ռուս․՝ 1991, հայերեն՝ 1996) հանրագիտարանը, «Տնային տնտեսության հանրագիտարանը» (1997), «Հանրամատչելի բժշկական հանրագիտարանը» (2001), «Քրիստոնյա Հայաստան» (2002), «Հայ Սփյուռք» (2003), «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994» (2004), «Հայաստանի բնաշխարհ» (2006), «Ով ով է. Հայեր» կենսագր. երկհատոր (2005-07) հանրագիտարանները, «Դպրոցական մեծ հանրագիտարանի» I-II գրքերը, յուրաքանչյուրը՝ 2 հատորով (2008-10)։

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիրներ են եղել Վ. Համբարձումյանը (1965-74), Աբել Սիմոնյանը (1974-79), Մակիչ Արզումանյանը (1979-88), Կոստանդին Խուդավերդյանը (1988-99), 1999-ից Հովհաննես Այվազյանն է։