Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երիտասարդը Արարատի որդին է և, կարող եմ ասել, հերր դիակոնուս... Ոչ մի դեպքում։

Կանայք հասկացան, որ պոչիցեյմեյստերի առարկությունը նրա գրատի մասին է։ Ծերունին չէր թողնում, որ նրան հագցնեն ո′չ պարոն ռեկտորը և ո′չ Արմենիերը։ Նա ուրիշ ինչ-որ բան ասաց, որից հետո բարձր ծիծաղեց, և շուտով սանդուղքների վրա լսվեց նրա հեռացող ոտնաձայնը։

8

- Զարմանալի մարդիկ են ռուս աստիճանավորները,- 10 ասաց պրոֆեսորը ծերունուն ճանապարհելուց հետո,- իմ սիրելի բարեկամն ի՞նչ կասի նրա վարմունքի մասին՝ դրսում...

Արմենիերը որին զայրացրել էր և ծերունի պոլիցեյմեյստերի գինարբուքը, և նրա խոսակցությունը և այն, որ նա երկու անգամ սեղմեց տիկին էլոիզի ձեռքը և համբուրեց, որից ցնցվեց տիկինը, և Արմենիերը նրա աչքերում զզվանք տեսավ, որովհետև ծերունին առանց շրթունքները սրբելու էր համբուրել այդ ձյունափայլ ձեռքը,- Արմենիերի զայրույթը սաստկացավ, երբ պրոֆեսորը հիշեցրեց պոլիցեյմեյստերի գռեհիկ վարմունքը դրսում, երբ մոտեցան կառքին։

20 Կառապան զինվորը՝ երկար սպասելուց հոգնած քնել էր ոչ թե իր տեղը, այլ այնտեղ, ուր պիտի նստեր Կրուչինսկին։ Այդ բանից սաստիկ բարկացավ ծերունին և այնպես բոթեց քնած մարդուն, որ խեղճը քունը գլխին թռավ մի քանի քայլ, բայց սանձերը ձեռքից չթողեց։

«Քշիր... և ես ցույց կտամ»,- բղավեց ծերունին այնպիսի ձայնով, որով չէր խոսել ոչ Ֆրիդրիխ Գեորգևիչի առանձնասենյակում ոչ տիկինների ներկայությամբ, և նույնիսկ անհավատալի է, թե այդ զառամ մարմնից կարող է դուրս ելնել այդպիսի ահավոր մռնչոց։

30 - Ես հիշեցի այն աղալարին, որ մեզ հրավիրեց իր վրանը, երբ մենք գնում էինք դեպի սուրբ Հակոբի վանքը։

Հիշո՞ւմ եք, չկարողացանք վրանի տակ նստել, երբ լսեցինք այն թշվառ մարդու աղիողորմ ձայները...