Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Հազար հոգս, հազար ցավ։ Կիրակի են թողնում։ Ինսպեկտորից հրաման կա, որ վեդոմոստները վերջացնեմ, ուղարկեմ։ Վերջացնեմ, կվերևանամ։

Մյուս սենյակից ներս մտավ էմիլիան։ Նա ձեռքը մեկնեց Միրզամին։ Ծերունին բարևեց, ինչպես բարևում էին այդ ժամանակ՝ մատները հազիվ հպելով։

- Լա՞վ ես,- հարցրեց էմիլիան։ Այդ նրա իմացած հայերեն խոսքերից մեկն էր, որ գերմանուհին արտասանում էր ճիշտ։

10 Միրզամը ժպտաց։

- Ինչի չես գալի դեպի մեզ։ Նանին քեզ համար փոխինձ ա մաղել․․․

Միրզամը և Խաչերը ծիծաղեցին։ Փոխինձի հետ կապված էր մի զվարճալի դեպք, որ այն օրից Քանաքեռում հիշում էին։ Երբ առաջին անգամ նրանք մտան Քանաքեռ, նանին հյուրերի համար խաշիլ եփեց։ Չիմանալով ուտելու կերպը՝ էմիլիան վառել էր շրթունքները և վեր կացել։

Գերմանուհին բնազդով զգաց, որ ծիծաղը իրեն է վերաբերում։ Նա ներս քաշվեց, ինչպես խխունջը և նորից անցավ 20 ննջարանը։ Միայն ամուսինը նկատեց նրա զուսպ գժգոհությունը։

Խոսակցությունը դարձավ ուրիշ նյութերի։ Միրզամը հաղորդեց, որ եղանակը չորային է, գիշերները կանաչը մրսում է։ Գյուղացիները երկյուղ էին կրում երաշտից։ Այնինչ շատերը դեռ չէին վճարել «օդունփուլին» և ոչ էլ ցորենի տասանորդը։

- Էսպես որ գնա, շատերի ծուխը կհանգչի։ Հիմա որտեղի՞ց տան մի խալվար զագարակ, տասնութ խալվար ցորեն։ Էնպես տուն կա, որ կրակը տաս խանձահոտ չի լինի։ Ընկել 30 են հետին չքավորության դուռը։ Մի շաբաթ առաջ քյոխվան ստացավ թազա խարջի պուբլիկացիան․ էս սհաթին ասում է, ստիպմամբ խարջը հավաքի, տուր խազնեն։ Թագավորական ճանապարհի բեգյառն էլ մի կողմից։ Տասը թուման վեց մինալթուն էլ պիտի աթոռահաս տանք։ Մի խոսք, ամեն կողմից նեղությունը ժողովրդին խեղդում է, չենք իմանում ոնց կլինի։