տանուտերության նշանը և այդպես քարացած և քունը դեռ գլխին, նայում է։
Սպաների սենյակն է։ Սպաները չկան։ Պուղանն «օյին» է արել․ ապստամբներից չորս հոգի ծիծաղում են։ Պուղանը փողը դրել է ականջին, «խոսում է»․․․
- Ցենտրալնի, ցենտրալնի․․․ Բաքու, դա Բաքու... Բարիշնա ջան, իգդե կրասնի արմի... Ախր ժողովուրդը կոտորվեց... Հը՞․․․ կյամ են, հենա կյամ են... մենք շրմփացրինք մերոնց... Հա′, հա′, գասպադին աֆիցերներին տարան Թալիշ, 10 եզան գոմը...
Նորից է պտտում փողը։
- Օրիորդ... Հայըստունի կողմերը ի՞նչ կա․․․ Մարդ-մուրթ մնա՞ց, թե՞ բոլորն իրար կերան․․․
Պուղանը նկատում է, որ ապստամբներից մեկը սեղանի վրա ինչ-որ բաժակ է տնտղում, գրպանելու մտադրությամբ։ Փողն իսկույն կախում է և խստությամբ նայում է նրան։ Ձեռքով նշան է անում, որ հերիք է։ Հարկավոր է դուրս գալ։
Նորից մարշը։
Մի մայր դուրս է գալիս տնից և կախվում է որդու՝ Բադու 20 թևից։
- Ո՞ւր ես գնում,- Բադին ազատում է թևը, ավելի ճիշտ ետևից եկող մորը մի կողմի է քաշում։ Մայրը զարմացել է։
Երբ հեռանում է որդին՝ մայրն ինքն իրեն ասում է․
- Սև լինի Բաքուն, է․․․ էս սաղ Բաքուն արեց․․․
Ձիերի դոփյուն։
Սարահարթի վրա արշավում են պարուչիկի ձիավորները։
Նրանք շատ են, և նրանց վերջը չի երևում։
Ետ մնաց վերջին տունը։
30 Նրանց դիմաց բերում են բանտարկած սպաներին։ Ապստամբներից մեկն ուզում է վրա քշել կապիտան Տեր-Պետրոսովին ապտակելու նպատակով։
- Շարքի,- բղավում է Մակիչը, բռնելով նրա թևը։– Խմբապետ հո չե՞ս․․․
Լռում են։ Սպաներին իջեցրին։